Խտրական մոտեցում. երբ մաքսայինը ծառայում է մաքսանենգներին

27/05/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 27-ի համարում

Մեր թերթի գործունեության ընթացքում տասնյակ անգամներ մեր թղթակիցները փորձել են ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեից պարզել տարբեր ապրանքների ներկրող ընկերությունների անունները, նրանց ներկրման ծավալները: Ամեն անգամ Մաքսայինից տրվել է նույն պատասխանը. ընկերությունների անունները եւ նրանց ներկրման թվերը չեն հրապարակվում: Մեզ տրամադրել են միայն ապրանքի ներկրման ընդհանրացված թիվը: Նման գաղտնապահությունը Մաքսային կոմիտեի պատասխանատուները, որպես կանոն, պատճառաբանել են այն հանգամանքով, որ ընկերությունների անունները եւ նրանց ներկրման ծավալները առեւտրային գաղտնիք են, չեն կարող հրապարակվել: Սակայն առեւտրային գաղտնիքը Մաքսային կոմիտեին չէր խանգարել, որպեսզի նրանք սերժանտական թերթին տրամադրեին բջջային հեռախոսներ ներկրող ընկերությունների անունները եւ նրանցից յուրաքանչյուրի ներկրած հեռախոսների քանակը:

Նախօրեին մենք կրկին դիմեցինք Մաքսային կոմիտեի մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանին` խնդրելով մեզ տրամադրել, ասենք, Հայաստան ձեթ (ապրանքատեսակի ընտրությունը պատահական էր) ներկրող ընկերությունների անունները եւ նրանց ներկրման թվերը: Կրկին լսեցինք մեզ հայտնի պատասխանը՝ անուն առ անուն իրավունք չունենք տրամադրել: Այսպիսով, մենք ճշտեցինք այն, ինչ մեզ հարկավոր էր: Մեզ անհրաժեշտ էր կրկին անգամ փաստով ապացուցել, որ ՄԿ-ն խտրական մոտեցում է դրսեւորում, եւ օրենքների մասին այստեղ հիշում են ըստ անհրաժեշտության, ավելին, օրենքներն, ըստ անհրաժեշտության, տարբեր առիթներով տարբեր կերպ են մեկնաբանվում: Բանն այն է, որ «ՀԺ»-ն այս տարվա մարտին Մաքսային կոմիտեից խնդրել էր իրեն տրամադրել 40 հազար դոլար եւ ավել արժեցող ավտոմեքենաներ ներկրողների անունները, ներկրված ավտոմեքենաների քանակը, դրանց մակնիշները եւ մաքսազերծումից գանձված գումարների չափերը:

Մեզ տրված պատասխանում, որը ստորագրել է անձամբ Մաքսային կոմիտեի տխրահռչակ նախագահ Արմեն Ավետիսյանը, նշված է, թե ներկրողների անունները եւ ամեն մեկի ներկրման տվյալներն իրենք չեն կարող հրապարակել, քանի որ Մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածը արգելում է այդ անել: ՄՕ նշված դրույթը արգելում է առեւտրային գաղտնիքի հրապարակումը: Բայց ստացվում է, որ Մաքսային կոմիտեում առեւտրային գաղտնիքի մասին հիշում են ըստ տվյալներ պահանջողի ով լինելու: Եթե տվյալները անհրաժեշտ են «ՀԺ»-ի թղթակցին, ապա դրանք առեւտրային գաղտնիք են: Եթե տվյալները անհրաժեշտ են իշխանական  PR-ի համար, ապա տվյալների տրամադրումը վայրկյանների գործ է:

Հ.Գ. Երբ Մաքսային կոմիտեի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե սերժանտական մամուլին  ինչպես են ընկերությունների անունները եւ նրանց յուրաքանչյուրի ներկրման չափը տրամադրել, մեզ առաջարկեցին հարցի պատասխանը ստանալու համար գրավոր դիմել: Իսկ երբ առաջարկեցինք ցույց տալ սերժանտների ուղարկած այն գրությունը, որով տրամադրվել են հրապարակված` բնույթով խայտառակ տվյալները, մեզ կրկին առաջարկեցին գրավոր դիմել: Ի դեպ, սերժանտական մամուլը` Լարիսկայի աջակցությամբ, երեկ նույնպես Սեդրակ Քոչարյանի եւ բջջային հեռախոսների շուկայի հետ կապված թեման փորձել է շարունակել: Մենք պնդում ենք մեր նախկին հրապարակումները: Ընթերցողներին խնդրում ենք մեր այդ երկու հրապարակումները ընդունել որպես մեր ամբողջական եւ անբեկանելի դիրքորոշում տվյալ խնդրի կապակցությամբ:     

Վահագն Հովակիմյան

Տպել
1337 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)