«Ոսկե հովազ» եւ «Կանաչ կրիա» խորհրդարանական մրցանակներ՝ հարցումներին պատասխանելու համար․ պատգամավորի առաջարկը

03/06/2019 schedule16:25

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության պատգամավորի երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նախագիծը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ օրինագծի էությունն այն է, որպեսզի համապատասխան մարմիններն ու կառույցները պատգամավորների հարցումները 5 օրվա ընթացքում բավարարեն գրավոր։

Բագրատյանի խոսքով՝ իսկ եթե այն կառույցների ղեկավարները, որտեղ հարցումն ուղարկվել է, ավելի մեծ ժամանակի կարիք ունենան հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդարանականին լիարժեք պատասխան տալու համար, ապա նրանք կարող են դիմել խորհրդարան պատասխան հարցումով՝ խնդրելով լրացուցիչ 30 օր տրամադրել առաջին հարցումը բավարարելու համար:

«Բոլորը, ովքեր պատգամավորների հետ աշխատում եւ համագործակցում են՝ լինեն տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարներ, եւ ընդհանրապես բոլոր կառույցները, որոնք աշխատում են խորհրդարանականների հետ, պետք է առավել օպերատիվ աշխատեն եւ նպաստեն մեր ընդհանուր աշխատանքի որակի բարձրացմանը»,- ասաց Բագրատյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը նկատեց, որ սրանով շատ լավ ավանդույթի հիմք է դրվում՝ իշխանության տարանջատման՝ զսպումների եւ հակակշիռների տեսանկյունից․

«Կառավարությունը պետք է նորմալ վերաբերվի, որ իր կողմից բացասական եզրակացություն ստացած նախագծերը կարող են ընդունվել ԱԺ-ի կողմից»,-ասաց նա։

Դիմելով հարակից զեկուցող, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին՝ պատգամավոր Էդգար Առաքելյանը հարցրեց՝ արդյոք կառավարությունում կա՞ վիճակագրություն, թե գործադիրի տարբեր մարմինների կամ քաղաքացիների հարցերին քանի օրում են պատասխանել կառավարության տարբեր մարմինները․

«Կա՞ն լծակներ, որոնց միջոցով կարելի կլինի սանկցիաներ կիրառել, երբ պարզ թվացող հարցերի պատասխանները ուշացնում են եւ դրանով կանխեն կամայականությունը»,-հավելեց պատգամավորը։

Ասատրյանը պատասխանեց, որ չկա նման վիճակագրություն եւ օրենսդրական պահանջ էլ չկա։ Ինչ վերաբերում է սանկցիաներին՝ փոխնախարարն ասաց, որ քաղաքական սանկցիաներից ուժեղ սանկցիա հնարավոր չէ մտածել եւ երբ, օրինակ, Կառավարության հետ հարցուպատասխանին հարցը բարձրացվի, որ պարզ հարցում են ուղարկել որեւէ մարմնի եւ չգիտես՝ ինչու 20-րդ օրը նոր ստացել են պատասխան, դա կլինի ամենամեծ սանկցիան։

Փոխնախարարը հավելեց, որ երբեմն հարցում ներկայացնող սուբյեկտի կողմից այդ իրավունքը շատ հաճախ չարաշահվում է, օրինակ՝ երբ քաջ գիտակցում են, որ այդ տեղեկատվությունը հասանելի է, սակայն կրկին հարցում են ուղարկում։

Էդգար Առաքելյանը պաշտոնապես դիմեց ԱԺ նախագահությանը, աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նախ հաշվառում անեն, թե որ գերատեսչությունը ինչ ժամկետում է պատասխանում հարցումներին, եւ մրցանակաբաշխություն անցկացնեն՝ տարվա կամ եռամսյակի կտրվածքո եւ ԱԺ-ում շնորհեն «ոսկե հովազ» կամ «կանաչ կրիա» մրցանակները այն գերատեսչություններին, որոնք ամենաարագն են պատասխանել կամ ամենադանդաղը։ Ըստ պատգամավորի՝ դա լրացուցիչ ստիմուլ կլինի, որ այդ հինգ օրվա մեջ տեղավորվեն։

Փոխնախարարն արձագանքեց, որ պետական մարմիններն ունեն սահմանափակ ռեսուրսներ, եւ մրցանակաբաշխությունները սահմանելիս լավ կլինի հաշվի առնել պետական մարմինների ծանրաբեռնվածությունները, նոր մտածել՝ ում ինչ մրցանակ տալ։

Տպել
11783 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է