Մանկապարտեզի աշխատանքից ազատված տնօրենը դիմելու է դատարան, վերականգնվելու դեպքում դիմում գրի եւ հեռանա

Էջմիածնի քաղաքապետի կարգադրությամբ հունիսի 3-ին պաշտոնից ազատվել է N11 «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Մարիամ Ավետիսյանը: Նա դա համարում է իր իրավունքների ոտնահարում ու հարված ինքնասիրությանը: Պատրաստվում է քաղաքապետի կարգադրությունը վիճարկել դատական կարգով: Բայց եթե վճիռը լինի իր օգտին, ու դատարանը քաղաքապետից պահանջի վերականգնել պաշտոնում, այդ ժամանակ արդեն Մարիամ Ավետիսյանն ինքն է պաշտոնից ազատման դիմում գրելու: Ասում է՝ նման քաղաքապետի հետ աշխատել չի կարող: «Ես կառչած չեմ իմ աթոռին»,- վստահեցնում է նա:

Մանկապարտեզի արդեն նախկին տնօրենը համոզված է, որ քաղաքային իշխանությունները հատուկ նպատակադրում են ունեցել ազատվել իրենից եւ տեւական ժամանակ աշխատել են այդ ուղղությամբ, փնտրել խախտումներ ու չարաշահումներ:

«Աշխատել եմ տարբեր քաղաքապետերի հետ: Ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանը պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից, առանց ուսումնասիրելու մեր մանկապարտեզի աշխատանքը, հատկապես իմ աշխատանքի որակը, անընդհատ բաց տեքստով հայտարարում էր, որ ես չեմ վստահում ձեզ, չեմ կարող ձեզ հետ աշխատել, պետք է դուրս գաք: Ասում էր՝ կասկածներ ունեմ: Ես էլ կարող եմ ու շատ գեղեցիկ ասել եմ՝ ես էլ ձեզ եմ կասկածում: Մեջբերում եմ իր խոսքերը. «Եթե նախկին քաղաքապետը պահանջեր՝ դիմում գրեք, դուրս եկեք, դուք դուրս կգայի՞ք»: Ես ասացի՝ նախկին քաղաքապետը աշխատողին հարգում էր, երկրորդն էլ՝ դուք նախկի՞ն եք: Բա տարբերությունը որն է»,- մեզ հետ զրույցում նշեց N11 մանկապարտեզը շուրջ 15 տարի ղեկավարած Մարիամ Ավետիսյանը:  

Դրանից առաջ, ըստ նրա, քաղաքապետարանի աշխատակիցները այցելել են մանկապարտեզ, ստուգումներ արել: Հայտնաբերած թերությունը եղել է այն, որ բորշի միջից հանել են եփած միսը, կշռել ու պարզել, որ քաշը ցածր է: «Բնական է, եփելուց հետո միսը 40 տոկոսով պակասում է»,- փաստեց Մարիամ Ավետիսյանը՝ հղում անելով տարբեր դասընթացների ընթացքում իրենց փոխանցված տվյալներին: Այլ անհամապատասխանություն, ըստ նրա, չի հայտնաբերվել: «Դրանից հետո պահեստում բոլոր մթերքները կշռեցին, 10 գրամի տարբերություն չտվեց»,- ասաց նա: Այդուհանդերձ, այս ստուգումներին հետեւել է տույժ-նկատողությունը:  

Մարիամ Ավետիսյանի խոսքով, տեսնելով անպայման չարաշահումներ գտնելու քաղաքապետարանի միտումը՝ մանկապարտեզում սահմանել է ծնողական խիստ հերթապահություն: Ամեն առավոտ ծնողներից մեկի ներկայությամբ կազմում են օրվա ճաշացանկը, պահեստից ստանում են անհրաժեշտ մթերքը՝ ըստ առողջապահության նախարարության հաստատած չափաբաժնի: Այնուհետեւ ծնողի ներկայությամբ առավոտյան պատրաստվում է թե՛ նախաճաշը, թե՛ ճաշը եւ թե՛ հետճաշիկը: «Ծնողը տեսնում է՝ կարագը ինչպես լցվեց, սոխը ինչպես լցվեց եւ այլն: Վերջում երկու տեղ ստորագրում է եւ գնում»,- հավելեց աշխատանքից ազատված տնօրենը:

Քաղաքապետարանի աշխատակիցների հերթական այցելություն-ստուգումը եղել է մայիսի 23-ին: Տնօրենի փոխանցմամբ, այդ օրն առավոտյան մանկապարտեզ էր հաճախել 98 երեխա: Բայց 13-ին ծնողները երեխաներին եկել-տարել են մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, ինչի պատճառով էլ քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են անհամապատասխանություն: Մարիամ Ավետիսյանը նկատում է, որ երեխաներից 11-ի ծնողը նրանց ժամանակից շուտ տանելու համար գրավոր դիմում է ներկայացրել, բայց միեւնույն ժամանակ էլ փաստում է, որ այդ դիմումները կարող էին նաեւ չլինել, որովհետեւ նման կարգադրություն կամ ցուցում իրենք չունեն: Ի դեպ, հետճաշիկից առաջ երեխային տուն է տարել նաեւ այդ օրվա հերթապահ ծնողը, քանի որ պարի խմբակ պետք է գնար:

Մարիամ Ավետիսյանը շեշտում է, որ անկախ այն բանից, թե օրվա վերջում քանի երեխա է մնացել, նրանց բոլորի հաշվով մթերքն առավոտյան դուրս է գրվել, սնունդը պատրաստվել, հացը կտրատվել, ինչում համոզվել են նաեւ ստուգողները: «Կշռել է, հաստատել, որ համապատասխանում էր առավոտյան տված թվի հետ՝ 840 գրամ»,- ասաց նա:

Էջմիածնի N11 «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Մարիամ Ավետիսյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է այդ ստուգայցից հետո: Քաղաքապետի կարգադրության մեջ նաեւ դրան է հղում արվում ու մասնավորապես նշվում տնօրենի նկատմամբ վստահությունը կորցնելու մասին. «Այն է՝ ապրանքային արժեքներ սպասարկելիս աշխատողը կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է նյութական վնաս»:

Մարիամ Ավետիսյանն ասաց, որ մանրամասների մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Բայց ինքը խնդրել է հաշվապահին հաշվարկել ստուգայցից առաջ մանկապարտեզից գնացած երեխաների համար հատկացված ուտելիքի արժեքը՝ 7-ական գրամ բուսական յուղ, 30 գրամ վերմիշել եւ այլն: 13 երեխաների պարագայում ընդհանուր գումարը կազմել է 460 դրամ, 80 լումա:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Աշխատանքային այցով նա գտնվում էր արտերկրում: Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը, մեկնաբանելով N11 մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու կարգադրությունը, ասաց. «Եղել է աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարում, ինչն էլ հանգեցրել է գործատուի մոտ անվստահության: Կա հստակ կարգադրություն ու գործող վարչական ակտ, որը իր կողմից ենթակա է բողոքարկման: Դա իր իրավունքն է: Ամեն դեպքում մեզ մոտ կա ստուգումների արդյունքում արձանագրությունների փաթեթը, որը մենք իրավասու չենք հրապարակելու: Բայց պատրաստ ենք իր համաձայնությունը ստանալու դեպքում հրապարակել նույնիսկ այդ փաթեթը: Ենթադրում եմ, որ դրանք պարունակում են անձնական տվյալներ, դրա համար մենք կոռեկտ չենք գտնում առանց իր համաձայնության հրապարակելու»,- ասաց Մարիամ Պողոսյանը՝ հավելելով, որ փոքր քաղաքում են ապրում եւ չէին ցանկանա այդ տեղեկությունները հրապարակելով պախարակել մանկապարտեզի նախկին տնօրենին:

Հ.Գ. Էջմիածնի թիվ 11 մանկապարտեզի աշխատակիցներն ու ծնողները ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն տնօրեն Ավետիսյանի: Մեր այցելության ժամանակ էլ նրանք հավաքվել էին մանկապարտեզում եւ քաղաքապետի կարգադրությունը համարում էին անընդունելի:

Տպել
7319 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու