Ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել հափշտակություն կատարելու համար

06/06/2019 schedule15:27

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին:

Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով և տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկություններին, 2017թ. հունվարի 16-ից 2018թ. հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշիվներից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ, յուրացմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 13.600.000 ՀՀ դրամ գումարներ:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության և յուրացման մեխանիզմը:

Այսպես՝ ընկերության առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահի վստահությունը չարաշահելու միջոցով, ընկերության բանկային հաշվից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, այդ հաշվի սպասարկման համար նախատեսված «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով կազմել և 2017թ. հունվար և նույն թվականի հուլիս ամիսներին ՓԲ ընկերության խորհրդի նախագահի հաստատմանն է ներկայացրել համապատասխանաբար 6.691.239 և  5.494.508 ՀՀ դրամ գումարի վճարման հանձնարարականներ, որոնց վճարման նպատակը տողում խաբեությամբ լրացրել է իբրև եկամտային հարկ, իսկ որպես գումարը ստացողի հաշիվ՝ այլ բանկում ունեցած իր անձնական հաշվեհամարը: ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, վստահելով հաշվապահին, վճարման հանձնարարականում ուսումնասիրել է միայն վճարման նպատակը, «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով հաստատել նշված վճարումը, որի արդյունքում «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից առաջատար հաշվապահի բանկային հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ գումար, որը նա խարդախությամբ հափշտակել է, կանխիկացրել և օգտագործել իր անձնական կարիքների համար:

Բացի այդ, ընկերության առաջատար հաշվապահը, լիազորված լինելով ՓԲ ընկերության անունից հանդես գալ հարկային և այլ մարմիններում, հնարավորություն ունենալով ինքնուրույն կատարել գործողություններ, այդ թվում՝ ներկայացնել ու ստանալ փաստաթղթեր, ընկերության հարկային գերավճարներից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. փետրվարին դիմել է հարկային տեսչություն` գերավճարների գումարից 5.000.000 ՀՀ դրամ ՓԲ ընկերության բանկային հաշվին հետ փոխանցելու խնդրանքով:

2018թ. փետրվարի 26-ին հարկային մարմնի կողմից նշված փոխանցումը կատարվել է, որից հետո հաշվապահը յուրացման եղանակով, նույն բանկային հաշվից իր անձնական բանկային հաշվին փոխանցումներ կատարելով և գումարը կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ գումար, որից 4.800.000 ՀՀ դրամը փոխանցել է իբրև եկամտային հարկ, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ իբրև աշխատավարձ:

Այնուհետև առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերին գնացել է նշված ընկերության գրասենյակ և օգտվելով ՓԲ ընկերության խորհրդի նախագահի աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից` վերջինիս աշխատասեղանի վրայից վերցրել է ընկերության բանկային հաշվի սպասարկման «օնլայն բանկինգ» համակարգի հասանելիության էլեկտրոնային կրիչը, որի միջոցով նույն օրն իր աշխատանքային համակարգչի օգտագործմամբ հասանելիություն է ստացել ընկերության բանկային հաշվին, դրամական փոխանցում կատարել իր անձնական բանկային հաշվին` նշված կրիչով հաստատելով փոխանցումը, այդ կերպ ընկերությունից  հափշտակելով առանձնապես խոշոր 13.600.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, հանցագործությունն ավարտին հասցնելու, այն է՝ մինչև գումարի կանխիկացումը դրա փոխանցման հանգամանքը թաքցնելու նպատակով, փոփոխել է էլեկտրոնային կրիչի գաղտնաբառը և այն թողել վերջինիս աշխատասեղանին, իսկ հափշտակված 13.600.000 ՀՀ դրամը նույն օրը նա իր բանկային հաշվից կանխիկացրել և օգտագործել է անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 

Տպել
1630 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ