Բոլորին գրողի ծոցն ուղարկելը քիչ է. տասնամյակներ շարունակ ձգված դավադրությունը

Հասարակության որոշակի հատված, ցավոք, սխալ կամ մակերեսային պատկերացում ունի արցախյան հարցում «դավադրության» կամ «հողեր ծախելու» մասին։ Երկար տարիներ այս հարցն արհեստականորեն պարզունակացվել է, եւ արդյունքում հանրային գիտակցության մեջ արմատավորվել է այն տեսակետը, թե քաղաքական ուժերը հստակորեն բաժանված են երկու մասի՝ «հայրենասերներ», ովքեր բանակցությունների սեղանի շուրջ գրողի ծոցն են ուղարկում ցանկացած մեկին, ով կհամարձակվի խոսել հայկական կողմի զիջումների մասին, եւ «հող ծախողներ», ովքեր պատրաստ են ինչ-որ թաքուն փաստաթղթեր ստորագրել ու տարածքներ զիջել։

Իրականությունը շատ ավելի բարդ է։ «Հող ծախողների» թեման միանգամից մի կողմ թողնենք՝ Հայաստանում ու Արցախում նման ուժեր չեն եղել, չկան ու չեն լինելու։ Խոսքը չզիջելու (անընդունելի զիջումների չգնալու) մեխանիզմների մասին է։ Բանն այն է, որ դրա համար միայն բանակցությունների սեղանի շուրջ բոլորին գրողի ծոցն ուղարկելը քիչ է, պետք է նաեւ զուգահեռաբար ներսում այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ երկիրը հզորանա, պաշտպանության մակարդակն անընդհատ բարձրանա, եւ երկիրն ի վիճակի լինի դիմակայել բոլորին «գրողի ծոցն ուղարկելու» հնարավոր հետեւանքներին։ Իսկ եթե տարիներ շարունակ երկիրը հզորացնելու փոխարեն սեփական բիզնեսներդ ես հզորացնում, արդյունքում գալիս է մի պահ, երբ «հող հանձնելը» ուղղակի պարտադրվում է, ու դիմակայելու ռեսուրս չի մնում։ Իրականում սա՛ է հող ծախելը, սա՛ է դավադրությունը։

Խոսենք կոնկրետ օրինակներով։ Ապրիլյան պատերազմից հետո շատ կարճ ժամանակում առաջնագիծն ամրապնդվեց, հսկայածավալ աշխատանքներ կատարվեցին, մեծ գումարներ ծախսվեցին, ընդ որում՝ որոշ տեղեկությունների համաձայն, այդ գումարների զգալի մասը տվեցին բարձրաստիճան պաշտոնյաները՝ իրենց թալանածից։ Այսինքն՝ այդ գումարները կային։ Հարց է ծագում՝ անպայման ապրիլյան պատերա՞զմ պիտի լիներ, որ իշխանությունները մտածեին առաջնագիծն ամրացնելու մասին, մինչ այդ չէի՞ն կարող անել։ Մինչ այդ անեին՝ ոչ այդքան զոհ կունենայինք, ոչ էլ ադրբեջանցիների լեզուն կերկարեր։ Ուրիշ օրինակ բերենք։ Վերջին տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է 350-400 հազար մարդ։ Հաշվի առնելով նրանց տարիքային կազմն ու առկա համամասնությունները՝ կարող ենք արձանագրել, որ արդյունքում հայկական բանակը կորցրել է առնվազն 8 հազար զինվոր։ Եթե որեւէ դասակի, վաշտի կամ գնդի հրամանատարի մեղքով մի քանի զինվորի կորուստ է լինում, նրա ուսադիրները պոկում ու ռադ են անում բանակից, եւ ճիշտ են անում։ Երբեմն անգամ դավադրության ու դավաճանության հարց է բարձրացվում։ Հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս կոչել այն իշխանություններին, որոնց վարած հանցավոր քաղաքականության արդյունքում Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովողների թիվը նվազել է 8 հազարով։ Բա ձեզ թվում է՝ «դավադրությունն» ու «հող ծախելը» թուղթ ստորագրելո՞վ է լինում։ Կամ՝ պատկերացնո՞ւմ եք, թե հայկական կողմի դիրքերը որքանով ավելի ամուր կլինեին, եթե տասնամյակներ շարունակ երկիրը թալանածներն այդ գումարների գոնե կեսը ծախսեին բանակի հզորացման վրա։ Այ այդ ժամանակ գուցե հնարավոր կլիներ բանակցությունների սեղանի շուրջ գրողի ծոցն ուղարկել մեզ զիջումներ պարտադրել փորձողներին։

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ Արցախի հարցում տասնամյակներ շարունակ դավադրություն է իրականացվել։ Իրականացվել է ամեն օր, ամեն ժամ, պարզապես շատերը դա չեն նկատել, որովհետեւ այդ ամենը խնամքով քողարկվել է հայրենասիրական կարգախոսներով ու վերամբարձ ճառերով։ Հիմա Հայաստանի իշխանությունները փորձում են կասեցնել այդ ընթացքը եւ գնում են միակ հնարավոր ճանապարհով՝ հզորացնել տնտեսությունն ու բանակը, երկրում վերականգնել արդարությունն ու ներգաղթ ապահովել, մի խոսքով՝ ունենալ ուժեղ, մրցունակ պետություն։ Որովհետեւ դա է անթույլատրելի զիջումներից խուսափելու եւ սեփական շահերը պաշտպանել կարողանալու միակ ձեւը։ Ցանկացած այլ ճանապարհ, որքան էլ առաջին հայացքից չերեւացող, բայց դավադրություն է։ Որովհետեւ արդյունքը լինելու է այն, ինչ սովորաբար լինում է դավադրությունների դեպքում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12619 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում