Երևան
12 °C
Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» եւ «սիրուն աղջիկ» արտահայտություններից։ Միգուցե նրանից, որ ձեր կառավարությունն այդքա՞ն էլ փայլուն չէ, իսկ «սիրուն աղջիկ»-ն ընդամենը կոմպլիմենտ էր: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նախօրեին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը, որտեղ, խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն եւ այդ խնդիրը կարգավորեն»․
«Մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը որեւէ գործ, արդյունք չի տվել, եւ սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան»,-ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանը կառուցողական առաջարկ է արել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները ակտիվացնելու համար.
«Գիտեք, որ հարեւան Վրաստանում կատարվում են իրադարձություններ, եւ այդ ֆոնին պարոն Մարուքյանն առաջարկում էր ընդամենը ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հիմա, որպեսզի դուք կենտրոնանանք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա: Նախ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք մտահոգվել փայլուն կառավարություն արտահայտությունից, որովհետեւ դա ձեր արտահայտությունն է, մի գուցե, ձեր կառավարությունն այդքան էլ փայլուն չէ, եւ այդ բառը ձեզ այդպես անհանգստացրել է»:
Սամսոնյանն ասաց՝ չի հասկանում, թե ինչու են պատգամավորները մտահոգված Մարուքյանի՝ «սիրուն աղջիկ» արտահայտությունից. «Դա ընդամենը կոմպլիմենտ էր, մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը որեւէ գործ, արդյունք չի տվել, եւ սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան: Եթե ձեր անգործությունը պետք է արդարացնեք այսպես, եւ տրանզիտային օդանավակայան դառնա Բաքուն, Անկարան, ապա ես խոսքեր չունեմ ասելու: Դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել բամբասկոտ տղամարդկանց նման արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում, իհարկե, կշահեն Բաքուն եւ Անկարան: Շարունակեք այդ գործելաոճը, եւ կենտրոնացեք ինչ-որ ոճաբանությունների վրա, բայց ոչ՝ առաջարկի, եւ այդպես էլ անգործության մեջ մնացեք»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Անի Սամսոնյանի ելույթին՝ կոչ անելով զերծ մնալ նման արտահայտություններից, եւ չիջնել մնացածի մակարդակին․
«Խոսքը ոճաբանությանն է վերաբերել, տիկին Սամսոնյան, ձեզ հրավիրելուց ես ինձ իրավունք չեմ վերապահի երբեւիցե հրավիրել սիրուն կամ գեղեցիկ աղջկա, դա ձեր միակ արժանիքը չէ, ինչպես նաեւ կառավարության միակ արժանիքը, եւ նշված միակ արժանիքը գեղեցիկ եւ փայլուն լինելը չէ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Կապան-Աճանան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ կա տուժած
Թրամփի ինքնաթիռը, որը ուղևորվել էր Դավոս, անսարքության պատճառով վերադարձել է ԱՄՆ. տեսանյութ
Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Երբ Ռուսաստանը պատրաստ է, Ուկրաինան պատրաստ չէ. երբ Ուկրաինան պատրաստ է, Ռուսաստանը պատրաստ չէ. Թրամփ
Եթե էդքան ուժեղ որսորդներ էիք, ինչու 20 տարում որսը չէիք բերում, ՀՀ-ի ներսում էիք «որսով» զբաղված. Առաքելյան
Խաղաղ Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև․ ՀՀ նախագահը՝ Դավոսում
Կարևոր ահազանգ եմ ստացել ՌԴ-ից․ Հայաստանում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում կինոպրեմիերայի տեսքով
Հայ ժողովրդի պատմության առավոտյան ընթերցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Այցելեցինք ՔՊ Երիտասարդական կառույցի նորաբաց գրասենյակ. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Օրվա գլուխգործոցը՝ Սամվելի եղբորորդու խոսքով՝ Հայաստանը աշխարհի 110 ամենաաղքատ երկրների շարքում է. Մանավազյան
Ավտովթար Իջևան-Բերդ ճանապարհին․ կան տnւժածներ
Մի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու
ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը. Պապոյանը ծանոթացել է պայմաններին
Անոմալ առատ ձյուն, որ ծածկել է բազմահարկերը. Կամչատկայում վերջին 50 տարվա ամենաաղետալի ձմեռն է. լուսանկարներ
Վերին Լարս տանող ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Քաղաքական կամք և խիզախություն ենք դրսևորել հանուն խաղաղության. նման իրավիճակ չի եղել 30 տարի. Խաչատուրյան
Գլուխներդ պատին եք տալիս. շուստրի տղերքը որոշել են՝ մի քանի մոր կաթ խմեն, գան ասեն՝ մենք ենք որոշում. Սաֆարյան
Վանաձորում բնակարանից 2 հեռուստացույց են գողացել․ տեսախցիկներով տեսել ու ահազանգել է տանտիրոջ եղբայրը
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք դրսևորեն, մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կստորագրվի. Ալիև
Փակ ճանապարհներ, դժվարանցանելի հատվածներ, բուք և մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Վահան Կոստանյանը Հռոմում ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ
Վարչապետն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին
Ես մի քանի հազար դոլարանոց գոտի չունեմ. Ավանեսյանն անդրադարձել է իրեն վերագրվող կեղծ տեղեկություններին
Դավթաշենի ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է այրվել
Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից
Հայաստանի հետ խաղաղության պայմաններում ապրում ենք ընդամենը մի քանի ամիս, բայց սա հրաշալի զգացողություն է. Ալիև
«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և տալու վարույթով 23 մեղադրյալ կա
Մեր երեխաների քանի՞ տոկոսը գիտի որևէ երաժշտական գործիք նվագել. քննարկվել է ԿԳՄՍՆ-ի 2025-ի գործունեությունը
Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով
Քաղաքացիները վերջին հրաժեշտն են տալիս Զառա Արամյանին
Սևանի ափին գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին, կա նաև վիրավnր
Գրանցումները դադարեցնում ենք. հունվարի 30-ի բոլոր տեղերը սպառված են. Նիկոլ Փաշինյան
Ով է լինելու «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն, և ում հետ են պատրաստ կոալիցիա կազմել
Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները, միացրեք երկփուլ անվտանգություն. ՆԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT