Զարկ տալ երկկողմ հարաբերություններին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիրների համագործակցության կարեւորությունը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն իր խոսքում ընդգծել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Սլովակիան ԵՄ առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անդրեյ Դանկոն վստահություն է հայտնել, որ Երեւանում Սլովակիայի դեսպանատան բացումը նոր զարկ կտա երկկողմ հարաբերություններին:

Հայկական խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ սլովակ գործընկերները կաջակցեն նաեւ Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հարցում:

Կողմերի միջեւ Հայաստան եւ Սլովակիա փոխադարձ այցեր կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Տպել
988 դիտում

«Դեպի մանկական եվրատեսիլում» հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

«100 փաստ Նոր Հայաստանի մասին 2». Վանաձորում սկսվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը՝ կեղծ լրատվություն իրականացնողներին

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Պրեմիերա. Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Գօ'զալ»

Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են