Զանգվածային անկարգություններ Չինաստանում. ցուցարարները ներխուժել են Օրենսդիր ժողովի շենք (տեսանյութ)

01/07/2019 schedule20:16

Չինաստանի որոշ խոշոր քաղաքներում արդեն մի քանի օր է՝ տեղի են ունենում զանգվածային անկարգություններ։  Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ։

Հայտնի է դարձել, մի քանի ժամ Հոնկոնգի Օրենսդիր ժողովի շենքը գրոհելուց հետո հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են շենք։

CNN-ի փոխանցմամբ, ցուցարարների հսկայական խումբը հաղթահարելով  ուժայինների արգելքը ներխուժել է շենք, սակայն ոստիկանությունը դիմադրել է ներսում եւ կարողացել դուրս բերել քաղաքացիներին: 

CNN-ի լրագրողները, որոնք զրուցել են ցուցարարների հետ, պնդել են, որ ցուցարարների գործողությունների հստակ ծրագիր չկա։ Ցուցարարները շենք են ներխուժել անձրեւանոցներով ու սաղավարտներով, նրանք ներս են մտել՝ ավերելով շրջակայքը, սև ներկով ներկել ենպատերն ու նիստերի դահլիճում գտնվող զինանշանը, պատերին անպարկեշտ գրություններ թողել, պոկել դիմանկարները, ջարդուփշուր արել կահույքը: Ակցիայի մասնակիցներն օժանդակ առարկաներով ցանկապատնեշ են կառուցել, որպեսզի ոստիկանները չկարողանան մոտենալ իրենց:

Բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 12-ից եւ քիչ-քիչ ավելի մասսայական դարձել: Պատճառը Չինաստանի մայրցամաքային հատվածի հանձնման մասին օրինագիծն է, որը պետք  է վերանայվեր ու վերջնական ընդունվեր հունիսի 20-ին: Լրատվամիջոցները փոխանցում են, որ ցույցերին դեռ առաջին օրերից ավելի քան 1 միլիոն մարդ է մասնակցել, այժմ այդ թիվը մի քանի անգամ բազմապատկվել է:

Տպել
6415 դիտում

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար