Տարբեր պահանջներով տարբեր բողոքի ցույցեր՝ Թբիլիսիում. Ռուսթավելիի պողոտան փակ է եղել

09/07/2019 schedule08:25

Թբիլիսիում երեկ երեկոյան քաղաքի տարբեր հատվածներից միաժամանակ մի քանի ակցիա է մեկնարկել՝ տարբեր պահանջներով: 

Խորհրդարանի շենքի դիմաց  ԼԳԲՏ համայքի դեմ բողոքով են հավաքվել,   նրանք դեմ են «Հպարտության երթին», հայտնում է Ալիք-ը:

Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Ազատության հրապարակում հավաքվել են Գախարիայի հրաժարականի պահանջով: 3 շաբաթ նրանք խորհրդարանի մոտ էին ակցիաներ անում, սակայն այսօր առավոտյան նրանց տեղը զբաղեցրել են «Ավանդույթների համար պայքարողները»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ուժեր է մոբիլացրել՝ բախումներից խուսափելու նպատակով: Երկու ակցիաների մասնակիցների միջև ոստիկանական պատ է կանգնած:Երրորդ ակցիան ընթանում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դիմաց: Պատճառը կիրակի երեկոյան հեռուստաընկերության հայտնի հաղորդման շրջանակներում լրագրող Գիորգի Գաբունիայի հայհոյախառն կոչն է՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավաքված քաղաքացիները պահանջում են, որ Գաբունիան ու հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան ներողություն խնդրեն:

Անսպասելի մեկնարկեց նաև 4-րդ՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանության ակցիան, որն ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել կազմակերպիչների կողմից: Ակցիայի մասնակիցները «Ոչ հոմոֆոբիային», «Պետություն, ո՞ւր ես» պաստառներով ու ԼԳԲՏ դրոշներով կանգնել են ներքին գործերի նախարարության շենքի մոտ, հնչեցրել իրենց պահանջերն ու  հեռացել:

Տպել
371 դիտում

Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում․ մանրամասներ

Շրջակա միջավայրին մեկ շաբաթում հասցվել է 3.8 մլն դրամի վնաս․ հաշվետվություն

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ հովանավորում է «ՍԵՎԱՆ ՍՏԱՐՏԱՓ ՍՏԱՐՏԱՓ ՍԱՄՄԻԹ 2019»-ը

Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

13 անձ ձերբակալվել է, 11-ը որոնվում է․ ՔԿ-ն միջոցառումներ է իրականացնում Իջեւանում բախումների գործով

ՊՎԾ-ից եւ ՊԵԿ-ից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. Սոցապ ծառայության պետը մանրամասնում է վերջին ազատումների պատճառները

Հայաստանին 3 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրվի․ ֆինանսավորվելու են փորձագիտական ծառայություններ

Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ. առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլավոր անձանց հետ

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 21-23-ին Երեւանում եւ 3 մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +40-+42 աստիճանի. Սուրենյան

Երեւանում 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

Այսօր որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են

Հրդեհ Ակնալիճ գյուղի տներից մեկում. տուժածներ չկան

Մոսկվա-Երևան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն ու վերադարձել հետ, ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել