Վարչապետի հայտարարած 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որեւէ մտավախություն չենք տեսնում. Անանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ 100 կետի շրջանակում հնչած հարկային եկամուտների ցուցանիշի 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որեւէ մտավախություն չենք տեսնում:

Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ տարվա համար մեր կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով: Սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Եթե ունենայինք սահմանված ճիշտ համամասնություն, ապա առաջին կիսամյակում մենք կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ գերակատարում եւ չորրորդ եռամսյակում կունենայինք 25 մլրդ գերակատարում: Ընդհանուր հանրագումարայինը կլիներ շուրջ 63 մլրդ գերակատարում»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Անանյանը նշեց, որ հարկային եկամուտները պլանավորվում են ՀՆԱ-ի հիման վրա, այսինքն՝ նախապես կատարվում է ՀՆԱ-ի կանխատեսում. «ՀՆԱ-ի որոշակի տոկոսը պետք է վերաբաշխվի հարկերի տեսքով: 2018 թվականի համար ՀՆԱ պլանավորվել է 6 տրիլիոն 680 մլրդ դրամ, որի 21 տոկոսը պլանավորվել է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ պետք է վերաբաշխվի, հետեւաբար ծրագրային նախնական ցուցանիշը 1 տրիլիոն 403 մլրդ-ը 6 տրիլիոն 680 մլրդ-ի 21 տոկոսն է: Մենք ասում ենք՝ 63 մլրդ-ի մասով չունենք որեւէ մտավախություն, եթե բնականաբար տնտեսության զարգացմամբ ապահովվի ՀՆԱ-ի ի սկզբանե ծրագրավորված ծավալները: Այսինքն՝ տնտեսության աճի առումով մենք էական խնդիր չենք տեսնում, տնտեսությունն իր բնականոն աճով ապահովելու է 6 տրիլիոն 680 մլրդ դրամը: Եթե տնտեսությունը կապահովի 6 տրիլիոն 680 մլրդ դրամը կամ դրա շրջանակներում ՀՆԱ արդյունք, ապա նախապես հանրությանը ներկայացված գերակատարման վերաբերյալ կանխատեսումները, ըստ էության, կիրականանան: Մենք շուրջ 63 մլրդ-ի գերակատարումը կպահպանենք»,- ասաց ՊԵԿ նախագահը: 

Տպել
4669 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են