«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ավտոմեքենան վնասելու փաստով քրեական գործ է հարուցվել

Արմավիր-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ավտոմեքենան վնասելու դեպքով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ոստիկանությունից:

Քննչական կոմիտեից մեր զրույցում ասացին, որ կոմիտեն դեռեւս չի ստացել գործը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Պռոշյան փողոցում վնասվել էր Արմավիր-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի ավտոմեքենան: Վնասել էին ավտոմեքենայի հետնապակին:

Նույն օրը բերման էին ենթարկել Կենտրոնական ավտոկայանում երկար տարիներ հաստատված քրեական հեղինակություն Բոգոյին (Ռուբեն Կոստանյան), որը, սակայն, ժամեր անց ազատ էր արձակվել: Նշենք, որ Խաչատրյանը նախկինում հայտարարել է, որ Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:

Տպել
1393 դիտում

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

Իդլիբում ավիահարվածների հետեւանքով մոտ 60 մարդ է զոհվել

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Արթուր Վանեցյանը ներկա է «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմփս» խաղին

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

Մի ձեռքով բանակցելը, իսկ մյուսով կրակելն անհնար է հայկական կողմի դեպքում. ԱԳՆ խոսնակ

Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի բնակարանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Հին խաղամոլների՝ «խոշոր խաղադրույքներով» քաղաքական կեղտոտ խաղի գործիքները

Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի. Արծրուն Հովհաննիսյան

Օդեսսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն քաղաք, մասնակցել ագրոարդյունաբերական ֆորումին