Անձնական տվյալներ են հրապարակել. Կադաստրի կոմիտեն դատապարտում է փաստաբաններին

10/07/2019 schedule13:24

Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դատապարտում է փաստաբաններին, որոնք իրավաբանական օգնության նպատակով իրենցից վերցրել են Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի ունեցած անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունները, իսկ երկու օր անց դա հրապարակվել է մամուլում:

Կադաստրի կոմիտեի հայտարարությունում ասվում է.

«Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 2019 թվականի մայիսի 16-ին,  հունիսի 14-ին եւ հուլիսի 2-ին Կադաստրի կոմիտեին է ներկայացվել փաստաբանական 3 հարցում. առաջինը ներկայացրել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, իսկ երկրորդն ու երրորդը՝ փաստաբան Էդգար Հակոբյանը։

Ըստ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 6-րդ մասի եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 3-րդ մասի պահանջների, բոլոր 3 հարցումներին Կադաստրի կոմիտեի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։

Ավելին, հուլիսի 3-ին փաստաբան Հակոբյանին են տրամադրվել Քյարամյանին պատկանող գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի պատճեններն ամբողջությամբ, քանի որ դիմողն արտոնագրված փաստաբան է («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Իսկ 2 օր անց՝ հուլիսի 5-ին, Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անձնագրի, սեփականության վկայականի եւ կադաստրային գործից այլ փաստաթղթերի լուսապատճենները հրապարակվել են կայքերից մեկում տեղադրված հոդվածում։ Մինչդեռ նման եղանակով ստացված տեղեկությունները հրապարակելու կամ դրանց գաղտնիությունը պահպանելու հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով։

Կադաստրի կոմիտեն ամեն կերպ փորձում է իր տրամադրության տակ եղած հրապարակելի տեղեկատվությունն առավել մատչելի եւ թափանցիկ դարձնել, եւ լրագրողների համար նույնպես այդ տեղեկատվության ստացումն օրենսդրորեն հեշտացնելու ուղիներ որոնել։

Սակայն Կադաստրի կոմիտեն միաժամանակ սեփականության իրավունքի եւ անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խստագույն պաշտպանն է, եւ դատապարտում է այդ իրավունքների ցանկացած ոտնահարում։ Իսկ քանի որ այս անգամ դա արվել է իր տրամադրած փաստաթղթերի միջոցով, Կադաստրի կոմիտեն կարգավորումը կգտնի՝ ինչպես անել, որպեսզի նրանք, ում ուրիշի անձնական տվյալներ են փոխանցվել օրենքի շրջանակում, անպայման պահպանեն դրանց գաղտնիությունն ու չհրապարակելիությունը»:

Տպել
1582 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ