Նոր մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ողբերգական դեպքից. մահացածները վարորդի կինն ու դուստրն են

Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով մահացել են Գազել մակնիշի մեքենայի վարորդի կինն ու դուստրը: Վարորդն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում է Երեւան: Մեր տեղեկություններով՝ մահացած երեխան 12 տարեկան է եղել։

ՀԺ-ի թղթակիցը հաղորդում է, որ Գազելում եղածները ընտանիքի անդամներ են, որոնք Վանաձորից Ախթալա քաղաք էին գնում: Վազ 21-04 մակնիշի մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորները, որոնց մեքենայի վրա եւս հսկա ժայռաբեկոր էր ընկել, բարեբախտաբար չեն տուժել, սակայն մեքենան լուրջ վնասվել է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները, Լոռու ճանապարհային ոստիկանները: Ճանապարհը փակ է: տեղի ճանշինի ավտոկռունկի միջոցով, փրկարարների հետ համատեղ այս պահին իրականացնում են ժայռաբեկորների հեռացման աշխատանքներ:

Վանաձոր-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին արդեն մի քանի տարի է՝ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն տվյալ հատվածում շինարարական աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել: Ճանապարհը միշտ էլ եղել է վտանգավոր: Այստեղ պարբերաբար քարաթափումներ են տեղի ունենում:

Նմանատիպ մի դեպք էլ տարիներ առաջ էր եղել: Հսկա ժայռաբեկորները թափվել էին երթեւեկող մեքենայի վրա: Փրկարարների կողմից էլ տարիներ առաջ արհեստական քարաթափում էր իրականացվել՝ պայթեցման եղանակով:

Տպել
17343 դիտում

Տիգրան Սարգյանը ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը. ԵՏՀ

Վանաձորի «Բուսաբանական այգու» պահակը հատել է հարակից անտառի ծառերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ. Ռուբեն Ռուբինյան

Ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիում 36-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Հրդեհ՝ Դիլիջանի թիվ N զորամասի հրաձգարանին հարակից անտառում. հրդեհաշիջմանը նաեւ զինծառայողներն են մասնակցել

«Մանկական Եվրատեսիլում» հաղթած Վլադիրմիրն ու կանադական «Ձայնում» փայլած Միրիամը կմրցեն «Եվրատեսիլ 2020» գնալու համար

«Վարկս Էյ Էմ» ընկերության կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է. ԱՀ ֆինանսների նախարար

Մարտունու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք է բացվել

«Ճըվճըվ Արո»-ի որդին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության պատվիրակությանը

Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է․ ճակատագրական սխալներ չեն եղել․ Սեյրան Օհանյան

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանիին

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել Վիլեն Գաբրիելյանը

Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորվել է․ ոստիկանություն (տեսանյութ)

Աշխատանքի ընդունե՞լն էր անօրինական, թե՞ ազատելը. ուսուցչին աշխատանքից 2-րդ անգամ են ազատել

Սեյրան Օհանյանը ԱԺ նախագահին այցելել է քաղաքավարությունից եւ բարեկրթությունից ելնելով․ քաղաքական հարցեր չեն քննարկել

Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին. ԱԻՆ

ԲԴԽ-ն առաջարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկել Վիգեն Քոչարյանին

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի. ԱԻՆ