Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին

18/07/2019 schedule11:37

2019 թվականի հուլիսի 15-ին Վենետիկի հանձնաժողովի միայն անդամներին հասանելի և ոչ հրապարակային աշխատակարգային փաստաթղթերին պաշտոնապես հասանելիություն չունեցող կազմակերպության կողմից հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը: Նման հայտարարությամբ են հանդես եկել մի շարք քաղաքացիական հասարակության կառույցներ:

«Ներկայացված արձանագրության հայերեն թարգմանված շեշտադրումների համաձայն՝ (...) 1. ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 3. Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ 6. Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակային կարգով հասանելի տեղեկատվության համաձայն՝ 119-րդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-22-ը:

Կից ներկայացվող փաստաթղթերին, այդ թվում, նստաշրջանի զեկույցիn` արձանագրությանը, հասանելիությունը սահմանված է միայն լիազորված անձանց համար:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի Կանոնակարգի՝ Հանձնաժողովի փաստաթղթերի պատրաստման և շրջանառման համար պատասխանատու է Քարտուղարությունը: Փաստաթղթերը, որպես կանոն, նախապես ուղարկվում են Վենետիկի հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, փոխարինող անդամներին:

Ըստ Վենետիկի Հանձնաժողովի Կանոնակարգի 8.5 հոդվածի՝  Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվում է նախապես պատրաստված նախագծի հիման վրա, որը կազմվում է անդամների առաջարկներից, և այն հաստատվում է նիստի սկզբում:

Նույն Կանոնակարգի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի ներկայացրած այլ փաստաթղթերը դասակարգված են որպես «սահմանափակ» կամ «գաղտնի» և դրանով պայմանավորված սահմանված է ժամկետ, թե երբ փաստաթղթերը կարելի է հրապարակային, հանրային դարձնել կամ տարածել: «Սահմանափակ» հասանելիության փաստաթղթերը կարելի է հանրայնացնել մեկ տարի անց, իսկ «գաղտնի» փաստաթղթերը՝ 10 տարի անց:

Վենետիկի հանձնաժողովում, ըստ պաշտոնական՝ 15 հուլիսի 2019 թվականին առկա տեղեկատվության, որպես հիմնական անդամ Հայաստանի Հանրապետությունից ներկայացված է Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակով: Որպես փոխարինող անդամ՝ ներկայացված է GIZ Հայաստանի թիմի ղեկավար Վարդան Պողոսյանը: Երկու ներկայացուցիչներն էլ ներկայացվել են նախորդ իշխանությունների կողմից և հանդիսացել են 2015 թվականի Սահմանդրական  բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, գործող Սահմանադրության, ըստ էության, դրույթների հեղինակներ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան այցելել է 2019 թվականի մայիսի 30-31-ը և հանդիպումներ է ունեցել ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի, ՀՀ Սահմանդրական դատարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ:

Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Առկա հրապարակային տեղեկատվության համաձայն՝ «վեթթինգի» գաղափարը քննարկվել է միայն ՀՀ Արդարադատության Նախարարության հետ, որի համաձայն` (...) ««Կառավարությունը վեթինգը դիտարկում է որպես գնահատման գործընթաց, որի ընթացքում պետք է ապահովվի պատշաճ հավասարակշռությունը գործընթացով անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջև»:

Փաստացի, հրապարակված պաշտոնական տեղեկատվությամբ՝ «վեթթինգի» շուրջ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության մեջ նշված պայմանավորվածություններ չեն եղել:

Վահե Գրիգորյանը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտվել 2019 թվականի հունիսի 18-ին, այսինքն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակություն այցից մոտ 2 շաբաթ անց և Վենետիկի Հանձնաժողովի նստաշրջանից 3 օր առաջ:

Վահե Գրիգորյանը որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր երդվել է 2019 թվականի հունիսի 20-ին, և ներկայացված «դատավոր»-«անդամ» բառերով տարբերակումը շրջանառվել է դրանից անմիջապես հետո, այսինքն՝ Վենետիկի Հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ:

Փաստացի, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցի շրջանակներում Սահմանադրական դատարանին առնչվող հարցերը չէին կարող քննարկվել, և ըստ էության, օրակարգում և արձանագրությունում կարող էին տեղ գտնել միայն Վենետիկի Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

Հաշվի առնելով այս փաստերը՝

ՀՀ Իշխանություններից պահանջում ենք

  1. Հանրայացնել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության 2019 թվականի մայիսի 30-31-ն այցի շրջանակներում պետական համապատասխան ինստիտուտների հետ հանդիպումների ժամանակ քննարկված ամբողջական տեղեկատվությունը:
  2. Հանրայնացնել տեղեկություններն այն մասին, թե Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանում ով է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում «վեթինգի» իրականացման «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար» լինելու համաձայնությունը։
  3. Դիմել Վենետիկի Հանձնաժողով տեղեկություն պահանջելով, թե ով է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանի օրակարգով ՍԴ «անդամ»-«դատավոր» տարբերակումներին անդրադառնալու հարցը և հանրայանցրել այն:
  4. Վենետիկի Հանձնաժողովի հետ հարաբերությունները վերասահմանել այնպես, որ հստակորեն ներկայացվի ժողովրդի կամքը հետհեղափոխական բարեփոխումներում:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Կարեն Թումանյան, փաստաբան

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ

Իրավունքի զարգացման պաշտպանության հիմնադրամ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Ազատ քաղաքացի" քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենրոն» ՀԿ», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
1248 դիտում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է