ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

20/07/2019 schedule20:16

Պարզաբանում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերեւույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ հրապարակումների առթիվ:

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերեւույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին եւ Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն տուժողի ցուցմունքը, իրականությանը չեն համապատասխանում:

Այս առումով անհրաժեշտ ենք համարում փաստել, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով եւս հստակ արտացոլված է Նարեկ Կարապետյանի եւ Տիգրան Ասլանյանի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաեւ վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:

Նախաքննությամբ ձեռք բերված  բավարար ապացույցների համակցությամբ Նարեկ Կարենի Կարապետյանին եւ Տիգրան Վլադիմիրի Ասլանյանին  մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման  համար, որ  խմբի կազմում՝ Նարեկ Կարապետյանը  Տիգրան Ասլանյանի եւ ինքնությունները չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով շորթել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.384.100.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 եվրո գումար:

Այս առումով տարակուսելի է տարբեր անձանց կողմից լրատվամիջոցներով  խեղաթյուրված պատկեր ստեղծելու, ակնհայտ մղումով իրականության հետ աղերս չունեցող եւ մինչեւ անգամ մտացածին գնահատականներ տալը՝ քրեական գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել
3059 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով