Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են բաց նամակով դիմել քաղաքացիներ Օֆելյա Ղուշչյանն ու Գեղամ Դավթյանը: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո վարչապետ, ժողովուրդը երկար տարիներ հուսալքության մեջ, լռելյայն, համակերպվել էր իր ծանրագույն և գրեթե, անելանելի կացության հետ։ Հետո, թերևս, Աստծո նախախնամությամբ և Ձեր հզոր կամքի շնորհիվ ժողովուրդն արթնացավ հուսալքության թմբիրից, և եղավ այն, ինչը նույնիսկ ողջ աշխարհն ընդունեց հիացմունքով և ակնածանքով։ Հաղթեց ժողովրդի խաղաղ, թավշյա հեղափոխությունը, որն ավելի անկասելի դարձրեց ժողովրդի կամքն ու ակնկալիքները ապագայի նկատմամբ։ Բայց, ավաղ, հին գործելակերպին ամուր կառչած ինչ-ինչ պաշտոնյաներ և ավելի մանր չինովնիկներ կրկին անվստահություն և հիասթափություն են սերմանում իրենց գործելաոճով, և այս հիասթափությունն օրեցօր կարող է սպառնալ և խաթարել թավշյա հեղափոխության հասկացության բոլոր այն արժեքները, որոնց համար պայքարել և հաղթել է ժողովուրդը։

Ճիշտ է, ժողովուրդն ապրում և հպարտանում է հեղափոխությամբ, բայց ցավ է ապրում, նաև, տեսնելով ոմն պաշտոնյաների հին և նույնօրինակ գործելաոճը, ինչն անում էին նախորդ իշխանությունների ժամանակ։ Ցավով մատնանշում եմ, որ արդեն երկու տարի շարունակ Արտաշատ քաղաքի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը։ Մեր բնակարանում ապրում ենք ես և ամուսինս։ Օգտագործում ենք համակարգիչ, սառնարան և լվացքի մեքենա շաբաթը երկու անգամ։ Լույսերը ամենացածր խնայողության են 35 վատ, 50 վատ, այսուհանդերձ մեր վճարները ամսեամիս ավելացրել և ավելացնում են շարունակ։ Հաշվիչի կնիքը հանել էին առանց մեր իմացության։ Մենք, իհարկե, նկարել ենք հաշվիչը առանց կնիքի, որպես խաբեության փաստ և պահանջել ենք փորձաքննության ուղարկել հաշվիչը։ Եվ պարզվեց, որ հաշվիչը փորձաքննության ենթակա չէ նույնիսկ։ Դրա համար բանավոր դիտողություն անելով հսկիչին փոխեցին հաշվիչը։ Բայց, ընդամենը, ամիսներ անց սկսվեցին նույն խաբեությունները։ Եվ այս անգամ հեղափոխությունից հետո։ Ես դիմեցի էլ. ցանցի նոր տնօրենին, բացատրեցի կատարված կեղծումների մասին։ Էլ. ցանցի աշխատակիցները սկսեցին անհեթեթ պատճառաբանություններ բերել, իբր թոշակի, նպաստի խնդիրների պատճառով է ավելացել վարձավճարը։ Բացի ամուսնուս թոշակից՝ հիվանդության, մենք երբևէ որևէ նպաստ չենք ստացել։ Եվ, ընդհանրապես, թոշակն ինչ առնչություն ունի վարձավճարի հետ:

Մեծարգո վարչապետ, խնդրում եմ պահանջեք ստուգումներ անցկացնել Արտաշատի էլ. ցանցում։ Պարզել պարբերաբար կատարվող խաբեությունների այս թնջուկը տնօրենից մինչև հսկիչ։ Խնդրում եմ վերականգնել արդարությունը և չխաթարել օրինականությունը, որը հեղափոխության ամենամեծ գրավականն է»:

Տպել
4564 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)