Նիկոլ Փաշինյանը Մարալիկում էր. վերագործարկվեց բամբակամանվածքային ֆաբրիկան (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մարալիկում մասնակցեց ներդրումային հերթական ծրագրի մեկնարկին: Կտրվող կարմիր ժապավենն ազդարարեց Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման մասին:«Արթիկ» անունն ունեցող Մարալիկի  բամբակամանվածքային ֆաբրիկայի համասեփականատերերը «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության հիմնադիր Վարդան Սրմաքեշն ու գործարար Գեւորգ Գասպարյանն են: Ֆաբրիկան արտադրելու է բամբակյա և կիսաբամբակյա թելեր: Այստեղ նաեւ գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ, որի արդյունքում  լուծվելու է տեքստիլ արտադրության թափոնների հարցն ամբողջ Հայաստանում։ Տնօրեն Գեւորգ  Գասպարյանն ասաց, նորաբաց ֆաբրիկան իր շուրջն է համախմբելու ամբողջ տեքստիլ արդյունաբերությունը: Մարալիկում բամբակամանվածքային գործարանի արտադրանքը  կմատակարարվի «Տավուշ ձեռնոց» ընկերությանը, որը տարիներ շարունակ հումքը ներմուծում է արտերկրից: «Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից: Այն վալյուտան, որը վճարվում է ուրիշ երկրի արտադրանք ձեռք բերելու համար, այսօր կմնա Մարալիկում: Մենք ոչ թե թելն ենք արտահանելու, այլ վերջում ձեռնոցն է արտահանվելու, որի համար հումք  է ծառայել հենց մեր թելը: Մեր հիմնական շուկան Հայաստանն ու Ռուսաստանն են»:Որտեղի՞ց հումք: Ֆաբրիկայի տնօրենն ասաց, դա ինչ-որ առումով խնդիր է: Նախորդ տարի Վարդան Սրմաքեշի օգնությամբ փորձել են բամբակի արտադրություն ունենալ Մասիսում, որը ձախողվել է: Այս տարվա համար նոր ծրագիր կա: «Էս տարի պարոն Ծառուկյանն է սկսել բամբակի արտադրությամբ զբաղվել: Եթե մենք կարողանանք Հայաստանում բամբակ ստանալ, կլուծվի նաեւ հումքի խնդիրը: Հիմա մենք հումք ենք ներկրում Թուրքմենիայից, Ուզբեկստանից»:13 մլն ԱՄՆ դոլար արժեցող ներդրումային ծրագրից արդեն  4 մլն դոլարից ավելին ներդրված է: Ընկերությունը ՀՀ կառավարությունից 13 մլն-ի ներդրման արտոնություն ունի նաեւ:Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում միջին աշխատավարձը կկազմի  297.000դրամ։ Պետությունը ոչ թե գործազուրկի, այլ աշխատողների խնդիր ունի,-լրագրողների հետ զրույցում ասաց ֆաբրիկայի տնօրենը: Ըստ նրա, այն մարդիկ, ովքեր տիրապետում են այս մասնագիտությանը, վերջին անգամ աշխատել են 30 տարի առաջ: «Արդեն տարիքով մարդիկ են, եւ անպայման պետք է, որ արհեստավորների նոր սերունդ ունենանք: Իսկ դրա համար էլ պետք է, որ սիրեն էս մասնագիտությունը: Հիմա մենք մասնագետի խնդիր ունենք: Սովետական շրջանում այս գործարանում 54 հաշվապահ է աշխատել, բայց հիմա մենք տարրածքի  1.5 տոկոսն ենք օգտագործել, սակայն արտադրում ենք խորհրդային տարիների արտադրության ծավալի չափին: Տեխնոլոգիաներ են փոխվել, նորի սարքեր են ձեռք բերվել»,-ասաց Գեւորգ Գասպարյանը:Ընկերությունը ներկա պահին ունի 41 աշխատակից, որոնք վերապատրաստվել են հրավիրյալ մասնագետների օգնությամբ։  Ծրագրի առաջին փուլով, սակայն,  նախատեսվում է  ունենալ մինչև 150 աշխատակից։ Բացի բամբակյա և կիսաբամբակյա թելերից, ֆաբրիկայում առաջիկայում  կարտադրվեն նաեւ  բժշկական բամբակյա պարագաներ: Երբ հաստոցները տեղ հասնեն, նոր աշխատատեղերը կբացվեն:Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։ Ընկերությունը նախատեսում է առաջիկա 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել 13 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը, որի արդյունքում տարեկան Հայաստանի հագուստի ծավալը կավելանա շուրջ 9 մլն դոլարով կամ  19 տոկոսով։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5931 դիտում

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը բռնկվել է հենց ջրի վրա. կան տուժածներ

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը

Անհավանական է դառնում Գյումրիում ՀՀԿ-ի և Քոչարյանի թեկնածուների միությունը. Դալլաքյան

Եթե ինքն էլ միանա Ղուկասյանին՝ կստացվի, որ ՔՊ-ն բացարձակ ճիշտ էր, իսկ ինքը բացարձակ ստախոս է. Հարությունյան

Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգված է. տեսանյութ

Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը, բայց այն մնում է սեղանին. Խանդանյան

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել

Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է

ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը մանդատից հրաժարվելու մասին

Հայաստանի և աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն. վարչապետ

59-ամյա տղամարդը մուտք է գործել գրադարան և բոլորի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել

Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան

Պորտուգալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում փորված փոսից դուրս է բերվել նրա մարմինը

1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ