2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ` «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային օլիմպիադայում

2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում տեղի է ունեցել «Աստղագիտութան և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տեղեկացմամբ, օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով:

Արծաթե մեդալ են նվաճել`
Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան), 
Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան),

բրոզե մեդալի են արժանացել`
Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), 
Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), 
Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան):
Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում:

Այն թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի:

«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են ատղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ):

Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 5 աշակերտ:

2018 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած  օլիմպիադայում ՀՀ դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 գովասանագիր:

Տպել
869 դիտում

Քիմ Քարդաշյանին դատի են տվել իր իսկ լուսանկարը հրապարակելու համար

Վայոց Ձորի մարզում ավարտվել է խաղողի գինեմետ սորտերի նոր այգետնկումների համար հողերի մոնիթորինգի ծրագիրը

Տրանսպորտային միջոցների համար «զրոյական» կոչվող թուղթը պետք է կիրառվի նաեւ անշարժ գույքի առուվաճառքի դեպքում. Պապոյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձյուն է տեղում

ՌԴ քաղաքացիներից կազմված արշավախմբի որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը. ԱԻՆ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դատի են տվել Մարգարիտա Խաչատրյանին, Սաթենիկ Խլղաթյանին եւ Նարեկ Մութաֆյանին

Գերմանիայի առաջնությունում նորաստեղծ «Լայպցիգը» գերհզոր «Բավարիային» գահընկեց անելու ճանապարհին է

Հունվարի 29-ին կկայանա Ճապոնիայի կողմից Հայաստանին 22 հրշեջ ավտոմեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը. ԱԻՆ

Գիտականորեն ապացուցվել է, որ կորոնավիրուսի փոխանցման հիմնական գործոն դարձել են ծովամթերքից եւ օձից պատրաստված ուտեստները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն էներգետիկ ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

Որքան գիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանը իրար հետ են գնացել աճուրդի տեղը․ Սուքիասյանը՝ «Բջնի» գործարանի մասին

Պետությանը պատճառվել է 36 միլիոն դրամից ավելի վնաս. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դե, «քուանշ» ուրեմն. 20 օր ժամանակ ունեք մանդատները վայր դնելու համար. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին

Սերժ Սարգսյանը պետք է գար, որ գովազդեր իմ «Ռոսիա մոլը», որովհետեւ ես շատ տուժած էի․ Խաչատուր Սուքիասյան

Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար

Պարտադիր ժամկետային զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ . ՔԿ

Տիգրան Ավինյանը մասնակցել է «COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին

«Գրագետ տղա էր». երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը «Բերկուտ» անվտանգության ծառայությունում պահնորդ է աշխատել