Երևան
12 °C
Պարոն Բալասանյանը քաղաքական գործիչ է, ինքը պետական պաշտոնյա չէ եւ անկախ ամեն ինչից դա իր սեփական կարծիքն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 22-ին որոշեց Արցախում 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Այս որոշումը, սակայն մի քանիսի կողմից ոչ միանշանակ ընդունվեց: Սույն որոշումից որոշ ժամանակ անց Վիտալի Բալասանյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը: Բալասանյանը խոսելով հեղափոխության օրերի մասին նշել էր, թե ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բալասանյանի խոսքով՝ բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են:
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի զրույցը ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ ստորեւ.
- Պարոն Բաբայան, վերջին շրջանում քննարկման առարկա է դարձել այն հանգամանքը, որ Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ-ից 2 կազմակերպություն պետք է դիտորդական առաքելություն իրականացնի: Պաշտոնական Ստեփանակերտը որեւէ խնդիր տեսնո՞ւմ է այդտեղ, կամ որեւէ հարց առաջացնո՞ւմ է դիտորդների այցը:
- Չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա: Եթե ինչ-որ բան էլ լինի զուտ տեխնիկական հարցեր են: Որեւէ այլ խնդիր չկա: Մենք ընդհանրապես միշտ նշել ենք, որ պատրաստ ենք բոլոր դիտորդներին ընդունել, ավելին՝ Արցախում միշտ օրինակելի ընտրություններ են տեղի ունեցել՝ համեմատած իհարկե տարածաշրջանի: Բազմաթիվ այլ երկրներից էլ առաջ ենք անցել այդ ամենով նույնիսկ՝ ճանաչված երկրներից: Մենք միշտ էլ շահագրգռված ենք եղել, որպեսզի տարբեր դիտորդներ գան: Սա նախ եւ առաջ լավ առիթ է ամբողջ աշխարհին ցույց տալու մեր պետության զարգացման աստիճանը, այն որ Արցախը կա՝ կայացած երկիր է: Իհարկե, սա նաեւ կարեւոր է, որպեսզի ծանոթանանք իրենց կարծիքներին, իրենց փորձին, իրենց առաջարկները տեսնենք: Այսինքն՝ բոլոր տեսակետներից էլ ճիշտ է եւ նման դիտորդական առաքելությունների այցելությունը Արցախ՝ միշտ ողջունել ենք:
- Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բացասական է արտահայտվել դիտորդների Արցախ գալու մասին, նշելով, որ դա միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
- Պարոն Բալասանյանը քաղաքական գործիչ է, ինքը պետական պաշտոնյա չէ եւ անկախ ամեն ինչից դա իր սեփական կարծիքն է: Դուք գիտեք՝ ժողովրդավարական երկրներում տարբեր կարծիքներ են լինում: Լինում են երբեմն նաեւ կոշտ քննադատություններ իշխանություններին: Բայց դա իր կարծիքն է, դա պետության կարծիքը չէ: Եւ առհասարակ իմ խորին համոզմամբ, մենք չպետք է որեւէ ձեւով վախենանք այլ ուժերից: Առաջին հերթին մենք պետք է փորձենք մեր սեփական արատների դեմ պայքարել, իսկ այդպիսի արատներ կան: Հախվերդյանի պես մարդ կա մեր հասարակությունում, որը ղարաբաղցիներին համարում է թուրք: Այս ֆոնին վախենալ ինչ-որ դիտորդներից...: Իհարկե, ավելի ճիշտ կլինի մենք կենտրոնանանք եւ մեր իմունային համակարգն այնքան ուժեղ լինի, որ մենք որեւէ մեկից չվախենանք, թող գան՝ տեսնեն: Բայց այն, որ ունենք ներքին խնդիրներ այ այդպես՝ հախվերդյանատիպ մտածող մարդիկ...: Մեկն էլ դուրս է եկել ասում է Ամուլսարն ավելի կարեւոր է քան Արցախը, Արցախը դարձնում են մանրադրամ: Արցախը ինչ-որ կեղտոտ խաղերի մեջ ներառելը, կարծում եմ, սրբապղծություն է եւ դրա վրա մենք պիտի ամենամեծ ուշադրությունը դարձնենք եւ մեր իմունային համակարգն ուժեղացնենք:
- Վիտալի Բալասանյանը լինելով Արցախի հերոս, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ տարանջատման փորձ անող հայտարարություններ է արել: Նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները քրեորեն հետապնդելի են: Այս հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
- Դա իր անձնական կարծիքն է: Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ինքը պետական պաշտոնյա չէ: Մնացածը, կարծում եմ, ճիշտ կլինի իրենից ճշտել: Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայկական միասնականությունը միշտ պահպանենք: Բոլորիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի որեւէ ձեւով մեր հայկական միասնականությունը չխարխլվի:
- Այսպիսի տարանջատող հայտարարությունները կարո՞ղ են որեւէ կերպ ազդեցություն ունենալ Արցախի ժողովրդի վրա:
- Արցախի ժողովրդի երազանքն է՝ միշտ լինել միասնական Մայր Հայաստանի հետ: Տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունները կարող են տարբեր լինել: Ընդհանուր առմամբ, մեր այդ միասնականության, այդ մեկ ընդհանուր հայրենիքի գաղափարը, տարանջատման անթույլատրելի բաժանումը՝ հայաստանցիների-ղարաբաղցիների, Արցախի բնակչության մեծամասնության համար անընդունելի է՝ բացարձակ մեծամասնության համար:
- Ամեն դեպքում ինչ-որ փոքր շրջանակներ այնուամենայնիվ փորձում են տարանջատման փորձե՞ր անել:
- Գիտեք՝ ամեն հասարակությունում էլ կա: Կրկնում եմ՝ Հախվերդյան կա, այլ մարդիկ: Կան չէ՞ այդպիսի մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են ինչ-որ բան անել: Բայց մեր իմունային համակարգը պիտի ուժեղ լինի, որ այդ գաղափարներն առհասարակ՝ որեւէ ձեւով, պարարտ հող չգտնեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT