Երևան
28 °C
Ֆրանսիան բանակցում է ԱՄՆ-ի հետ Իրանին 15 մլրդ դոլար տնտեսական օգնություն ցուցաբերելու եւ իրանական միջուկային համաձայնագիրը փրկելու հարցերով: Այս նապատակով Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ իշխանությունների հետ:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Ֆրանսիացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նախատեսված բանակցությունները պաշտոնապես նվիրված էին թվային հարկմանը, որը հարուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը: Սակայն դրանք ընդլայնվել էին, որպեսզի քննարկվեն այն միջոցները, որոնց օգնությամբ Իրանը կարող է ստանալ ԱՄՆ պատժամիջոցներից բացառում:
Այժմ Ֆրանսիան ցանկանում է փրկել միջուկային գործարքը, որը լքել է ԱՄՆ-ն ու պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ: Ի պատասխան Իրանը սկսել է միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը եւ պահանջում է 15 մլրդ դոլար վարկ, որպեսզի վերադառնա համաձայնագրի կատարմանը: Իրանը նաեւ դեմ է ԱՄՆ-ի հետ երկկող բանակցություններին
Չնայած բանակցություններն առաջընթացի նշան են, ֆրանսիացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Թեհրանը սխալ ազդակ կհաղորդի, եթե շարունակի սպառնալ այս շաբաթ իր միջուկային գործունեության ակտիվացմամբ:
Երկուշաբթի Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել էր իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, իսկ նրա տեղակալ Աբաս Արաղչին ուղեւորվել էր Փարիզ՝ տնտեսագետների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների խմբի հետ: Ըստ իրանական մամուլի եւ պաշտոնատար անձանց՝ Արաղչին քննարկել է ֆրանսիական առաջարկը իրանական նավթային արտահանման վերականգնման համար 15 մլրդ դոլար վարկային գիծ տամադրելու մասին:
Լե Մերը հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինի հետ, իսկ հետո «Թվիթերում» նշել, որ կառուցողական բանակցություն է վարել թվային հարկման շուրջ՝ Իրանին չհիշատակելով: Ավելի ուշ նա պետք է հանդիպի տնտեսության հարցերով խորհրդական Լոուրենս Քուդլոուի եւ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով՝ Լե Մերը քննարկել է ընկերություններին պատժամիջոցներից բացառում տրամադրելու հարցը, որոնք Իրանին թույլ կտային նավթ վաճառել:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Թրամփը հստակ հասկացրել է, որ Իրանն ԱՄՆ-ից ոչ մի տնտեսական օգուտ չի ստանա միջուկային համաձայնագրին վերադառնալու համար: Պաշտոնյան ասել է, որ եվրոպական երկրները հուսահատորեն փորձում են փրկել այն, ինչը վարչակազմը համարում է «սարսափելի գործարք»:
Իրանցի օրենսդիրի խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկը, որը մշակվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ մի քանի ժամ տեւած հեռախոսազրույցի եւ վերջերս Զարիֆի հետ հանդիպման ընթացքում, նախատեսում է Իրանին 15 մլրդ դոլարի վարկային գծի տրամադրում:
Ֆրանսիան առաջարկել է փողը վճարել 3 մասով, իսկ դրա դիմաց Իրանը կհրաժարվի միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների հերթական կրճատումից եւ վերջնարդյունքում կվերադառնա համաձայնագրին լիակատար հետեւելուն:
Ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մակրոնը եւ Ռոհանին անցած հանգստյան օրերին խոսել են 2 ժամ:
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
© 2024 Հայկական ժամանակ