Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, թերեւս, հանրության համար ամենակարեւոր ոլորտներից մեկը, որտեղ ակնառու փոփոխություններ եղան, ռազմականն է: Փոխվեց հագուստի որակը, շուրջ 2 տասնյակ զորամասերում նոր սննդակարգի են անցել, եւ, ինչպես փաստում է նաեւ վարչապետն իր հրապարակումներով, զինվորները գոհ են:
ՀԺ-ն զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է փոխվել բանակում:
-Պարո՛ն Պետրոսյանց, հեղափոխությունից հետո ՊՆ-ում կատարված փոփոխություններն ինչպե՞ս են ազդել բանակի վրա:
-Որոշակի ազդեցություն, իհարկե, ունեցել են դրանք, որովհետեւ կարեւոր հարցեր էին, բայց ոչ ամբողջությամբ: Սա դեռ միայն սկիզբն է, հույս ունենք, որ կհասնենք իրական՝ խորքային խնդիրներին:
-Կառավարության որոշմամբ՝ արդեն գործընթաց է սկսել՝ թոշակի անցած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու: Ինչպե՞ս եք վերաբերում այս որոշմանը:
-Չեղածից, իհարկե, լավ է, քանի որ ընդհանրապես ոչինչ չկար, բայց այս հարցում խնդիրներ կան: Հիմնական խնդիրը վերաբերում է Երեւանի բնակիչներին: Այդ նախագծով սահմանվում է, որ 50 տոկոս պետք է նրանք փոխհատուցվեն, գյուղական համայնքները կփոխհատուցվեն 100 տոկոս, տեղեր էլ կան, որ 90 տոկոս են ստանում: Դա արդեն խնդրահարույց է, քանի որ անհավասար պայմանների մեջ ենք դնում մարդկանց: Հաշվի առնենք նաեւ հետեւյալը. նախկինում բոլոր նրանք, ովքեր եղել են հերթագրված, ստացել են նորակառույց շենքերում կահավորված բնակարաններ՝ ջեռուցումով: Այն ժամանակ ոչ մեկին չէին ասում՝ դու այս տեղի գրանցում ունես, քեզ սա է հասնում: Բոլորին Երեւան քաղաքում հատկացնում էին: Հիմա այդ մարդիկ ընկնում են երկակի իրավիճակի մեջ: Նույն հերթում իրենց հետ եղած մարդը ստացել է նորակառույց շենքում բնակարան՝ ամեն ինչով, իսկ իրենք այդպես էլ 50 տոկոսի սերտիֆիկատ են ստացել, որը 1 տարվա մարման ժամկետ ունի: Հիմա, եթե մարդը այդ սերտիֆիկատը վերցնում է, ինքն էլ գումար չունի, որ ավելացնի այդ սերտիֆիկատի վրա եւ բնակարան կարողանա գնել, ստացվում է, որ եթե 1 տարվա ընթացքում այդ սերտիֆիկատը չմարեց, դա կորչում է: Ի՞նչ անի այդ մարդը, ես միանշանակ ասել եմ եւ ասում եմ, որ սա կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում: Եթե մեր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ուրեմն, այս նախագիծը չպետք է ընդուներ:
-Ի՞նչ պետք է աներ կառավարությունը, նախկինի պես սառեցվա՞ծ թողներ նախագիծը, թե՞ մաս-մաս բնակարաններ հատկացներ:
-Իհարկե, բոլորը հասկանում էին՝ անհնար է, որ 1 ամիս հետո իրենց հարցը լուծում ստանա: Նույնիսկ այս նախագծով կարճ ժամանակահատվածում բոլորը լուծում չեն ստանում, ըստ փուլերի է լինելու, մոտ 2 տարվա ընթացքում: Կարելի էր մտածել, որ մարդիկ հավասար պայմանների մեջ գտնվեն: Պատկերացրեք, ասենք, Երեւան քաղաքում սերտիֆիկատները տվեցին 800 կամ 900 մարդու: Այդքան մարդ կսկսի տուն փնտրել, որ գնի, ինչն էլ միանշանակ կազդի շուկայի վրա, գների աճ տեղի կունենա: Արդյունքում կստացվի, որ ոչ թե 50 տոկոսի սերտիֆիկատ ստացան, այլ, ասենք, 40: Կոռուպցիոն ռիսկը կարող եմ ասել որն է. մարդիկ փնտրելու են ինչ-որ ծանոթ, բարեկամ, ձեւական առքուվաճառք են կատարելու, որ այդ գումարը կանխիկացնեն:
-Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ զինծառայողներին հնարավորություն է տրվում առանց կանխավճարի ու տոկոսադրույքի բնակարան ձեռք բերել: Արդյո՞ք սա կոգեշնչի մարդկանց, զինվորական դառնալու ցանկությունը կմեծանա՞:
-Ես ինչքանով շփվում եմ ոլորտի մարդկանց հետ, ասեմ, որ, ոչ, չի ձգում: Միակ տարբերությունն այստեղ այդ 10 տոկոս կանխավճարի մեջ է լինում: Այս ծրագրով զինծառայողն արդեն սահմանափակումներ է ունենում զորացրվելու առումով: Մի այսպիսի խնդիր էլ կա. պատկերացրեք՝ երիտասարդ սպան, որը վերցնում է այդ գումարը, բնակարան է գնում հիփոթեքով, 3 տարի մուծումը կատարում է, մարտական հերթապահության ժամանակ մարտական իրավիճակում վիրավորվում եւ այլեւս հնարավորություն չի ունենում շարունակելու ծառայությունը, զորացրվում է ու այդ նախագծով ստանում է որոշակի փոխհատուցում: Մնացած գումարն ինքն արդեն ի վիճակի չի լինի աշխատելու եւ թոշակով էլ չի կարողանալու վճարել: Բանկն էլ իր բիզնեսն է անում, մուծումը չես անում, բնակարանը, որը գրավադրված է, վերցնում է: Ինչքանո՞վ է սա բարոյական: Իհարկե, խնդրահարույց է, ու երբ այդ նախագիծը դրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում, ես այդ հարցերը բարձրացրել եմ, բայց ոչ մի պատասխան չի տրվել:
-ՊՆ-ի վարած քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:
-ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների քաղաքականությունը, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, գտնում եմ, որ կան բազմաթիվ սխալներ: Ես բացասական եմ գնահատում:
-Ի՞նչ քայլեր է հարկավոր անել՝ բանակի ներքին խնդիրները գոնե նվազեցնելու համար:
-Բանակի մշտական կազմը սպայական կազմն է, փոփոխականը զինվորներն են, որոնք 6 ամիսը մեկ փոփոխության են ենթարկվում: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ բանակի ողնաշարը սպայական կազմն է: Ցավոք սրտի, այսօր հասարակության մեջ ունենք մեծ խնդիր: Հասարակության մեջ չեն ցանկանում ընտրել սպայի մասնագիտությունը: Ոչ թե նրա համար, որ իրենք հայրենասեր չեն, այլ, ուղղակի, գտնում են, որ այս պահին իրենք այլ մասնագիտությամբ շատ ավելի նորմալ կապրեն ու իրենց ընտանիքները կպահեն: Հիմա պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է դա կատարվում: Ինչո՞ւ էր 20 տարի առաջ սպայի մասնագիտությունն այնքան բարձր ու գրավիչ, որ, ասենք, ռազմական ինստիտուտում 300 տեղի համար կար 1500 ընդունելության դիմում, իսկ այսօր շատ ցավալի թվեր են, չեմ ուզում ասել: Ցածր է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ սպա: Իհարկե, նախկին իշխանությունների ժամանակ ընդունվեց «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը որոշակի կլրացնի բացը, բայց ես կարծում եմ, որ դա շատ կարճաժամկետ լուծում է: Դա մի քանի տարվա լուծում է: Որպեսզի սպան դառնա պրոֆեսիոնալ, պետք է ամենաքիչը 3-5 տարի ծառայի բանակում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրով 2 տարի ծառայում, զորացրվում են: Այսինքն՝ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք ահավոր մեծ թվով պրոֆեսիոնալ սպաների պակաս:
-Ի՞նչ բացեր կան, որոնք պետք է լրացնի կառավարությունը:
-Այսօր հասարակությունը սպայական կազմին դիտարկում է ամենաներքեւի շերտում, ոչ մի առավելություն էլ չունեն: Նախկինում սպայական կազմի համար բավականին մեծ առավելություններ կային, ընդհուպ այն, որ կոմունալ վճարումները 50 տոկոս էին: Աշխատավարձը շատ բարձր էր միջինից, ինչը մենք հիմա չենք կարող ասել: Մենք այսօր, ուղղակի, թվեր ենք ասում, ասենք՝ այս պաշտոնը ստանում է այսքան գումար, բայց մենք չենք մտածում, թե այդ պաշտոնի զինծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման համար ինչքան շատ գումար է ծախսում իր գրպանից: Մենք դա երբեք չենք ասում, մեզ պետք չէ ասել դա:
-10 տոկոսով բարձրացավ զինծառայողների աշխատավարձը, ավելացավ ժամկետային զինծառայողներին տրվող ամսական գումարի չափը: Սա ազդեցություն չի՞ ունենում այն մարդկանց վրա, որոնք մասնագիտության հարցում դեռ չեն կողմնորոշվել:
-Այդ գումարն այնքան շատ չէր, որ մոտիվացիա ստեղծեր: Երիտասարդ սպան, որը ստանում է խոշոր գումար, միայն իր համար դա հերիք է, բայց երբ որ խոսքը 5-6 հոգանոց ընտանիք ունեցող սպաների մասին է, որտեղ սովորաբար կանայք չեն աշխատում, երեխա են պահում, իրենք այնպիսի տեղ են ծառայում, ուր աշխատանք չկա, չեմ կարծում, որ այդ գումարը ընտանիք պահելու համար մեծ նշանակություն ունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT