Երևան
12 °C
Օրեր առաջ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ինֆոգրաֆիկայի տեսքով հրապարակում եղավ, որից պարզ դարձավ, որ 2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում:
2019-ի հունիսի դրությամբ՝ վերջին 15 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով: Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա միանշանակ ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա»:
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման եւ սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը կարծում է, որ պետության կատարած ցանկացած ծախս, եթե դա արդյունավետ ծախս է, չի կարող բացասաբար ազդել տնտեսության վրա:
-Պարո՛ն Մարության, 2015-ից ի վեր առաջին անգամ արտաքին պետական պարտքի նվազման միտում է նկատվել: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-2018թ. վերջին պետական արտաքին պարտքը կազմել է 5.5 մլրդ դոլար, իսկ այս տարվա օգոստոսի վերջին 5.4 մլրդ դոլար: Տարբերությունը կազմել է շուրջ 126 մլն դոլար: Դրա փոփոխության վրա ազդել են 3 հիմնական գործոններ. նախ եւ առաջ՝ կատարված գործառնությունները, այսինքն, թե ինչքան նոր միջոցներ է ներգրավվել պետությունն արտաքին աղբյուրներից եւ ինչքան միջոցներ է մարել: Ըստ վիճակագրության՝ երեւում է, որ 8 ամսվա ընթացքում պետությունը ներգրավել է շուրջ 81 մլն դոլարի արտաքին վարկային միջոցներ եւ վարել է 140 մլն դոլարի վարկ: Այսինքն՝ զուտ ներգրավումը բացասական է եւ կազմում է գրեթե 59մլն դոլար:
Եվս մի գործոն, որն ազդել է նվազմանը, պարտքի կառուցվածքում կատարված տեղաշարժն է: Պարտքը, ըստ «Պետական պարտքի մասին» օրենքի, տարանջատվում է ներքին ու արտաքին պարտքի՝ ըստ ռեզիդենտության սկզբունքի, եւ պետական պարտատոմսերի մի մասը ոչ ռեզիդենտներից անցել է ռեզիդենտներին: Արդյունքում շուրջ 22 միլիոն դոլարը վերոնշյալ 126 միլիոնից պայմանավորված է այդ գործոնով: Հաջորդ խոշոր գործոնը արտարժութային փոխարժեքներն են: Ինչպես գիտեք, արտաքին պետական պարտքը կազմված է բազմազան արժույթներից. դրանք են՝ դոլարը, SDR-ը, եվրոն, ճապոնական իենը, նաեւ՝ փոքրածավալ վարկեր կան չինական յուանով եւ արաբական դիրհամով: Պարտքի մեծամասնությունը կազմում է դոլարով, SDR-ով եւ եվրոյով վարկերը: Դրանց փոխարժեքների փոփոխությամբ պայմանավորված՝ պարտքը նվազել է շուրջ 45 մլն դոլարով: Ուղղակի, այստեղ մեթոդաբանական մի ակնարկ անեմ. յուրաքանչյուր ամսվա վերջի դրությամբ, երբ որ պարտքն ամփոփվում է, յուրաքանչյուր պարտքի ծավալը վերագնահատվում է դոլարի կամ դրամի՝ այդ պահի դրությամբ շուկայում ձեւավորված փոխարժեքներով: Եթե համեմատենք 2018թ. դեկտեմբերի 31-ին ձեւավորված փոխարժեքները 2019թ. օգոստոսի 31-ի հետ, ապա 1 SDR-ի արժեքը 1.39 դոլարից նվազել է 1.37-ի, իսկ եվրոյինը 1.14-ից նվազել է 1.1-ի:
Այսինքն՝ ընդհանուր 126 մլն դոլարի փոփոխությունից 59 մլն դոլարը պայմանավորված է եղել կատարված գործառնություններով, 22 մլն դոլարը՝ ներքին-արտաքին պարտքի կառուցվածքում կատարված փոփոխություններով եւ շուրջ 45 միլիոնը պայմանավորված է եղել փոխարժեքների ազդեցությունով:
-Ֆինանսների նախարարության կանխատեսումներով առաջիկա տարիներին նվազո՞ւմ, թե՞ աճ է սպասվում արտաքին պարտքի:
-Քանի դեռ պետական բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով, այլ ոչ թե հավելուրդով, նշանակում է, որ կանխատեսվում է պարտքի աճ: Գործող՝ 2020-22թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի տվյալներով՝ նախատեսվում է, որ այդ տարիներին պետական բյուջեն լինելու է դեֆիցիտային, այսինքն, պետական բյուջեն ավելի շատ փոխառություններ է ներգրավելու, քան՝ մարելու: Հարցն այն է, թե ինչ կառուցվածք կունենա պարտքը. ավելի կշատանա արտաքի՞նը, թե՞ ներքինը, դա արդեն ռազմավարության խնդիր է, որտեղ մենք առաջնայնությունը տալիս ենք ներքին պարտքի տեսակարար կշռի աճին: Այդ պարագայում արտաքին պարտքը կաճի, եթե փոխարժեքներն ու այլ կառուցվածքային գործոններն էական ազդեցություն չունենան պարտքի ծավալի վրա:
-Աճն ինչքա՞ն է կանխատեսվում:
-Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը մշակում է կառավարությունը՝ միայն կառավարության պարտքի համար, Կենտրոնական բանկի արտաքին պարտքը ներառված չէ այդ կանխատեսումներում: Դրամային արտահայտությամբ 2019թ. վերջին ակնկալվում է, որ մենք 2.6 տրիլիոն դրամ կառավարության արտաքին պարտք կունենանք, իսկ 2022թ. այն կդառնա 3.1 տրիլիոն դրամ: Այստեղ բնականաբար ոչ միայն գործառնություններն են իրենց ազդեցությունը թողնում, այլ նաեւ՝ փոխարժեքի կանխատեսումները:
-Ներկայիս կառավարությունը խուսափո՞ւմ է նոր վարկային միջոցներ ներգրավելուց, թե՞ պարզապես ավելի ճիշտ է ծախսերն իրականացնում վերցրած միջոցներով:
-Եթե կառավարությունը պլանավորում է դեֆիցիտային բյուջե, նշանակում է, որ նախատեսում է նոր վարկային միջոցներ ներգրավել: Ուղղակի, ներկայումս իրականացման փուլում են գտնվում մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց գծով դեռեւս ենթակա է ստացման մոտ 1.4 մլրդ դոլար, եւ 2019թ. պետական բյուջեում հատկացումներ են նախատեսված միայն այդ նպատակային վարկերի գծով: Բայց մյուս կողմից պետությունն այսօր բյուջեում նախատեսել է ներգրավել 152 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր՝ 2019թ. բյուջետային ելքերը հոգալու համար: Այդ ուղղությամբ այս պահին բանակցություններ են վարվում միջազգային վարկատուների հետ: Մասնավորապես Համաշխարհային բանկի, Ասիական բանկի եւ Գերմանական «KFW» բանկի հետ:
-Կնշե՞ք, ըստ պարտքի չափերի, այն երկրները, որոնց պետությունը պարտք է:
-Առաջինը գերմանական «KFW» բանկն է, օգոստոսի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքը կազմում է 332 մլն դոլար, հաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է, շուրջ 307 մլն ԱՄՆ դոլար, պարտքեր ունենք նաեւ Ճապոնիային՝ 235 մլն դոլար, Ֆրանսիային՝ 125 մլն: Որոշ ավելի փոքր գումարի պարտքեր էլ առկա են այլ պետությունների հանդեպ: Պարտքի մնացած մասնաբաժինը բաժին է ընկնում միջազգային կառույցներին:
-Հեղափոխությունից հետո կառավարությունը որքա՞ն վարկային միջոցներ է ներգրավել:
-Դիտարկենք 2018թ. մայիս ամսից սկսած. 2018-ի մայիսի 1-ից մինչեւ տարեվերջ կառավարությունը ներգրավել է 267 մլն դոլար, 2019թ. 8 ամսվա ընթացքում՝ 73 մլն դոլար: Այսինքն՝ ընդհանուր 340 մլն դոլարի նոր վարկային միջոցներ է ներգրավել կառավարությունը, բայց այդ ժամանակահատվածում նաեւ կատարել է մարումներ: Այդ մարումների գումարը կազմել է 196 մլն դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT