Երևան
28 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 15-ի համարում
«Միայն մեզ մոտ անվճար ակնոցներ»: Այսպես է գրված բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված «Օպտիկա» հայ-ամերիկյան ասոցիացիայի պատին փակցված պաստառի վրա: Այդ «Օպտիկայում» տրամադրվող անվճար ակնոցների մասին գովազդվում է նաեւ հեռուստաալիքներից մեկի վազող տողով: Ա՛յ քեզ ուրախություն, ակնոց գնելու հնարավորություն չունեցող եւ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ միանգամից կլուծեն այդ հարցը: «Օպտիկա» այցելելով` իմանում ես, որ իսկապես ակնոցներն այստեղ անվճար են, իսկ ահա տեսողությունը ստուգելու համար պետք է վճարել 2500 դրամ: Քանի դեռ սա չի գովազդվում, որեւէ խնդիր չի կարող ծագել: Բայց ինչպես արդեն նշեցինք, «անվճար ակնոցների» մասին գովազդը լայնատարած բնույթ է կրում, ինչը արդեն նշանակում է, որ խախտվում է, մասնավորապես, ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որում սեւով սպիտակի վրա գրված է.
«Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստիությունը, եւ որը վերաբերում է՝ ...վճարման լրացուցիչ պայմաններին...»: «Օպտիկայի» խիստ «բարեհամբույր» աշխատակցուհին հարցիդ ի պատասխան չի ասում, որ իրենք ակնոց տալիս են` միայն իրենց մոտ տեսողությունդ ստուգելու պայմանով: Այսինքն` ստացվում է, որ նրանք 2500 դրամով վաճառում են ակնոցը: Իսկ երբ պարզաբանումներ ստանալու համար ցանկություն ես հայտնում տեսնել տնօրենին, անմիջապես իջնում է բերանիդ. «Տնօրենն ըստեղ նստած քեզ չի սպասում»: Ի դեպ` այսպես, իր կարծիքով, նա խոսում էր այցելուի հետ` դեռեւս չիմանալով, որ հոդվածի համար ենք հետաքրքրվում: Իմանալուց հետո` «Գրի, որ չի ասում»,- շատ ինքնավստահ տոնով առաջարկեց նա: Իսկ «անվճար ակնոց» այս «բարեգործական» ակցիայով գայթակղվածները բավականին շատ էին. մեկը դեռ դուրս չեկած` մյուսն էր գալիս:
Այդպես կարճ ժամանակի ընթացքում հերթ էր գոյանում: Դե, իսկ գալուց հետո մարդիկ հետ չեն գնա. միեւնույն է, ուրիշ տեղ էլ ակնոցի համար են վճարելու: Թերեւս, հենց դա էլ հաշվարկել է օպտիկայի ղեկավարը, եւ գայթակղման այդ ձեւը կարծես ավելի շահագրգռող է: Մեզ հանդիպած մարդիկ, որոնք եկել էին ակնոց վերցնելու, մեծ մասամբ որեւէ այլ օպտիկայում չէին հետաքրքրվել պայմանների մասին: Դե, ի՞նչ հետաքրքրվեին, անվճարից էժան ակնո՞ց էին գտնելու: Եւ ուրեմն` նրանք հիմնականում գոհ էին ստացած լավությունից` «վճարում ենք բժշկի աշխատանքի դիմաց» ասելով:
Իսկ, օրինակ, Կարենը, որը ցանկացել էր հիվանդ զոքանչի համար ակնոց վերցնել, «Օպտիկայում» ասելով, թե ստուգման կարիք չկա, եւ ինքը գիտի, թե նրան ի՞նչ համարի ակնոց է պետք, պատասխանել էին, որ ամեն դեպքում պետք է վճարել այդ 2500 դրամը: Իսկ այցելուներից մեկի` Մնացականի «նվեր ստացած» ակնոցը մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ արժե այլ օպտիկաներում: Այդ տիպի շրջանակով ակնոցն արժեր 2500 դրամ: Իսկ երբ այս «Օպտիկայում» փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւմ է կայանում ԱՄՆ-ի հետ ունեցած նրանց կապը, «Բարեհամբույրը» պատասխանեց. «Կայանում ա նրանում, որ հայ-ամերիկյան ա»:
Աննա Զախարյան
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ