«Միմինո». Թբիլիսիում իրականացվել է հայ և վրացի երիտասարդներին միավորող ծրագիր

24/09/2019 schedule17:20

Թբիլիսիում ավարտվեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնած «Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» ծրագիրը՝ կրկին փորձելով միավորել հայ և վրացի երիտասարդներին։

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, ծրագրի առաջին փուլը հուլիսի 12-16-ը տեղի է ունեցել Հայաստանում, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 20-23-ը՝ Վրաստանում։

«Ալիք մեդիային» ՀԿ-ից փոխանցեցին, որ ծրագրի նպատակն է նոր հարթակ ստեղծել երկու հարևան երկրների երիտասարդության համար, որտեղ կձևավորվի վստահություն ու համերաշխություն՝ նպաստելով Վրաստանի և Հայաստանի երիտասարդների միջև երկարատև համագործակցությանը:

Կազմակերպիչների խոսքով՝ այս ամենն արվում է մի շարք յուրօրինակ միջոցառումների իրականացման միջոցով, դրանք ցույց են տալիս, թե այսքան իրար մոտ երկրների երիտասարդներն ինչպիսի իրականության մեջ են ապրում, որոնք են հետաքրքրությունները, ինչ մոտեցումներ ունեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ հարցերի վերաբերյալ։

Ծրագրի ընթացքում Հայաստանից և Վրաստանից 20 երիտասարդ քաղաքագետներ, սոցիոլոգներ և լրագրողներ փոխադարձ այցելություններ են կատարել միմյանց երկրներ՝ ճամփորդելով մարզերով: Նրանք հանդիպումներ և քննարկումներ են ունեցել պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, կիսվել իրենց փորձով:

«Երիտասարդների համագործակցությունը նպաստելու է մեր երկու երկրների միջև կարևորագույն հարցերում փոխըմբռնման ձևավորմանը, կողք կողքի Վրաստանի ու Հայաստանի խաղաղ համակեցության ամրապնդմանը»,- մեզ հետ զրույցում հայտնեցին կազմակերպությունից:

Տպել
308 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա