Զելենսկին ամերիկյան քաղաքական սկանդալի կենտրոնում. Թրամփը պահանջե՞լ է նրանից հետաքննել Բայդենի որդու գործունեությունը

25/09/2019 schedule10:50

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնվել է ամերիկյան քաղաքական սկանդալի կենտրոնում: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախագահ Թրամփն Ուկրաինայի առաջնորդի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը հետաքննի դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական սկանդալը՝ կապված այն տեղեկության հետ, որ նախագահ Թրամփը պահանջել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուց հետաքննել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեությունն Ուկրաինայում:

Թրամփն ընդունել է, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է, նրա բնութագրմամբ, Բայդենի ընտանիքի կոռուպցիոն գործունեությանը: «Բայդենի և նրա որդու գործունեությունն ամոթալի է: Նրա որդին գումարներ է վերցրել Ուկրաինայից և Չինաստանից»,- ասել է Թրամփը:

Ջո Բայդենն իր հերթին հակազդել է Թրամփին: «Թրամփն այս ամենն անում է, քանի որ գիտի, որ ես իրեն կհաղթեմ: Նա չարաշահում է իշխանությունը և նախագահի լիազորությունները՝ փորձելով վիրավորել ինձ»,- հայտարարել է Բայդենը:

Զելենսկու հետ հեռախոսազրույցի փաստը հանրայնացվել է ամերիկյան ազգային հետախուզության անանուն աղբյուրի միջոցով, որը մամուլին է փոխանցել Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունը Զելենսկու հետ:

Դեմոկրատական կուսակցությունը փորձում է ձեռք բերել այս զրույցի մանրամասները, սակայն Սպիտակ տունն արգելափակում է բոլոր փորձերը: Դեմոկրատների ճամբարում հնչում են նախագահ Թրամփին պաշտոնանկ անելու կոչեր: Վերջիններս պահանջում են հետաքննություն իրականացնել՝ պարզելու, թե արդյոք Թրամփի ճնշումները Զելենսկու նկատմամբ կապված են 250 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության տրամադրման սառեցման հետ:

«Ցավոք, այս հակասական զարգացումները խափանում են ուկրաինական պատերազմի դիվանագիտական կարգավորման հնարավորությունը, որը Կիևի համար մեկ առաջնահերթությունն է այսօր»,- նշում է Միջազհգային ճգնաժամային խմբի փորձագետ Ռիչարդ Գովանը:

Ուկրաինան իր հերթին հերքել է Վաշինգտոնից ճնշման ենթարկվելու լուրերը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատաnքներին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է, որ հարգանքով է վերաբերվում նախագահ Դոնալդ Թրամփին: Նրա կարծիքով իրենց հանդիպումը կանցնի ջերմ մթնոլորտում: Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ շուրջ մեկ տասնյակ այլ առաջնորդների հետ:

«ԱՄՆ մշտապես աջակցում է Ուկրաինային, մեր քաղաքական ուղեգծին և մեր պայքարին ընդդեմ ագրեսիայի և պատերազմի»,- ասել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան անկախ, հզոր պետություն է և պատրաստ է ամեն տեսակի զարգացումների:

Տպել
3408 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա