Մեզ համար շոկային էր, 6-7 ժամում 25 հազար դոլար հավաքվեց. փոքրիկ Լեւոնի բուժման գումարը պատրաստ է

1 տարեկան Լեւոնի հետազոտության համար անհրաժեշտ գումարը հավաքված է։ Երեկ ընդամենը 7 ժամում ֆեյսբուքի ֆանդրեյզերի (ֆեյսբուքի վճարովի ծառայություն) միջոցով հավաքվեց պակասող 25.000 դոլարը: Այս մասին գրված է երեխայի աջակցության համար նախատեսված Donate for Levon ֆեյսբուքյան էջում:

Փոքրիկ Լեւոնի բուժզննման եւ նախնական բուժման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 37.000 դոլար (29.000 եվրո), որը ներառում է 3-շաբաթյա ստացիոնար պայմաններում մի շարք հետազոտություններ, հետագա բուժման պլանը, նաեւ երեխայի տեղափոխությունը։

Երեխայի մայրը՝ Անահիտ Խաչատուրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչեւ երեկ երեկոյան կարողացել էին հայթայթել 12.000 դոլար, պակասում էր՝ 25.000-ը, որն այսօր արդեն հավաքվել է: «Մեզ համար շոկային էր, երբեք չէինք պատկերացնի, որ մի քանի ժամում այդքան գումար կհավաքվի, մինչեւ հիմա հավատներս չի գալիս: Երեխաս դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է ստաբիլ ծանր վիճակում»,-ասաց Անահիտ Խաչատուրյանը:

Նվիրատվությանը մասնակցել է 1437 օգտատեր, հավաքվել է 38 հազար 714 ԱՄՆ դոլար, ավելին, քան անհրաժեշտ է փոքրիկի տեղափոխման եւ բուժզննման համար: Անահիտ Խաչատուրյանը հայտնեց, որ երեխայի աջակցության համար իրականացվող Ֆանդրեյզերը դեռ չեն անջատել՝ հավելյալ գումարը կօգտագործեն երեխայի հետագա (հնարավոր) բուժման համար։ Գումարի ավելցուկը կհանգանակվի մեկ այլ երեխայի։

Երեխայի մայրը հայտնեց, որ փոքրիկին կտեղափոխեն Գերմանիա, հենց որ ֆեյսբուքյան վճարովի այդ ծառայությունը գումարը փոխանցի հաշվեհամարին: «Ցավոք, Հայաստանից այդ ծառայությունն ակտիվացնել հնարավոր չէ, պետք է ԱՄՆ-ի ռեզիդենտ բացի, կցի ԱՄՆ-ում բացված հաշիվ: Հենց գումարը նստի, այն կփոխանցվի Գերամանիայի Ֆրայբուրգի համալսարանական կլինիկային: Հաշվին նստելուց հետո մեզ այնտեղից հրավեր կուղարկեն, եւ մաքսիմալ արագ ժամկետում կմեկնենք: Օր նշանակելու պրոցեսը 3-ից 6 շաբաթ է տեւում»,- ասաց նա:

1 տարեկան Լեւոնը մոտ 4 ամիս առաջ ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Մինչեւ այժմ գտնվում է այնտեղ։ Երկու ամիս առաջ բուժող բժիշկը հայտարարել է, որ իր ախտորոշած հիվանդությունը բուժման ենթակա չէ։

Տեղի բժիշկները երեխայի մոտ կասկածել են նեյրո-մեթաբոլիկ գենետիկ խանգարում, որը չի հաստատվել ո՛չ Երեւանում եւ ո՛չ էլ Մոսկվայում անցկացված մի շարք, այդ թվում եւ գենետիկ հետազոտությունների արդյունքներով: Այս ընթացքում նոր ախտորոշման հաստատման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել: Լեւոնն ստացել է միայն սիմպտոմատիկ բուժում վերակենդանացման բաժանմունքում։

Մայրը պատմեց, որ Հայաստանում մի քանի բժիշկներ պնդել են՝ հստակ ախտորոշում ստանալու համար երեխան պետք է հետազոտվի արտասահմանում: Վերջին երկու ամիսների ընթացքում երեխայի հարազատները բազմաթիվ նամակներ են գրել մի շարք եվրոպական կլինիկաների։ Ստացիոնար պայմաններում հետազոտությունների մեծ հերթի պատճառով մերժումներ են ստացել:

Եվ ընդամենը մի քանի շաբաթ առաջ արձագանքել է Գերմանիայում գտնվող Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան: Հայտնել են, որ պատրաստ են ընդունել՝ հետազոտելու, ախտորոշելու եւ հնարավոր բուժում նշանակելու նպատակով։ Սա հույս էր: Նաեւ շատ լուրջ փորձություն՝ ֆինանսական տեսանկյունից։

Տպել
10668 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)