Մսի շուկայում պարբերական ստուգումները շարունակվելու են. վաճառքի կետերը ՍԱՏՄ խոշորացույցի տակ

25/09/2019 schedule17:12

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանրապետության մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաև Երևանի Խորենացի փողոցում («Գում»-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն է հսկել ստացված մսի ծագումն ու տեղափոխման պայմանները, ինչպես նաև ստուգել մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները: Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում, տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի և ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները և գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար: «Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, որպեսզի տնտեսավարողը կարողանա սահմանված ժամկետներում կատարել անցումը սպանդանոցային մսի վաճառքի, ինչպես նաև ապահովել մեր բնակչությանը սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում վաճառվող մսով»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Սեպտեմբերի 16-ից Տեսչական մարմնի մասնագետները վաղ առավոտյան՝ շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Եղել են դեպքեր, երբ սպասարկող անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը չի համապատասխանել առկա մսեղիքին: Բոլոր այն դեպքերում, երբ միսը կասկածելի է համարվել, կատարվել է նմուշառում (67 նմուշ) և տրվել անասնաբուժասանիտարական փորձաքննության հենց խորենացու փողոցում տեղակայված շարժական լաբորատորիայում: Արձանագրվել է 4 դեպք, երբ վերցված նմուշները պիտանի չեն եղել սննդի համար. այդ խմբաքանակները ոչնչացվել են: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ միսը տեղափոխվել է մսի տեղափոխման համար չնախատեսված, սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաներով: Այդ մսեղիքը նույնպես ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության:

Մսի շուկայում պարբերական ստուգումները շարունակվելու են, և ևս մեկ անգամ տնտեսավարողներին հիշեցնում ենք. միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում, վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով, մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ, իսկ յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը վաճառքի կետերում պարտադիր է:

Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Տպել
415 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն

Մյունխեն-Երևան չվերթով հետախուզվող է Հայաստան վերադարձել

Ադիգեայի ՆԳՆ կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին

Հրդեհ Սարատովկայում

Արագածոտնում նվազել են ավազակային հաձակումներն, աճել՝ բնակարանային գողության դեպքերը. դատախազն ամփոփել է 2019 թվականը

Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հետեւանքները

«Անարդար է, ես ոչ մի վատ բան չեմ արել». Դոնալդ Թրամփը հնարավոր իմփիչմենտի մասին

Ստեփանավանում 2500 հակ անասնակեր է այրվել

Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան