Երևան
12 °C
WCIT 2019 համաժողովի շրջանակում որպես բանախոս Հայաստան է ժամանել ամերիկահայ գիտնական, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի՝ (COAF) հիմնադիր, գործարար Գարո Արմենը: «Հայկական ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել անվանի գիտնականին համաժողովի եւ Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությանը սփյուռքահայերի վերաբերմունքի վերաբերյալ:
- Պարոն Գարո Արմեն, ի՞նչ տպավորություն եք ստացել WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովից:
- Հրաշալի աշխատանք են կատարել: Երեկ գիշեր (նախօրեին) հետեւում էինք Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգին, եւ ամեն ինչը հրաշալի էր կազմակերպված: Մարդ հպարտություն է զգում, որ Հայաստանում այսպիսի բան է լինում: Առաջին անգամն է, որ այսպիսի բարձրագույն որակով միջոցառում ենք կազմակերպել: Կազմակերպիչներին չպետք է փոխենք, որովհետեւ նրանք իրենց գործը շատ լավ են կատարել:
- Դուք ձեր աջակցությունն էիք հայտնել հեղափոխությանը: Շուրջ 1 ու կես տարի է անցել հեղափոխությունից: Ձեզ համար նկատելի՞ են իշխանությունների իրականացրած փոփոխությունները:
- Հեղափոխության օրերին ես այստեղ էի: Ես էլ էի մասնակցում: Այդ ժամանակ հոդված գրեցի, որ պետք է խնդրել հին իշխանություններին՝ ընդունեն ժողովրդի պահանջներն ու հեռանան: Իմ խոսքերին չհետեւեցին, բայց այդպես էլ եղավ՝ ամեն դեպքում: Այն մեթոդները, որոնք մերժում էր ժողովուրդը, որոնք մերժում էր սփյուռքը... մենք արդեն զգում ենք, որ սփյուռքի հայերը պետք է վերադառնան Հայաստան: Նրանց մի մասը որոշ ձեւով տեսել են Հայաստանում իրականացված փոփոխությունները եւ իրենք շատ գոհ են: Սփյուռքում շատ հայեր կան, որոնք մեր երկրի կողքին չէին, որովհետեւ դժգոհ էին: Հիմա մեր հույսն այն է, որ այդ հայերը կգան, կվերադառնան: Ես վստահ եմ, որ մտքում բոլորն ավելի հպարտ են, ավելի շատ են հավատում: Մեր ազգի ապագան հիմա ապահով է, որովհետեւ հույս կա, պոտենցիալ կա: Մեր ժողովուրդը պետք է մասնակից դառնա Հայաստանը վերագտնելու գործին: Դա շատ կարեւոր է:
- Հաճախ է խոսվում սփյուռքից սպասվող ներդրումների մասին: Ինչ եք կարծում՝ ներդրումների համար բավարա՞ր են պայմանները:
- Նոր իշխանությունը հիմա ղեկավարվում է ժողովրդի պահանջով: Բոլորս հասկանում ենք, որ մեր լուրջ խնդիրների լուծումները 1-2 օրվա ընթացքում չեն լինելու, պետք է թե՛ սպասենք, թե՛ այդ սպասելուն զուգահեռ քրտնաջան աշխատենք: Հույսս այն է, որ թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը, թե՛ Հայաստանի ժողովուրդը, թե՛ սփյուռքի ժողովուրդը եւ թե՛ մեր առաջնորդները՝ բոլորս միասին պետք է ներդաշնակ ձեւով աշխատենք, որ այդ քայլերն արագ անենք, որպեսզի Հայաստանը դրախտ դառնա:
- Հայաստանում կան նաեւ որոշակի շրջանակներ, որոնք, ամեն դեպքում, դժգոհ են ներկա իշխանություններից: Դուք այս պահին դժգոհելու առիթ տեսնո՞ւմ եք:
- Այդ դժգոհությունն աշխարհի բոլոր անկյուններում էլ կա, դա նորմալ է: Բայց մենք պետք է քաջալերենք, որ իրենք հասկանան՝ փոփոխությունները պետք է արագ լինեն: Չեմ առաջարկում, որ այդ արագը 10 տարի լինի, բայց 1 օրվա խնդիր չէ սա, ոչ էլ՝ 1 ամսվա: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը լուրջ ձեւով, մանրամասն մտածում են խնդիրների մասին: Բայց կարիքի խնդիր կա: Կարիքը կա թե՛ գաղափարական, թե՛ դրամական առումով, որպեսզի բոլոր ծրագրերն իրականացվեն: Ես վստահ եմ, որ 1-2 տարվա ընթացքում փոփոխությունները կլինեն՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, ամեն առումով:
- Հեղափոխությունից հետո առիթներ ունեցե՞լ եք հանդիպելու եւ զրուցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
- Մի քանի առիթով նրան տեսել եմ: Նրա հետ լուրջ ձեւով խոսել ենք խնդիրների մասին, ճիշտ չի լինի, որ ես մանրամասները ներկայացնեմ:
- Պարոն Արմեն, ի՞նչ ուղերձ կհղեիք հայ ժողովրդին:
- Ես շատ եմ քաջալերում, որ մեր ժողովուրդն իշխանությանը հավատա, հավատա, որ ապագան փայլուն է: Այսպիսի խոսք չէինք ասի հին իշխանությունների ժամանակ: Առաջին անգամն է, որ ես հպարտ ձեւով մեր Հայաստանի էությունը կարող եմ արտահայտել: 17 տարի է, որ մենք Հայաստանում աշխատանքներ ենք իրականացնում, բայց ով որ ինձ Հայաստանի իշխանության մասին բան էր հարցնում, ես չէի կարողանում պատասխանել, քանի որ հպարտ չէի այսքան, հույս չկար, որ փոփոխություն պիտի լիներ: Այսօր տարբեր է, ու դա պետք է մենք գնահատենք եւ գոհ լինենք: Մարդիկ կան, որ ինձ ասում են՝ հին իշխանությունն ավելի փորձառու էր: Իհարկե, ավելի փորձառու էր, որովհետեւ 20 տարուց ավելի իշխանություն են եղել, բայց սխալ ձեւով: Եթե մեկը հարցներ, օրինակ՝ դու կուզե՞ս՝ սխալ քայլեր անեն, բայց ավելի փորձառու լինեն, թե՞ նոր, անփորձ իշխանություն լինի, բայց քայլերը ճիշտ լինեն, հարկավ, երկրորդ տարբերակը կընդունեմ եւ ոչ առաջինը: Որովհետեւ եթե սխալ քայլերով իշխանություն եղավ, այդ քայլերը փոխելը շատ դժվար է կամ անկարելի, բայց փորձառությունը միշտ հնարավոր է լրացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT