Դպրոցում դանակահարության մասնակից պատանիները մտերիմ ընկերներ են, դեպքից հետո էլ շարունակ միմյանց մասին են հարցրել

Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցում հասակակից տղաների միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչի հետեւանքով Ա. Հ.-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ.-ի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով վնասվածքներ։

15-ամյա պատանուն Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել «կրծքավանդակի ձախ կեսի եւ ձախ գոտկային շրջանի կտրած ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հիվանդանոցից մեր հարցին ի պատասխան՝ նշեցին, որ տղային իրենց մոտ տեղափոխելիս վիճակը եղել է միջին ծանրության, վերջինս լուրջ վնասվածքներ չի ունեցել։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո այսօր նախատեսվում է դուրս գրել նրան:

Անսպասելի դեպքը, որի պատճառը, ըստ դպրոցի տնօրեն Ալվարդ Սահակյանի, իր եւ ամբողջ ուսուցչական կազմի համար հանելուկ է, կատարվել է ժամը 13։00-ի սահմաններում՝ դասամիջոցի ժամանակ։ Տղաները վիճել են դպրոցի ներսում՝ 2-րդ հարկի միջանցքում: «Կռիվն այնքան ակնթարթային է եղել, որ ոչ ոք չի հասկացել։ 2-րդ հարկի դահլիճ տանող անկյունը մի փոքր թաքնված է, տեսանելի չէ. ուսուցիչներից ոչ ոք չի նկատել»,- մեզ հետ զրույցում նշեց Ալվարդ Սահակյանը՝ ավելացնելով, որ մինչեւ դա, ամբողջ օրվա ընթացքում տարօրինակ ոչինչ չեն նկատել՝ ոչ կռիվ, ոչ վիճաբանություն։ Ուսուցիչների հավատը հիմա էլ չի գալիս. տղաներն այնքան մտերիմ են եղել։ Երկուսն էլ հետաքրքրվում են մաթեմատիկայով, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն են հաճախում։

Կատարվածի մասին բացատրություն ներկայացնելու նպատակով՝ Ա. Հ.-ն հրավիրվել է Մասիսի ոստիկանություն, այնուհետեւ ազատ է արձակվել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ գործի հետ կապված այժմ նյութեր են նախապատրաստում:

Տնօրենն առանձին-առանձին 2 պատանիների հետ խոսել է թե՛ ոստիկանությունում, թե՛ հիվանդանոցում, սակայն միջադեպի պատճառների մասին դեռ ոչինչ չի պարզել։

Տղաներից մեկը՝ հիվանդանոցից, մյուսը ոստիկանությունից անընդհատ հետաքրքրվել են մեկը մյուսի վիճակով, անհանգստացել միմյանց համար։ Ալվարդ Սահակյանի խոսքով՝ Ա.Հ.-ն (դանակող հարվածողը) այժմ դասի է գալիս. ամբողջ օրն ընկերոջից է տեղեկություն հարցնում:

Տպել
1811 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ