Սիրիայի հյուսիսի նկատմամբ հսկողությունն Էրդողանին կդարձնի հիմնական խաղացող տարածաշրջանում. փորձագետներ

10/10/2019 schedule16:14

Սիրիայի հյուսիս-արևելքի նկատմամբ հսկողության հաստատմամբ Էրդողանը կկարողանա դառնալ հիմնական քաղաքական խաղացող տարածաշրջանում:

Այդ մասին հայտարարել է սիրիացի քաղաքագետ Ահմադ ադ-Դերզին: Նրա խոսքով՝ դա բախտորոշ ճակատամարտ է. պարտության դեպքում Թուրքիան կմնա տարածաշրջանային հասարակ երկիր:

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահի ապագան մեծ ռիսկի տակ է. նա թուրք ժողովրդին տանում է դեպի Օսմանյան խալիֆաթի կառուցում: Ըստ նրա՝ թուրքական զորքերը կարող են առաջ գնալ միայն Սիրիայի հյուսիսում. այլ ուղղություններ նրանց համար փակ են:

Ռուսաստանցի քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ քրդերը թուրքերին չեն հանձնվի. կսկսվի պարտիզանական պատերազմ: Նա նշել է, որ թուրքական օպերացիայի գլխավոր նպատակն է օկուպացնել Սիրիայի հյուսիսն ու ջախջախել քրդական ինքնապաշտպանական ուժերը:

Ըստ նրա՝ քրդերի թուլությունը կայանում է նրանում, որ նրանց ջոկատների 30 տոկոսը բաղկացած է արաբներից և թուրքերը հարվածում են հենց այդ ուղղությամբ:

Նա հավելել է, որ թուրքերը առավելություն ունեն օդում, քանի որ քրդերը չունեն համապատասխան ՀՕՊ ուժեր՝ նրանց դիմակայելու համար:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ը և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Տպել
1659 դիտում

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)