«Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկեցին Շուշիում 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերաբացմամբ

Այսօրվանից մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները: Մասնավորապես հոկտեմբերի 14-ին Արցախի Շուշի քաղաքում տեղի կունենա պատմական հուշակոթողի՝ 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը:

Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը՝ «Արեւելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը 2014 թվականին ձեռնարկել էր Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

Ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաեւ մզկիթի հարեւանությամբ գտնվող Մեդրեսեի շենքը (հոգեւոր վարժարան), ընդլայնվել եւ բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: 

Մզկիթի բուն վերականգման աշխատանքներին մասնակցելու համար Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու եւ իսլամական հոգեւոր կառույցների վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ:

Շուշիի «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ եւ կրում է նրա անունը: Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի մշակույթի եւ հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասը: Մզկիթը չի գործում դեռեւս խորհրդային ժամանակներից, այդ տարիներին այն վերածվել էր թանգարանի: Արցախյան պատերազմի ժամանակ, Շուշիի ազատագրումից հետո թանգարանը ևս դադարել է գործել, եւ մզկիթի շենքը լքվել է:

Շուշիի XIX դարի ճարտարապետական-կրոնական համալիրի` «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերականգնումն ու պահպանումը կարող են նպաստել նաեւ վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոնի:

«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամի ջանքերով վերջերս ավարտվել են նաեւ Սուրբ Թադևոսի վանքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Սբ. Թադևոսի վանական համալիրը, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում, բացառիկ հոգևոր նշանակություն ունի Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի ուխտատեղի է: 2008 թվականին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաեւ հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր եւ պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթեւի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գեւորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:  

Հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա «Ավրորա» ֆորումը, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են լինելու Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում, Տաթեւում եւ Շուշիում: «Ավրորա» ֆորումն արդեն ունի 156 Բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Հայաստան են ժամանելու նաեւ «Ավրորա» 2019 թ. երեք հերոսները, որոնց անունները հրապարակվել են ապրիլի 24-ին:

Տպել
2455 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ