Կախեք դրանց. տեսարանների սպասելիս

17/10/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ի համարում

«Դրամի արժեւորումը եւ տնտեսական իրավիճակը» թեմայով երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումն իր տեսակի մեջ արդեն երրորդ նմանատիպ միջոցառումն է: Այս մեկը, սակայն, սկզբունքորեն տարբերվում էր իր նախորդներից, քանի որ եթե նախկինում զեկուցումներով եւ պարզաբանումներով հանդես էր գալիս միայն ՀՀ կենտրոնական բանկը, ապա այս անգամ նրան միացել էին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները, ինչպես նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Սա ամենեւին էլ ներկայացուցչականության խնդիր չէ: Սրանով, ըստ էության, արձանագրվում է, որ դրամի արժեւորումը, գների աճը, բնակչության վրա այդ երեւույթների թողած ազդեցությունը ամենեւին էլ միայն Կենտրոնական բանկի գործը չէ:

Մեզանում ստեղծված իրավիճակի պատճառները շատ ավելի խորն են, եւ, պատկերավոր ասած, մեղավորների շրջանակը շատ ավելի լայն է: Եւ ուրեմն, ո՞րն է խնդիրը: ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հանդես եկավ ընդարձակ զեկույցով, որի մեծագույն մասն իր մեջ որեւէ նորություն չէր պարունակում: Սակայն եղան շեշտադրումներ, որոնք մինչ օրս որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չէր արել: Ըստ այդմ, Հայաստանում արձանագրվող բարձր գնաճի հիմնական պատճառը ստվերային մեծ տնտեսությունն է եւ մրցակցության բացակայությունը: Սրա հետ լիովին համաձայն էր նաեւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նույն թեզն ընդգծվում էր նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանի ելույթում:

Այսպիսով, եթե նախկինում բարձր գնաճը դիտվում էր որպես տարբեր ապրանքների միջազգային գների աճի հետեւանք, ապա այսօր իրավիճակը սկզբունքորեն փոխվել է` գները բարձրանում են, որովհետեւ Հայաստանում չկա մրցակցություն, տնտեսության ստվերային հատվածը շատ մեծ է եւ այլն, եւ այսպես շարունակ: Սա կատարյալ ճշմարտություն է: Եթե լիներ առողջ մրցակցություն, ապա ներմուծվող ապրանքների գները կարող էին էականորեն իջնել, քանի որ արտասահմանում դոլարով ձեռք բերված ապրանքը Հայաստանում սպառվում է դրամով, որը դոլարի համեմատ, ինչպես երեկ ընդգծեց Տիգրան Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում արժեւորվել է 37 տոկոսով:

Ըստ էության, հենց այդքան էլ պետք է նվազեին այդ ապրանքների գները: Մինչդեռ մեզ մոտ ոչ միայն չեն նվազում, այլեւ աճում են: Ու սա այլեւս գերիշխող տեսակետ է նույնիսկ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում: Շեշտադրումների նման փոփոխությունը այնքան կտրուկ է տեղի ունեցել, որ դրանից կարելի է հեռուն գնացող ենթադրություններ անել: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ մի ինչ-որ «նեղ կռուգով» տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշում է կայացվել, որ այսուհետ իշխանությունը պետք է ինքնախարազանմամբ զբաղվի, ասի, որ մենք ենք մեղավոր, տնտեսական մրցակցությունը թույլ է, ստվերային տնտեսությունը մեծ է եւ այլն: Եւ այդ «ուստանովկան» բավական կոշտ է եղել: Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա իրեն մեղավոր ճանաչի մի որեւէ հարցում: Դժվար է պատկերացնելը: Այդուհանդերձ, երեկ դա տեղի ունեցավ:

«Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք»,- այսպիսի ուղղակի հարցով երեկ դիմեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանին: «Իհարկե»,- նույնքան ուղղակիորեն պատասխանեց նա` իր վրա վերցնելով ՀՀ-ում տնտեսական մրցակցության թույլ լինելու մեղքը: Նա, իհարկե, ասում է, որ հանձնաժողովի մեղքը բխում է օրենսդրական բացերից, դրա լիազորությունների սահմանափակ լինելուց եւ այլն: Սակայն դրանից էությունը չի փոխվում: Իսկ ի՞նչը կարող է լինել նման «ուստանովկա» իջեցնելու շարժառիթը: Խնդիրն այն է, որ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ` սկզբում ԱԺ, հետո` նախագահի ընտրություններ: Բնակչությունը դժգոհ է, շատ դժգոհ, որ դոլարը արժեզրկվում է, իսկ գները աճում են: Եւ ի՞նչ է պետք անել «հաց եւ տեսարաններ» սկզբունքին հավատարիմ հետեւորդ ռեժիմին:

Գտնել ժողովրդին թալանող մեկ-երկու տնտեսվարող ու հրապարակային կախաղան սարքել: Այս «դրբի» տակ կարող է հայտնվել այսօր որեւէ ոլորտում գերիշխող դիրք գրավող մի գործարար: Իսկ թե ով կարող է հայտնվել այդ ցանկում, թերեւս կորոշվի արդեն սկսված, բայց դեռեւս ընթացող ներքաղաքական վերադասավորումների արդյունքում: Ասենք, Հանրապետականի կամ «Բարգավաճի» մեջ չկողմնորոշված կամ «սխալ» կողմնորոշված որեւէ միջին օլիգարխ հաստատ կճարվի: Դրանով նախ կապահովվի «տեսարանը», եւ բացի այդ, կհայտնվի որեւէ ոլորտ, որտեղ կարող է խցկվել «ճիշտ կողմնորոշված» որեւէ այլ գործարար: Սա սցենարներից մեկն է:

Մյուս սցենարը, որը թերեւս ավելի հավանական է, կարող է իրականացվել հետեւյալ պարզ ձեւով. մի քիչ աղմուկ է բարձրանում, անընդհատ խոսվում է ներմուծվող ապրանքների գների աճի մասին, ու հանկարծ Քոչարյանը հայտնվում է հեռուստաէկրաններին ու ասում, որ այդպես չի կարելի, ինքը խիստ հանձնարարականներ է տվել, մի քանի պաշտոնյաներ նկատողություն են ստացել, ու հաջորդ առավոտյան մի խումբ ապրանքների գներ մի քանի դրամով իջնելու են: Եւ երեկ ԿԲ նախագահը որոշակի ակնարկներ արեց, որոնք հաստատում են մեր այս կանխատեսումը: Խոսելով ներմուծվող ապրանքների գների մասին` պրն Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Եթե տեղի է ունենում ՀՀ դրամի արժեւորում, եւ կան ներմուծվող ապրանքներ, որոնց միջազգային գների կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենում, ապա այդ ապրանքների գները պետք է նվազեն: Այո, պետք է վերանայվեն սակագները»: Այսինքն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ առաջիկայում մենք բավականին հետաքրքիր իրադարձությունների ենք ականատես լինելու:

Հայկ Գեւորգյան

Տպել
836 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները