Այս փոփոխությունը իր հետեւից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում. վարչապետ

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական ավիացիայի համար կարեւոր իրադարձություն է եղել, եւ Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերությունը աշխատելու է Հայաստանում:

Վարչապետը նշեց՝ ստացվում է, որ, օրինակ՝ Երեւանից Հռոմ 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել. «Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից տոմսեր կային վաճառքի»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռեւս չորս ուղղությամբ թռիչքներ կան. «Գնային քաղաքականությունը հենց միտված է նրան, որ հնարավորինս էժան գներ առաջարկի եւ հասանելի լինի»:

Ինչ վերաբերում է սննդին և ուղեբեռին, Ավինյանը նշեց. «Հավելյալ վճարումներով հնարավոր է մյուս ծառայությունները ստանալ ե՛ւ սնունդը ե՛ւ ուղեբեռը: Ընդհանուր առմամբ նման ընկերությունների մուտքը էական ազդեցություն են ունենում ներգնա, արտագնա տուրիզմի համար: Սա հնարավորություն է ստեղծում մի նոր խավի համար՝ դեպի եվրոպա մեկնելու եւ ընդհանրապես ճամփորդելու համար: Մենք շուտով էլի լուրեր ունենք, բայց թող լինեն՝ հետո ասենք»:

Վարչապետն արձանագրեց, որ այս հարցում բուռն քննարկումներ են եղել կառավարությունում. «Այս պրոցեսում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Մենք որդեգրել ենք սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի, եւ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Այս փոփոխությունը իր հետեւից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որեւէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ հետեւողական պետք է լինել որոշումների իրականացման հարցում/ «Երբեմն ինչպես հետո ժամանակն է ցույց տալիս պետք է անիմաստ աղմուկ աղաղակների չհետեւենք եւ հետեւողական գնանք մեր ռազմավարական որոշումների հետեւից, որովհետեւ այս փորձը ցույց է տալիս, որ արդյունք ունենք: Երբ, որ ի սկզբանե այս մասին խոսվում էր ասում էին անիմաստ աղմուկ-աղաղակ է, սա չի լինելու, բյուջեի փողերը ծախսում են գնում են գործողումների: Արձանագրենք, որ որոշումները մինչեւ վերջ տանելու առումով հաստատակամությունը շատ կարեւոր է կառավարման համակարգում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3290 դիտում

Լավ, ասենք մենք ու ժողովուրդը մի ամիս լսեցինք ձեր մտքի գոհարները, բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք անելու. Թորոսյան

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Լոռու ճանապարհները՝ ծանր բեռնատարների

ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններում վարձակալվել է ավելի քան 2,1 մլն և 2,5 մլն դրամով

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. բոլոր դժվար օրերին նա եղել է իմ կողքին. Նիկոլ Փաշինյան

Մեր ամուսնությունն ավարտվել է. լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

Վայելեք Գյումրին մեզ հետ միասին․ Սարիկ Մինասյան․ տեսանյութ

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, կրակ բացել պարեկների վրա․ սպանվածներ և վիրավորներ կան

Մեկը չի ուզում, մյուսը չի կարող լինել վարչապետ․ ու՞մ համար են ձայն հավաքում տեղական և ռուսաստանցի օլիգարխները

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ

Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով

Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ

Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները

Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը

Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով

Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար

«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ

Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ

Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը

Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան

Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք

Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները

Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին

Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան

Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի