Զգո՛ւյշ, բալային կրճատումներ են. աղքատները էլ ավելի են աղքատանում

21/10/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Եթե 2007 թվականի բյուջեի նախագիծը հաստատվի Ազգային ժողովի կողմից, ապա եկող տարվանից միջին կենսաթոշակը, օրինակ, 11 հազար 800 դրամից կբարձրանա` հասնելով 13 հազար 500-ի: Բայց վախենամ, թե այս ավելացումները ամենեւին էլ չուրախացնեն բազմաթիվ թոշակառուների: Անցած տարի էլ կենսաթոշակներն ավելացան, բայց դրա հետեւանքով ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շատ թոշակառուներ դուրս մնացին այդ համակարգից: Այդ պատճառով շատերն են այսօր կանգնել գոյապահպանման դժվարությունների առաջ, սակայն, այդուամենայնիվ, նրանցից ոչ ոք իր չորս պատի կամ, լավագույն դեպքում, հարեւանների չորս պատի ներսում փնթփնթալուց բացի, որեւէ կերպ իր դժգոհությունը չի հայտնում:

Թերեւս, բացառություն է երկրորդ կարգի հաշմանդամ 60-ամյա Գագիկ Ստեփանյանը, որն օրեր շարունակ, կանգնելով հայրենի կառավարության շենքի մոտ, իր ցասումն է արտահայտում ստեղծված իրավիճակից: Ասում է, որ այս տարվա սկզբից 8 հազար 600 դրամ կազմող իր թոշակը դարձել է 10 հազար 154 դրամ, իսկ փոխարենը նրան զրկել են 7 հազար դրամ նպաստից: Ուստի այդ թեմայով իր բողոքը պարունակող մի գրություն էր կախել դոշից ու դուրս եկել փողոց: Թեեւ նա հաշմանդամ է եւ հենափայտերի օգնությամբ է քայլում, ու ժամերով կանգնելն էլ իր համար մեծ դժվարություն է ներկայացնում, այնուամենայնիվ, որոշել է պայքարել այդ անարդարության դեմ:

«Ասում են, որ ընկել եմ բալային կրճատման տակ: Իմ կարծիքով` նրանք հաշվի չեն առել  իմ առողջական վիճակը, սոցիալական ծանր պայմանները եւ միայնակ երկրորդ կարգի հաշմանդամ թոշակառու լինելս: Հաշվի չեն առել: Դա անտանելի է: Այնինչ, նվազագույն միջին աշխատավարձը պետք է լինի 20 հազար դրամ, բայց իմ նպաստը եւ թոշակը միասին կազմում էր 17 հազար դրամ: 7 հազարը կտրեցին, մնաց 10 հազար: Աշխարհի ո՞ր երկիրն է այդպես վարվում»,- գանգատվում է հաշմանդամ տղամարդը եւ շարունակում, թե միայն 10 հազար դրամ իրեն պետք է անհրաժեշտ դեղորայք գնելու համար. պետության նվիրած դեղերը պիտանի չեն:

«Անվճարը բանի պետք չէ: Անվճարից ես օգտվեցի եւ տեսա, թե ինչ է: Ընդհակառակը: Ուրիշ բան, որ ես զգայի` ցավը անց է կացնում, մյուս օրգանների մասին չէի մտածի, թե ինչ վնասներ է հասցնում, բայց դա էլ չէր անում»,- լուսավորում է Գագիկ Ստեփանյանը` հայտնելով, որ նպաստից զրկվելու պատճառով արդեն պարտքերի տակ է ընկել, որովհետեւ դեղորայքն իրեն օդ ու ջրի պես է հարկավոր: Ինչեւէ: Իսկ իր օրախնդրի մասին ասում է, թե պայքարելու է այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքի չի հասել: «Եթե իրենց արժանապատվությունն ու հոգեւոր մաքրությունը թույլ տալիս է, որ ես էստեղ կանգնեմ, այո՛, կգամ, կկանգնեմ ամեն օր, մինչեւ այս հարցը լուծվի: Դա ամոթաբեր է, չէ՞:

Եթե քաղաքի կենտրոնում`  կառավարության տան մոտ վարչապետը, կառավարության մյուս անդամները` նախարարները, հանդուրժում են քաղաքականությանը վիրավորող, պատիվ չբերող այս հանգամանքը եւ օրենքը դարձնում են անարխիստական մի օրենք, որ ոչ մի երկրում չկա, ինձ ի՞նչ է եղել»,- վճռականություն է արտահայտում 60-ամյա թոշակառուն եւ պատմում, որ հայերեն կարդալ չիմացող շատ անցորդներ հաճախ  իրեն մուրացկանի տեղ են դնում եւ ցանկանում դրամ բաշխել: Արտասահմանի հայերն էլ, որոնք կարողանում են կարդալ, այնուամենայնիվ, նույնպես երբեմն փորձում են դրամական օգնություն ցուցաբերել, «եթե, իհարկե, դրանով վիրավորած չեն լինի նրան»: Կարիքի մեջ ապրող Գագիկ Ստեփանյանը բացատրում է, թե ինքը դրա համար չի կանգնել:

«Ասեց` էս կառավարություն ա՞: Շատ դժգոհ գնաց, տրտում ու վշտոտ գնաց»,- հիշում է թոշակառուն: Իսկ ասողը մի սփյուռքահայ կին է եղել, որին ակնհայտորեն ցավ է պատճառել իշխանության` ժողովրդի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Դե, իսկ մեր ժողովուրդն էլ. «Ես ցավում եմ, որ ըմբոստ  չի, ընդվզող չի: Չգիտեմ, ինչքան ասես` կհամբերի: Մինչեւ ե՞րբ»,- հուսահատվում է Գագիկ Ստեփանյանը, որի կողքին այսօր ոչ ոք չի կանգնել, թեեւ իր շրջապատում շատ կան այդ խնդրին բախված մարդիկ: Ըմբոստ չեն, եւ ուրեմն չի բացառվում, որ եկող տարի էլ նրանցից շատերը կկանգնեն տխուր փաստի առաջ:

Ու թեեւ սոցապ նախարարությունից պատասխանում են, թե առայժմ նպաստի վրա կենսաթոշակի հնարավոր ազդեցության մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ բյուջեի մասին օրենքը դեռեւս չի ընդունվել, սակայն,  նախորդ տարվա փորձն աչքի առաջ ունենալով, մտավախություն է ծնվում, թե աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը եկող տարի եւս անհասկանալի դրսեւորումներ կգտնի: Աղքատության նպաստառուների թիվը կնվազի` սա էլ քեզ աղքատության կրճատում: Բայց, ըստ էության, կստացվի հակառակը. աղքատներն է՛լ ավելի կաղքատանան:

Աննա Զախարյան 

Տպել
938 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը