Ինձ համար էլ էր նորություն թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը․ Ավինյան

21/10/2019 schedule14:23

Ես Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ խոսել եմ մինչեւ հրաժարականի դիմումը հրապարակելը, նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի հետ, որն իմ խորհրդականն է, նաեւ Քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Պետրոսյանի հրաժարականին․

«Ընդհանուր առմամբ ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետեւ դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետեւ համաձայն չէ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է Սարհատ Պետրոսյանի՝ թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին հայտարարություններին, Ավինյանը լրագրողներին խնդրեց հենց Պետրոսյանից պարզաբանում ստանալ, որովհետեւ դա իր համար էլ էր նորություն։

Դիտարկմանը, որ Պետրոսյանի հայտարարության մեջ կար նաեւ իր անունը, Տիգրան Ավինյանն ասաց, որ հայտարարության մեջ իր անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարն իր խորհրդականն է․

«Իսկ պարոն Պետրոսյանի դիտարկումը, թե հետընթաց կա այդ ոլորտում, կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների խորքին։ Դժվար թե հարակից ոլորտ ղեկավարելով՝ կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, այդպես չէ՞»։

Հարցին՝ իր մեղքի բաժինը տեսնո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել, սակայն իր համար էլ այս հայտարարությունն անհասկանալի էր։

Ավինյանը Սարհատ Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական գնահատեց։ Նրա խոսքով՝ Պետրոսյանին այլ պաշտոնի նշանակելու հարց չի դիտարկվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես հիմնական պատճառաբանություն նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:

Տպել
1968 դիտում

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան