Երևան
12 °C
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից Հայաստանում գործազրկության էական նվազում ունենք:
Նա նշել էր, որ 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, իսկ 2019-իերկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:
«Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»,- գրել էր վարչապետը։
29 հազար 200 գործազուրկների նվազման թիվը չի ենթադրում, որ այս ընթացքում այդքան աշխատատեղ է ստեղծվել: Սրա մեծ մասը հիմնականում ստվերից դուրս եկած աշխատատեղերն են:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցեց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:
- Պարոն Առաքելյան, վարչապետը գրել էր, որ 2018-ի երկրորդ եռամսյակի համեմատ, 2019-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը նվազել է 29 հազար 200-ով: Ինչո՞վ է սա պայմանավորված:
- Գործազրկության թիվը, որը հաշվառվում է, դրանք գրանցված գործազուրկներն են: Գրանցված աշխատողների մասով մենք ունենք բավականին դրական զարգացումներ: Չասեմ բավականին մեծ ծավալի, սակայն ակնհայտ է, որ աշխատատեղերի ստեղծման առումով ունենք մի փոքր առաջընթաց: Բայց այս առումով դեռ աշխատելու տեղ կա: Ի վերջո գործազրկության այն ծավալը, որն ունենք՝ 17.7 տոկոս, դեռեւս մտահոգիչ է: Սակայն ամենակարեւորն այն է, որ այդ տենդենցը՝ գործազրկության նվազման տեսանկյունից, դրական է:
- Ձեր գնահատմամբ, որքա՞ն աշխատատեղ է ստեղծվել այդ ժամանակաշրջանում:
- Կդժվարանամ թիվ նշել: Մինչեւ հեղափոխությունը ունեցել ենք չգրանցված աշխատողների բավականին զգալի հատված: Սակայն գործազրկության նվազումը միայն չգրանցված աշխատակիցների գրանցմամբ չէ պայմանավորված: Այն, որ կա որոշակի տեղաշարժ, նկատվում է նաեւ այն ներդրումային ծրագրերով, որոնց կառավարությունն արտոնություն է տվել:
- 17.7 տոկոս գործազուրկների թիվը արդյո՞ք իրական է, թե այստեղ դարձյալ ստվեր կա:
- Ընդհանրապես զբաղվածության առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք: Խնդիրը միայն չգրանցված աշխատակիցները կամ կարգավորումները չեն: Խնդիրը նաեւ այն է, որ մենք ունենք ոլորտներ, որտեղ կան եկամուտների գրանցման հետ կապված խնդիրներ: Օրինակ՝ գյուղատնտեսական ոլորտում օրենքի շրջանակներում հաշվառում չենք իրականացնում, թե մարդն ինչքան եկամուտ է ստանում: Մոտ կես միլիոն մարդ աշխատում է գյուղատնտեսության ոլորտում եւ ձեւավորում է եկամուտ: Սակայն ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր գյուղում են բնակվում, համարվում են գյուղացիներ, բայց հնարավոր է, որ որեւէ եկամուտ չեն ստանում ու այդ առումով նրանց կարելի է համարել գործազուրկ: Որոշակի ոլորտներում, օրինակ՝ շինարարության ոլորտում սեզոնային աշխատանքներ են կատարում, այդտեղ նույնպես հնարավոր է լինեն ոչ ամբողջական հաշվառումներ:
Ես նկատում եմ, որ իրոք մենք ունենք խնդիր: Խնդիրը, ոչ թե գործազրկության հետ է կապված, այլ այստեղ ես ավելի շատ կարեւորում եմ կայուն եկամտի առկայությունը: Այսինքն ինչքան մարդ կա, որ ունի կայուն եկամուտ ստանալու խնդիր: Այդ կայուն եկամուտը մարդը կարող է ստանալ իր փոքր բիզնեսով, գյուղատնտեսությամբ զբաղվելով կամ որոշակի աշխատանք կատարելով՝ նույնիսկ չլինելով ինչ-որ մի ընկերությունում գրանցված աշխատակից: Ե՛ւ քաղաքացու, ե՛ւ պետության համար կարեւոր է ունենալ այնպիսի տնտեսություն, որտեղ առավելագույնս մեծ թվով մարդիկ կարողանան ստանալ կայուն եկամուտ: Հնարավոր է, որ մարդիկ լինեն, ովքեր հաշվառված են գործազրկության համակարգում, սակայն արտերկրից բավականին օգնություն են ստանում կամ գյուղատնտեսությամբ են զբաղված: Հետեւաբար միայն այս վիճակագրությունը նայելով չենք կարող ստանալ ամբողջական պատկերը:
- Ձեր կարծիքով Հայաստանում գործազուրկների քանակին համաչափ աշխատատեղեր կա՞ն, թե ամեն դեպքում ինչքան էլ աշխատատեղեր են ստեղծվում դա չի բավարարում:
- Այդ խնդիրը մի կետ չունի, որ ենթադրենք ունենք 100 հազար գործազուրկ, պետք է ստեղծել 100 հազար աշխատատեղ: Աշխատանքի, գործատուների եւ գործազուրկների միջեւ կապը բավականին խնդրահարույց է: Ամենայն հարգանքով՝ չփնովելով քաղաքացիներին, ովքեր աշխատանք չունեն, սակայն ցավոք մենք բախվում ենք մի իրականության հետ, որ շատերը չեն ցանկանում աշխատել կոնկրետ այս աշխատանքում: Իհարկե, այստեղ գալիս է գործոն՝ կրթության հետ կապված: Մենք բավականին նուրբ աշխատանք ունենք կատարելու կրթական առումով՝ մարդկանց կրթելու առումով: Այսօր մենք ունենք մի խնդիր, որ մարդիկ երկար տարիներ՝ ընդհուպ չափահաս դառնալուց հետո չեն աշխատել եւ այդ մարդիկ բարդույթ ունեն աշխատելու՝ լավ են, նպաստ են ստանում կամ բարեկամները օգնում են: Մենք այստեղ բավականին լուրջ խնդիր ունենք, որովհետեւ ցավոք տասնամյակներով այդ գործազրկությունը բավականին մեծ խնդիր է, ինչը արդեն մթնոլորտ է ձեւավորել հասարակության մեջ:
- Առաջիկա տարիներին գործազրկությունը վերացնելու հարցով կառավարությունն ինչպիսի՞ ռազմավարություն ունի:
- Շատ թյուր կարծիք է ձեւավորվել, որը թեեւ հասարակության կողմից արդարացված է, դա այն է, որ կառավարությունը պետք է մարդկանց ապահովի աշխատատեղով: Կառավարության հնարավոր աշխատատեղերը դա պետական համակարգն է: Կառավարությունը պետք է ստեղծի մի միջավայր, որտեղ մեծ թվով ընկերություններ հնարավորություն ունենան աշխատել՝ ապահովելով մեծ թվով մարդկանց աշխատատեղ: Արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. իհարկե, այո՝ սկսած այն միջավայրից, որ տնտեսությունում որեւէ խոչընդոտ չկա, չկան արտոնյալներ: Հարկային օրենսգրքում մենք կատարեցինք որոշակի բարեփոխումներ, որը նույնպես կնպաստի բիզնեսով զբաղվելուն: Արդեն որոշակի դրական քայլեր են նկատվում: Սպասել, որ մենք ունենալու ենք 10-20 հազար աշխատատեղ ունեցող մեծ գործարաններ պետք չէ, քանի որ մեր տնտեսությունը գոնե այս պահին նման հնարավորություններ չունի: Մենք ավելի շատ գնում ենք փոքր եւ միջին ձեռնարկությունների խրախուսմամբ, որոնք էլ աստիճանաբար կմեծանան՝ փոքրը կդառնա միջին, միջինը՝ մեծ: Հետեւաբար՝ 10, 20, 50, 100 աշխատատեղով պետք է ապահովենք տասնյակ հազարավոր աշխատատեղեր:
- Առաջիկա տարիներին մինչեւ ինչքա՞ն կարող է նվազել գործազրկության տոկոսը:
- Կոնկրետ նպատակը ոչ թե գործազրկության տոկոսի նվազումն է՝ քանի որ դա ամբողջական պատկեր չի տալիս, այլ վերջնական թիրախը աղքատության ցուցանիշի կրճատումն է: Կառավարության թիրախում կա նաեւ ծայրահեղ աղքատության ամբողջական վերացումը: Ի վերջո մեր նպատակը աղքատության կրճատումն է ու աղքատության կրճատման գործիքը ոչ թե շարունակելու է լինել քաղաքացիներին նպաստ տրամադրելը, այլ՝ անել առավելագույնը, որպեսզի քաղաքացիներն ունենան կայուն եկամուտ՝ այդ թվում աշխատատեղերի տեսքով, որը կբերի նաեւ աղքատության կրճատման: Այսինքն՝ գալով այդ գլխավոր նպատակից՝ աղքատության կրճատում, կառավարությունը անելու է նաեւ առավելագույնը՝ աշխատատեղերի առումով խրախուսելով տնտեսությանը:
- Գործազրկության նվազմանը զուգահեռ աղքատության նվազում դուք նկատո՞ւմ եք, թե աշխատավարձերն այնքան բարձր չեն, որպեսզի աղքատության նվազում լինի:
- Իհարկե, կապ կա: Աղքատության հաշվառման տեսանկյունից. մենք ունենք հաշվառված մարդիկ, ովքեր ստանում են 43 հազար դրամից ցածր եկամուտ, իսկ նվազագույն աշխատավարձը աղքատության գծից բարձր է: Հետեւաբար՝ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես եկամուտ չունեն, եթե նույնիսկ ստանան նվազագույն աշխատավարձ, ինչը կենսապահովման նվազագույն զամբյուղից բարձր է, այդ տեսանկյունից գործազրկության նվազումը կնպաստի նաեւ աղքատության նվազմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT