Երևան
12 °C
Մի քանի օրից լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին:
1999 թվականի հենց այդ օրը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի կողմից ղեկավարվող զինված խումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն՝ գնդակահարելով 8 պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Մինչ օրս հանրությանը հայտնի չէ՝ ովքեր էին այդ ոճրագործության կազմակերպիչները: Սպանդը կատարողներից խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել, օրերս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:
1999-2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Նաիրի Հունանյանը ցանկանում է ազատության մեջ լինել եւ չի բացառվում, որ օգտվելով Հայաստանում հիմա ստեղծված իրավիճակից՝ ցանկանա ներկայացնել Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը: Հարությունյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Հարությունյան, ոճրագործությունից հետո անցած տարիների ընթացքում գրեթե միշտ պնդումներ են եղել, որ իշխանությանը ձեռնտու չէ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը: Հիմա իշխանությունը փոխվել է եւ այդ առումով, կարծեք թե, որեւէ տաբու չունի այս իշխանությունը: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի այս գործը վերաբացվի, որեւէ ընթացք ստանա, որը կարող է տանել դեպի այդ ոճրագործության լիարժեք բացահայտում:
- Վերաբացվելու ամենահիմնական պայմանը հասարակության շրջանում պահանջարկն է, որը կա: Ակնհայտ է, որ հասարակությունը ուզում է ստանալ այդ պատասխանը, որովհետեւ պատասխանը չի տրվել: Եվ այն վարկածը, որ այդ 5 հոգին են կազմակերպել այսպիսի ոճրագործություն՝ ուղղակի ծիծաղելի է: Եղել են այլ մարդիկ, որոնք աջակցել են, որովհետեւ իրենք մտել են Ազգային ժողով, ո՞նց են մտել... Տասնյակ հարցեր կան, որոնց պատասխանը չկա: Գործը վերաբացելու երկրորդ պատճառը իրավական կողմն է: Կարող է օգտագործվել նոր ի հայտ եկած հանգամանք, կարող է որպես հիմք օգտագործվել նաեւ այն, որ գործը կազմակերպիչների մասով կարճվել է դատախազության կոլեգիայի որոշումով, ինչը կոպիտ խախտում է:
- Հասարակության մեջ պահանջարկ կարծեք թե միշտ է եղել:
- Հիմա երեւի ավելի շատ է այդ պահանջարկը՝ այն իմաստով, որ մարդիկ հույս են կապում նոր իշխանությունների հետ, որոնք ոչ մի բանով կաշկանդված չեն եւ տարբեր հարցերով իրականացնում են գործողություններ, որպեսզի արդարությունը վերականգնվի: Բոլոր քրեական գործերը, որ վերջերս հարուցվել են՝ հասարակությանը թույլ են տալիս այդ առումով մեծ սպասելիքներ ունենալ:
- 1999 թ.՝ ոճրագործությունից հետո կազմավորված կառավարությունում դուք ղեկավարել եք ուժային կառույցներից մեկը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այսքան տարիների հեռվից հիշելով այդ օրերին տեղի ունեցածը՝ ի՞նչ եք կարծում. ինչո՞ւ կարող էր նման բան տեղի ունենալ, ի՞նչը կարող էր պատճառ դառնալ նման ոճրագործություն իրականացնելու համար, ո՞վ կարող էր դրդել նման հանցագործության:
- Ակնհայտ է մի բան՝ իրականացնողները պարզ են, բայց եղել են նաեւ կազմակերպիչներ: Ո՞ւմ շահերից էր դա բխում: Ես ասել եմ բազմիցս, որ այդ ժամանակ Քոչարյանը ադրբեջանցիների հետ քննարկել է Մեղրիի տարբերակը (Մեղրին Լաչինի հետ փոխանակելու.-խմբ.) եւ Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են եղել դրան: Դա եղել է որպես մի վարկած, թե ինչու կարող էր նման բան տեղի ունենալ: Բացի դրանից եղել է տնտեսական եւ իշխանություն կորցնելու մտավախություն: Մենք գիտենք, որ Վազգեն Սարգսյանը, Դեմիրճյանը «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո քայլեր էին անում, եւ Քոչարյանը մնում էր օդում, ինքը կորցնում էր իր լիազորությունները: Այս բոլոր վարկածները պետք է ստուգել, բայց «դրսի» գործոնը եւս չի կարելի բացառել. դա էլ է եղել:
- Եթե Քոչարյանի դեպքում շահագրգռվածությունը պարզ էր, դրսի դեպքո՞ւմ ինչը կարող էր լինել:
- Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, բայց եղել է շահագրգռվածություն: Նաիրի Հունանյանը իր խմբով եղել է Թուրքիայում: Պարզվե՞լ է ինչ են արել այնտեղ՝ սա վարկած է, պետք է ստուգվի: Թուրքալեզու պետությունների խորհուրդ է ձեւավորված, որի հավաքներից մեկի ընթացքում վերջերս Իլհամ Ալիեւը ելույթ էր ունենում՝ ասելով, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին տարանջատեց թուրք պետությունները: Հասկանալի է, չէ՞, դա ինչ է նշանակում: Նեոօսմանիզմի գաղափարը, որ հռչակել են էրդողանը եւ նրա գաղափարախոս Դավութօղլուն... Առաջին էտապը լուծվել է, հիմա մնում է Մեղրին միացնել Ադրբեջանին: Եթե էդ ժամանակ իրենք Թուրքիայում են եղել եւ այդ ժամանակ քննարկվել է Մեղրիի տարբերակ եւ Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են, սա վարկած չի՞, ակնհայտ վարկած է, բայց ստուգվե՞լ է: Ոչ: Բայց ամենակարեւորը՝ եթե մենք ուզում ենք բացահայտել դրսի վարկածը, մենք պետք է բացահայտենք՝ ներսում ով է եղել կազմակերպիչը: Սա է առաջին քայլը: Դրանից հետո կտեսնենք մնացածը: Առանց ներսի աջակցության դրսում որեւէ բան կազմակերպել հնարավոր չէր: Դրա համար առաջին քայլով պետք է պարզենք՝ ներսում ով է եղել կազմակերպիչը, դրանից հետո արդեն կպարզենք, թե դրսի գործոնը ինչ չափով է եղել, որտեղից, ինչ նպատակներով:
- Դատարանում այս ամենը քննարկվե՞լ է:
- Դատարանը ամեն ինչ անում էր, որ գործը չբացվի, միջնորդությունները մերժվում էին, բազմաթիվ վկաներ չեն հարցաքննվել...Եղել են փորձաքննություններ, որոնց պատասխանները չեն կցվել գործին: Օրինակ, փորձաքննություն են անում տեսաերիզի մասով, որը նկարահանված է եղել այդ պահին: Եզրակացությունը գալիս է, որ մոնտաժված է: Իսկ այդ մոնտաժի նպատակը ակնհայտ էր, որ շեղեն, թե նպատակը եղել է միայն Վազգեն Սարգսյանը: Իսկ վկաները ակնհայտ խոսում են, որ իրենք մտել են դահլիճ, ու ամեն մեկը գնացել է լուծելու իր խնդիրը: Մեկը գնացել է Վազգեն Սարգսյանին սպանելու, մյուսները գնացել են Դեմիրճյանին եւ տեղակալներին...Եվ դա կոծկելու համար տեսաերիզը մոնտաժվել է: Ո՞վ է մոնտաժել: Դա նկարահանում էր Հ1-ը: Ո՞ւր է Հ1-ի այն ժամանակվա տնօրենը՝ Նաղդալյանը: Ո՞ւր են բազմաթիվ վկաներ. զոհվել են, գնացել են Հայաստանից: Այս ամենից հետո ակնհայտ է, չէ՞, որ բացի նրանից, որ եղել է կազմակերպիչ, նաեւ գործել են ուժեր, որոնք փորձել են ամեն ինչ կոծկել:
- Եթե հիմա հնարավորություն ստեղծվի այս գործը վերաբացել, ըստ ձեզ, առաջին հերթին ովքե՞ր պետք է կանչվեն հարցաքննության:
- Ես չեմ կարծում, որ հիմա իմ խնդիրն է անուններ ասել: Շրջանակը պարզ է, պետք է այդ գործը ուսումնասիրել խորքային՝ ովքե՞ր են եղել վկաներ, ով ինչ ցուցմունք է տվել, ո՞վ է եղել մեղադրյալ: Այս ամենը պետք է վերանայվի: Գործն ունի 2 մաս. առաջին, երբ որ Նաիրի Հունանյանը ցուցմունք է տվել՝ ասելով, որ եղել են կազմակերպիչներ, մյուսը՝ երբ որ մայիսից հետո կառավարությունը փոխվեց, ինքը սկսեց ուրիշ ցուցմունքներ տալ: Այն առաջին մասում ամեն ինչն էլ նշված է՝ ինչ է եղել:
- Անընդհատ խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է խոչընդոտել Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը: Օրերս այդ մասին նաեւ Անդրանիկ Քոչարյանն է խոսել: Եթե ընդհանրացնելու լինենք՝ ի՞նչ է արել նա այդ առումով:
- Խոչընդոտեց առաջին օրվանից: Առաջինը՝ ուղղորդեց: Ինքը ասում է այդ 5-ն են (ոճրագործության կազմակերպիչները.-խմբ.), ռոմանտիկներ են: Իր գրքի մեջ գրում է, որ երբ եկավ Ազգային ժողով՝ քաոսային վիճակ էր: Կանչել է Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, իրենք ոչ մի բանի չէին տիրապետում: Եթե այդ օրգանները, որոնք պատասխանատու են այդ ամենի համար, ինչպես ինքն է ասում՝ ոչ մի բանի չէին տիրապետում, ապա ինչի՞ հիման վրա է արել եզրակացություն, որ այդ 5-ն են, ո՞վ է իրեն նման բան զեկուցել, թե՞ ինքը գիտեր, որ այդ 5-ն են: Հիմա հարց է առաջանում, չէ՞, Ազգային անվտանգությունը, ՆԳ նախարարությունը իրեն ի՞նչ են զեկուցել: Եվ այդ պահին ասել, որ էդ 5-ն են... Ավելին ասեմ՝ ռազմական ոստիկանությունը նույն օրը իրականացնելով օպերատիվ գործողություններ՝ ձերբակալում է եւս չորս հոգի՝ զենքով, ամեն ինչով, որոնք կանգնած են եղել ԱԺ կողքին: Դա եղել է այն խումբը, որը պետք է ապահովեր նրանց նահանջը կամ... տարբեր վարկածներ կարող են լինել: Էդ ո՞նց է լինում, հասկանալի է չէ՞ այդ ամենը: Երկրորդ. ԱԺ-ում արգելվում է ելույթ ունենալ դատախազ Ջհանգիրյանին, որ հետեւում էր ամեն ինչին: Հետո ամենակարեւորը՝ ով ասում էր, որ կան կազմակերպիչներ, նրանց հանդեպ եղել են տարբեր քայլեր, որ հրաժարվեն այդ մտքից:
- Ի դեպ, բազմաթիվ վկաներ արդեն չկան, դատապարտվածներից ոմանք առեղծվածային պայմաններում մահացան: Ինչո՞ւ Նաիրի Հունանյանին նույնպես ճանապարհից հեռացնելու փորձ չարվեց:
- Տասնյակ հարցեր կարող են լինել, թե ինչու. կարող էին լինել ակնհայտ կասկածներ, մանավանդ ինքը գտնվում էր Ազգային անվտանգության ծառայության կալանավայրում: Բայց խնդիրը դա չէ՝ կասկած կառաջացներ (Հունանյանին վերացնելը.-խմբ.) եւ երկրորդը՝ այստեղ ուրիշ վարկած էլ կարող է լինել. հնարավոր է Հունանյանն ունի կոմպրոմատներ: Այդպիսի փորձ կա, որ եթե մարդ ուզում է, որ իրեն չվերացնեն, ինքը համապատասխան գործողություններ է անում, փաստաթղթեր կամ փաստեր, որ իմ մահվան դեպքում սա կհրապարակեք: Վարկածները շատ են, այնպես որ պատասխան ունի ձեր այս հարցը:
- Նաիրի Հունանյանը օրերս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Իհարկե, պատասխանը կարծեք թե բացասական է լինելու (այդպես հասկացվեց ԱԺ-ում Արդարադատության նախարարի խոսքից), բայց ըստ ձեզ ինչո՞ւ է նա այդ քայլին դիմել: Հո՞ւյս ունի, որ կարող է ազատ արձակվել:
- Ցմահ դատապարտյալը 20 տարի անց իրավունք ունի դիմել՝ ազատ արձակման հարցը քննարկելու համար: Բայց գիտե՞ք ինչ, մարդ, որը գնացել է այդ քայլին (պետական ոճրագործության.-խմբ.)՝ պետք է հասկանալ, որ նա ադեկվատ չի: Որովհետեւ մարդ, որը հավատում է, որ իրեն այդ գործողությունից հետո կնշանակեն վարչապետ... ինքը այդպիսի սպասելիքներ ուներ: Իրեն ուղղորդել էին՝ ասելով, որ ինքը գալիս է, իրականացնում է այդ ոճրագործությունը, դրանից հետո ինքը դառնում է հերոս: Մենք գործ ունենք այդպիսի նյութի հետ. ես չեմ ասում մարդ, նյութ է ինքը, որ գնում է այդ քայլին: Հիմա այդ մարդուն գնահատել, թե ինչու է դիմել ազատ արձակվելու համար...Պիտի հասկանանք, որ էդ մարդը ադեկվատ չի: Ինքը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել եւ հասարակության վերաբերմունքը չգիտի: Եթե մարդը ադեկվատ լիներ՝ բնական է, որ այդպիսի դիմում չէր գրի: Բայց քանի որ ինքը այդ հույսով է եւ մտածում է, որ վատ բան չի արել, ինքը պետությունը հետ չի գցել, ակնհայտ է, որ այդ մարդուն գնահատել չի կարելի որպես նորմալ մարդու:
- Իսկ որեւէ հանգամանք նա կարո՞ղ է բացահայտել, որը կփոխի գործի ընթացքը:
- Հա, ես համոզված եմ, որ ինքը կարող է ասել եւ ասել է դրա մասին: Ինքը իր ցուցմունքները նախկինում էլ փոխել է: Հիմա, ստեղծված իրավիճակում, հեղափոխությունից հետո, երբ որ շահագրգռված է այսօրվա իշխանությունը բացահայտել իրականությունը, ապա այստեղ նա ունի հնարավորություն՝ ներկայացնել ինչ է եղել:
- Բայց հարցն այն է, նա ուզո՞ւմ է ներկայացնել: Կցանկանա՞:
- Իհարկե կցանկանա, նա ուզում է ազատության մեջ լինել:
- Այսինքն՝ նա կօգտագործի այս պահը՝ իր ազատության համա՞ր:
- Չի կարելի բացառել, այո, իհարկե: Բնական է, որ ուզում է դուրս գալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT