Երևան
12 °C
Քաղաքական չեզոքություն չպահպանելը պատճառ է, որ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չսպասի՝ իրեն հեռացնեն, այլ ինքը հեռանա: Մեր զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Լինելով Հանրային խորհրդի անդամ՝ նա ինքը չի տեսնում այդ կառույցի գործունեության արդյունավետությունը:
«Ինձ թվում է՝ պարոն վարչապետն ի սկզբանե անկեղծորեն ցանկանում էր, որ Հանրային խորհուրդն աշխատող մարմին դառնա, որովհետեւ ինքը խորհրդատվական մարմին է, իր առաքելությունը կառավարությանը խորհրդատվություն տալն է, հանրային շահը վեր հանելը: Բայց այդ կառույցում այդ քաղաքականության իրականացումը չի եղել ու չկա: Իհարկե, կան աշխատողներ, ովքեր շատ կարեւոր հանրային աշխատանք են կատարում, բայց խոշոր առումով հանրությանը հուզող խնդիրներով կամ կառավարության նախաձեռնությունների մասին հետաքրքիր առաջարկություններով հանդես գալու որեւէ փորձ այս ամիսների ընթացքում չի արվել»,- նշեց Սաֆարյանը:
Նա մի օրինակով ցույց տվեց, որ Մանուկյանն իրականում չի ցանկանում աշխատել կառավարության հետ. «Մի հետաքրքիր բան պատմեմ. երբ որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ պարոն վարչապետի հետ, որին նախապատրաստվեց նաեւ Հանրային խորհուրդը, խնդիրը դրված էր հասկանալ Կառավարություն-Հանրային խորհուրդ կապը, եւ երբ վարչապետը եկավ, իր տեսլականը շարադրեց կառույցի վերաբերյալ, ասաց՝ ես, օրինակ, շատ ցանկանում եմ, որ հանրային խորհուրդն իր լիազորությունների դաշտում պարզի արցախյան խնդրով հանրության շրջանում առկա կոնսենսուսը: Ի՞նչ է ուզում հանրությունը, ի՞նչ չի ուզում: Ես կարծում էի, որ պարոն Վազգեն Մանուկյանը դա ընկալած կլինի որպես հանձնարարություն՝ տրված կառավարության կողմից եւ կնախաձեռնի նման խնդրի լուծում: Բայց ի զարմանս ինձ, երբ ասացի՝ ինչո՞ւ չեք կատարում այն, ինչի խնդրանքով կառավարությունը մեզ դիմել է, Մանուկյանն ասաց՝ այո՛, ես չեմ անելու դա: Ինձ համար շոկ էր, որ Հանրային խորհրդի նախագահը հրաժարվում է կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունը: Դրա փոխարեն սկսեցին գտնել այն խնդիրները, որոնցով նախորդ իշխանության տարբեր խմբեր դեմ են ներկա իշխանություններին՝ Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար, դատարաններ եւ այլն: Այդ հարցերով փորձեցին «ցավացնել» կառավարությանը: Ստացվեց, որ Հանրային խորհրդի նախագահը դեմ է կառավարության պաշտոնական օրակարգին»:
Մեր հարցին՝ արդյոք Հանրային խորհրդի աշխատանքի ոչ արդյունավետ լինելը միայն Վազգեն Մանուկյանո՞վ է պայմանավորված՝ Սաֆարյանը դրական պատասխան տվեց.
«Եթե անձը ցանկանում է աշխատացնել էդ կառույցը, կառույցը կաշխատի: Հազար ու մի խնդիր կա, որտեղ իսկապես հասարակության կարծիքը վեր հանելու մեխանիզմ կա: Մինչ այժմ հասկանալի չի՝ էս քառասունից ավելի հոգին ոնց են ներկայացնում հանրությանը: Ո՞նց ենք ներկայացնում. հարցո՞ւմ ենք անում, ի՞նչ ենք անում, ուղղակի մեզ դրել ենք հանրության ներկայացուցիչների տե՞ղը, եւ ում խելքին ինչ փչի՝ խոսո՞ւմ է: Ես չեմ տեսել, որ մենք որեւէ խնդրի վերաբերյալ գեղեցիկ առաջարկ կազմենք ու ներկայացնենք կառավարությանը, ասենք՝ հանրությունն այսպես է տեսնում լուծումը: Դրա համար էլ ո՛չ հանրությունն է հասկանում էդ մարմնի դերը, ո՛չ մենք ենք հասկանում՝ լինելով այդ մարմնի անդամ, ու կարծիք է ձեւավորվում, որ անպիտան կառույց է: Ամեն կառույց կարելի է չաշխատեցնել, եւ այն կվերածվի անպիտան կառույցի»:
Երեկ հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին, թե եղե՞լ է նման բան, որ վարչապետն առաջարկի Արցախի հարցի վերաբերյալ հասարակության մոտեցումը ճշտել՝ Վազգեն Մանուկյանն այսպես պատասխանեց.
«Երբ որ ասվում է, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, եւ ես հասկանում եմ, որ դա հակասում է ընդհանուր մեր քաղաքականությանը, եւ ոնց կընկալվի ամբողջ աշխարհում, ես հոդված եմ գրում, որտեղ մանրամասն գրում եմ, թե իրականում ոնց է պետք անել: Ու ես կարծում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»:
Շարունակելով արդարացնել իր վարքագիծը՝ Մանուկյանը հավելեց, որ վարչապետի առաջարկն իրականացնել կնշանակեր՝ 0-ից սկսել քննարկումներ Ղարաբաղի հարցի շուրջ: Մանուկյանն ասաց, թե ավելի նեղ կազմով վարչապետի հետ հանդիպմանն ինքն ասել է, թե այդ հարցին արդեն պատասխանել է մեր ժողովուրդը՝ Արցախի պատերազմին մասնակցելով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Հայաստան» դաշինքի նախկին և գործող պատգամավորներ հրավիրվել են Դատախազություն. Վարդանյանը հայտնել է՝ ինչու
Լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել եւ քննարկեցինք բողոքարկումները. վարչապետ. տեսանութ
Իրանի արտգործնախարարը շնորհավորել է հայերին գալիք Սուրբ Ծննդի կապակցությամբ
Սերոբ Բեջանյանը նշանակվել է Թիմոր-Լեշտիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վահե Հակոբյանը, կինն ու դուստրը հրավիրվել են դատախազություն
Միջազգային հանցավոր ցանցը Հայաստանում և 7 երկրում զբաղվել է առողջ մարդկանց ներքին օրգանների գործարքներով
Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 միլիոնի. ՆԳ նախարար
Վահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակել
Սյունիքի մարզում բեռնատարը բախվել է ժայռին․ կա վիրավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են դատախազություն
Էդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»
Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել. քաղաքապետարան
Ավտովթար Վայքում. կա տուժած
Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է իր՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Իսրայելում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. կան զոհեր
Ով շնչում ա, գնդակահարում են, գլորում փոսը. Սամվել Կարապետյանն ո՞վ ա՝ ազդեցության գործակալ. Շիրինյան
Ձյան տեղումներ, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում՝ հնարավոր. Բայրամով
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրերը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 1 մլն 275 հազար դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները 18 տոկոսով աճել են. ՆԳ նախարար
Վեղարը և կինը իրար հետ համատեղելի չեն. ո՞նց կարելի է ձեռնադրվել կուսակրոն, հետո ամուսնանալ. տեսանյութ
Նարեկ Կարապետյանը իսկապես նոր է քաղաքական դաշտում, ուրախ նորություն, քաղաքական «կինդեր». Առաքելյան
Վստահ եմ՝ մեր համակարգն ունի լավագույն ծառայությունները մատուցելու ներուժ. Ավանեսյան
Մայրապետյանի եղբոր՝ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի վերաբերյալ վարույթը դատարանում է
Հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է․ վարչապետ
Վայոց ձորում բախվել են «Հոնդա»-ն և մոտ 30 խոճկոր տեղափոխող «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է, խոճկորները՝ փախել
ՍԱՏՄ-ը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Ճամբարակի, Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոններ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում
Վարչապետ Փաշինյանը պարգևներ է հանձնել ՊԵԿ աշխատակիցներին. տեսանյութ
Թուրքիայից դեպի Հայաստան չվերթերի աճը նորություն չէ, մենք տեղյակ ենք այդ մասին․ Ադրբեջանի ԱԳ նախարար
Դպրոցի դահլիճում պատանիները վիճել են. նրանցից մեկի քեռիները այնուհետև ծեծի են ենթարկել 16-ամյա տղային ու հորը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. Բայրամով
Կեղծ տեղեկություններով հայտնի Օքայ Դեփրեմը հերթական սենսացիոն կեղծիքն է հրապարակել
Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր
Սահմանվել է սակագնային քվոտա ՀՀ ներմուծվող սերբական ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2025թ. աշխատանքների արդյունքներն ու ուրվագծել 2026-ի առաջնահերթությունները
Ովքեր են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. մրցույթի ամփոփում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT