Սամվել Բաբայանը վերլուծում է իրավիճակը. նախագահական ընտրությունների նախնական օրը հայտնի է, իսկ նա առաջադրվել չի կարող

Արցախի Ազգային ժողովը երեկ 24 դեմ, 4 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Կողմ» քվեարկեցին պատգամավորներ Հայկ Խանումյանը, Հովիկ Ջիվանյանը, Գագիկ Բաղունցը, Ռուսլան Իսրայելյանը: 

Սահմանադրությունում փոփոխությունները նախաձեռնել է Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ամռանն ստորագրահավաք էր սկսել, որի արդյունքում ավելի քան 20 հազար ստորագրություն էր հավաքվել: Բաբայանն առաջարկում էր փոփոխություն կատարել Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու եւ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:

Առաջարկելով հանել այս սահմանափակումը՝ Բաբայանը ցանկանում էր իրավական հիմքեր ստեղծել 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններում իր առաջադրվելու համար: Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ եթե Բաբայանը չհասնի Սահմանադրական փոփոխությունների, ապա պատրաստվում է փողոց դուրս բերել իր կողմնակիցներին: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Սամվել Բաբայանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, եւ նրանք ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որից հետո Բաբայանը հետ է կանգնել փողոց դուրս գալու մտքից:

Թե ինչ քայլեր է իրականացնելու Սամվել Բաբայանն այս մերժումից հետո, մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ Բաբայանն անջատել էր հեռախոսը: Մենք տեղեկացանք, որ նա գտնվում է Արցախում եւ դեռ վերլուծում է ստեղծված իրավիճակը:

«Հայրենիք» խմբակցության քարտուղար Ռամելա Դադայանը, որ Բաբայանի կողմնակիցների նախագծին «դեմ» էր քվեարկել, ՀԺ-ի հետ զրույցում չցանկացավ բացատրել իր քվեարկության պատճառը. «Որ հարմար լիներ, երեւի բոլորի տեսակետն էլ կիմանայիք: Ուղիղ հեռարձակումը դադարեցվեց, ուրեմն՝ պետք չի իմանալ: Ես դեմ եմ եղել ու դեմ էլ քվեարկել եմ: Առավել պարզաբանություններ տալ չէի ցանկանա»,- ասաց պատգամավորը:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, որը «կողմ» էր քվեարկել նախագծին, մեր զրույցում այսպես հիմնավորեց իր քվեարկությունը. «Որովհետեւ գտել եմ, որ եթե Ազգային ժողով քաղաքացիական նախաձեռնությամբ է այս հարցը մտել, ուրեմն՝ երկու դերակատար կա. առաջին՝ գերագույն դատարանը, որը պետք է ասի՝ սահմանադրակա՞ն է առաջարկված փոփոխությունը, թե՞ սահմանադրական չէ, երկրորդ՝ ժողովուրդը՝ հանրաքվեի տեսքով: Այսինքն՝ Ազգային ժողովը չպետք է տվյալ հարցի քննարկմանը արգելք հանդիսանա: Փաստորեն մենք չունեինք որեւէ դիրքորոշում՝ սահմանադրակա՞ն է, թե՞ սահմանադրական չէ, եւ քաղաքական որոշմամբ մերժեցինք այդ ամենը»:

Մեր հարցին՝ նախագիծը մերժողները չբերեցի՞ն հիմնավորումներ՝ Խանումյանը պատասխանեց, որ այդ հիմնավորումները քաղաքական դիրքորոշումներ էին, իսկ սահմանադրականության հարցը գերագույն դատարանը պետք է որոշի:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների բովանդակային կողմին՝ 10 տարվա մշտական բնակության ցենզը նվազեցնելուն, Խանումյանն ասաց, որ այդ հարցով դիրքորոշում կհայտնեն, երբ որ հարցը հասնի հանրաքվեի:

«Կուսակցության հիմնական դիրքորոշումն այն էր, որ եթե 20 000 հոգի ցանկանում են մի հարցի շուրջ հանրաքվե, հարցը պետք է հանրաքվեի դրվեր առանց արգելքի: Մնացածի շուրջ տեսակետ կհայտնենք, երբ որ հասնենք այդ փուլին... Մենք կարծում ենք, որ մեկ անձի համար Սահմանադրություն փոխելը սխալ է, մենք դեմ ենք նման բանին, բայց այստեղ խնդիրը բոլորովին ուրիշ է»,- նկատեց Խանումյանը:

Հիշեցնենք, որ մեկ անձի պատճառով սահմանադրություն փոխելու հարցի հետ կապված Սամվել Բաբայանը վերջերս հայտարարել է հետեւյալը.  «Կան մարդիկ, որոնք հայտարարում են, թե մի մարդու համար պետք չէ Սահմանադրություն փոխել, բա Սահմանադրությունը 1 մարդու համար չե՞ն փոխել, 3 տարով երկարաձգել են, ապօրինի նստել է։ Այդ ժամանակ չէի՞ն տեսնում։ Ժողովուրդը տվել է իր համաձայնությունը, մենք օրենքով շարժվում ենք առաջ»: 

ընտրությունները՝ մարտի 31-ին

Նախնական հաշվարկներով՝ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին: Առաջիկա 3 ամիսներին սպասվում են արցախյան մի շարք կուսակցությունների համագումարներ, որից հետո ընտրություններին սպասվող պատկերն ավելի հստակ կդառնա: Այս պահի դրությամբ իրենց առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը եւ «Անկախության Սերունդ» նորաստեղծ կուսակցության ղեկավար, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը: Այլ թեկնածուների անուններ շրջանառվում են, սակայն դեռ իրենց կողմից հաստատված չեն: Ըստ այդ խոսակցությունների՝ իրենց թեկնածությունն են ցանկանում առաջադրել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, նաեւ՝ Վիտալի Բալասանյանը, Հայկ Խանումյանը:

Խանումյանը մեր զրույցում ասաց, որ իրենց կուսակցության 2 տարածքային կառույցներ առաջադրել են իր թեկնածությունը, հունվարին սպասվող «Վերածնունդ» կուսակցության համագումարը, ամենայն հավանականությամբ, կհաստատի իր առաջադրումը:

Նա չցանկացավ իր կարծիքն արտահայտել իրենց առաջադրվելու մասին հայտարարած անձանց մասին: «Ես էլ եմ թեկնածու, փաստորեն, քարոզարշավ կանենք, քարոզարշավի ժամանակ, եթե կարիք լինի, կարծիք կարտահայտեմ»:

Վերջերս մեր զրույցում արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը կարծիք էր հայտնել, որ եթե Հայաստանի իշխանությունները թույլ տան, որ Արայիկ Հարությունյանն առաջադրվի, ուրեմն՝ կարելի է ասել, որ ընտրությունները չեն կարող արդար լինել:

Մեր հարցին՝ ընտրությունների արդար լինելը կարո՞ղ է կապ ունենալ Արայիկ Հարությունյանի մասնակցության հետ՝ Խանումյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչպես պատասխանեմ այդ հարցին: Այն, որ Արայիկ Հարությունյանն այսօր հսկայական ռեսուրս է օգտագործում, բնականաբար, դա կազդի ընտրությունների արդյունքների վրա, դա միանշանակ է: Եվ այն, որ Արայիկ Հարությունյանի ծախսող գումարների աղբյուրները պիտի ստուգվեն, դա էլ է միանշանակ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7130 դիտում

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը