Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում եղած չարաշահումներով որպես մեղադրյալ է ներգրավվել նախկին տնօրենը

2019թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական վարչություն ուղարկելու մասին: 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ)-ը 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս կողմից 2008-2016թթ.-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից ստացված հասույթները՝ 1.985.273.178 ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները /շահույթ/ պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ: Արդյունքում` «Լ...» ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր 476.465.563 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008թ.-ի դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին՝ հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում՝ խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները: Արդյունքում՝ ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016թթ. ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 476.465.563 դրամի չափով ԱԱՀ և շահութահարկ: 

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինիս, որը հանդիսանում է  «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրական չափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 79.410.927 ՀՀ դրամի գույքային վնաս: 

Ա.Պ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Տպել
1845 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում