Երևան
12 °C
Քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, եւ եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով։ Այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին, որը վերաբերում էր քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծին։
Փաշինյանի հիշատակած պատգամավորը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն է։ Վերջինս այսօր, խոսելով վերոնշյալ նախագծի մասին, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե՝ «Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան, օրենքով գողերը խելոք տղերք են» եւ որ Հայաստանում ընդհանրապես կրիմինալ չկա։
«Որեւէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի (նկատի ունի Գյումրին, որի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է եղել,- հեղ․) կեսը թալանել է, հիմա մտածում է, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»,- վստահեցրեց վարչապետը։
Ինչ վերաբերում է վարչապետի հիշատակած դրվագին, որ ինչ-որ մեկը սպառնացել է պատգամավորի, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանն է սպառնալիքներ հնչեցրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հասցեին, որը հարցի հարակից զեկուցողն է եղել։
Փաշինյանը շարունակեց, որ իրենք շատ հստակ արձանագրել են, որ իրենց քաղաքական թիմը ձեւակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունն ու հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։
«Սկսենք ամենապրիմիտիվ բանից, որ, օրինակ, դպրոցից գողություն է արվում, չարաշահում, դա բացահայտելու ամենապարզ ձեւն այն է, որ երեխաները, եթե տեսնում են, հայտնեն։ Իսկ ինչ է տալիս քրեական ենթամշակույթը․ «հո դու գործ տվո՞ղ չես, արա»։ Եվ էդ ամենն արվում է տարբեր տեղերում, դրա համար քրեական ենթամշակույթը Հայաստանից կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի, եւ եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու թող ականջներին օղ անեն՝ կպառկեցնենք ասֆալտին»։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք միայն այս իրավական կարգավորումները բավարա՞ր են այդ քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու գործում, Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող, բայց վստահ է՝ պետք է գնալ այդ ճանապարհով․
«Կտեսնենք՝ բավարար չէ, ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն, բայց պետք է գնալ այս ճանապարհով, սա նաեւ ինչ-որ առումով պարտավորություն է հանրության առաջ, եւ դա պետք է կատարել»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ սրանում համոզված է՝ որպես քրեակատարողական հիմնարկների եւ ենթամշակույթի հետ ուղիղ առնչություն ունեցած մարդ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT