Ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է. Նազելի Բաղդասարյանը հաստատում է սպառնալիքների մասին տեղեկությունը

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին մոտ կանգնած մարդիկ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հորդորել են հետ կանգնել քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող նախագծից։

Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ինքը Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ ինչ-որ մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, միջնորդավորված ձեւով սպառնացել են հարցի հարակից զեկուցող պատգամավորին։

Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ այդ անձը Վարդան Ղուկասյանն է, որը սպառնալիքներ է հնչեցրել Նազելի Բաղդասարյանի հասցեին:

Ազգային ժողովի գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն քննարկել է քրեական ենթամշակույթին հարելու համար քրեական պատիժ սահմանող օրենքը։ «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծերի այս փաթեթը հանձնաժողովին էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հարակից զեկուցողը Նազելի Բաղդասարյանն էր։

Վերջինս մեր զրույցում ասաց, որ վերոնշյալ հորդորները դեռ նախագծի քննարկման ժամանակ էլ են հնչել։ Եղել են միջնորդավորված ձեւով, բայց այն մարդիկ, որոնք հորդորներ են հնչեցրել, տվել են Վարդան Ղուկասյանի անունը։ Ընդհուպ ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է»։

Բաղդասարյանը անուններ չհնչեցրեց, սակայն հայտնեց, որ իրավապահներն ուսումնասիրում են առկա տեղեկությունները։ Պատգամավորն այս մասին առավել մանրամասն պատրաստվում է խոսել ԱԺ ամբիոնից, սակայն նշում է, որ իրենց խմբակցության դիրքորոշումը հստակ է. զրո հանդուրժողականություն քրեական ենթամշակույթի եւ այդ մշակույթը կրող անձանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, խոսելով նշյալ նախագծի անհրաժեշտության մասին, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց, որ քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, եւ եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու եւ որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում է՝ «կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառի բուն իմաստով»։

Տպել
7652 դիտում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ