Ճաղավանդակները չեն կարող չհանվել, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը խնդրի լուծման 3 առաջարկ ունի

Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները չեն կարող դասավանդել, ապրել մի տարածքում, որտեղ կան ճաղեր. ուսումնական հաստատությունն առաջարկում է միանալ «Մեր բնակավայրերն՝ առանց ճաղերի» նախաձեռնությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեցին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը եւ ուսուցիչ, քանդակագործ Վիգեն Ավետիսը:

Կրթահամալիրի եւ հարակից տարածքում գտնվող Երեւանի թիվ 93 մանկապարտեզի միջեւ ծագած խնդիրը, որն, ըստ Աշոտ Բլեյանի, նոր չէ, վերջերս նոր հնչեղություն է ստացել: Մանկապարտեզը տարածքը ցանկապատելու համար` Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել եւ ցանկանում է սկսել շինարական աշխատանքները: Անձնակազմի պնդմամբ՝ երեխաները պետք է առանձնացված եւ պաշտպանված լինեն, իսկ այդ տարածք մուտք են գործում օտար մարդիկ եւ շներ: Կրթահամալիրի աշակերտներն այս որոշմանը դեմ են, նրանք վերջերս կենդանի պատ էին կազմել՝ թույլ չտալով, որ կատարվեն շինարարական աշխատանքներ: Տարածքը ճաղավանդակներով առանձնացնելուն դեմ են, քանի որ իրենք ամեն օր այդ ճանապարհով մի մասնաշենքից մյուսն են անցնում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կրթահամալիրի տնօրենը, ճաղավանդակներ լինելու դեպքում՝ թաղամասը զրկվում է կենդանի, ամենօրյա հաղորդակցությունից: Մարդիկ կարիք ունեն՝ զբոսնելու, մի փողոցից մյուսն անցնելու, իսկ օրինակ՝ ոտքով հնարավոր չի լինի Առնո Բաբաջանյան պողոտայից անցում կատարել դեպի Րաֆֆու փողոց: Նրա խոսքով՝ այդպես այդ տարածքի առանց այդ էլ անհարմարավետ թաղամասերը դառնում են անտանելի:

«Այդ անջրպետներն այնքան լուրջ են դարձել, որ ոչ թե մարդուն են ծառայում, այլ գալիս են՝ խանգարելու»,- նշեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ այն տարածքը, որտեղ բնակիչն ապրում է պետք  հարմարավետ լինի:

Բլեյանն ընդգծեց, որ միայն Երեւանում գտնվող Հյուսիսային պողոտան եւ Հանրապետության հրապարակը չէ, որ հանրային տարածքներ են, անհրաժեշտ է՝ մյուս տարածքները բարեկարգելու մասին նույնպես մտածել:

«Փոխանակ հանեն այդ ռեշոտկաները, մարդիկ որոշում են նորը դնել, որոնք  բաժանում ենք մարդկանց, հակադրում նրանց»,- նշեց Բլեյանը՝ հավելելով, որ նոր ցանկապատեր, մասնավորապես Հարավարեւամտյան թաղամասում գտնվող կրթական պարտեզում, չեն թույլատելու:

Այն պնդմանը, որ մանկապարտեզը թույլտվություն է ստացել, հաստատության տնօրենը հարց հնչեցրեց. այդ թույլտվությունը համարե՞նք օրինական, երբ խախտվում է մարդու ազատ տեղաշարժման իրավունքը:

Նրա խոսքով՝ քաղաքացիների համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, տարածքը պետք է լինի խնամված, անցումները՝ հարմարավետ:

Ինչ վերաբերում է օրեր առաջ այդ տարածքում տեղի ունեցած քաշքշուկին, քանդակագործ Վիգեն Ավետիսը նշեց, որ այդ օրը ոստիկանները չէին եկել հարցը լուծելու, նրանք դեռ քրեական ենթամշակույթից չեն հեռացել:

«Ոստիկաները եկել էին՝ ճաղերը, այդ ավերակը պաշտպանելու: Եթե երեխաները տեսնում են այդ ճաղերը, արդեն հանցագործություն է»,- նշեց քանդակագործը: Նա հավելեց, որ խնդրի հետ կապված Երեւանի քաղաքապետը եւս հյուրընկալվել է այդ տարածք, սակայն իրերն իրենց անունով չի կոչել. չի ասել, թե որն է աղբ, որը՝ մաքրություն: Այցից հետո հրաման է եկել, որ այդտեղ ճաղավանդակներ ավելանան: Քանդակագործի խոսքով՝ այժմ իրենք ցանկանում ենք մի մոդել ստեղծել, որը կտարածվի ամբողջ հանրապետությունով, այսինքն՝ արժեքային համակարգի վերականգում պետք է լինի:

Դեռեւս տարիներ առաջ կրթահամալիրը նախագիծ սկսեց. հանեց իրենց տարածքում գտնվող պատնեշները, ճաղավանդակները, ցանկապատերը, հենապատերը, վերածեց դրանք կանաչ տարածքների, միասնական անցումներ ստեղծվեցին յուրաքանչյուրի համար: Արդեն 5-րդ տարին է շարունակվում աշխատանքը, որոնց մասնակցում են հաստատության աշակերտները, նրանց ծնողները:

Այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե ճաղավանդակներն, այնուամենայնիվ, չհանվեն եւ շարունակվեն աշխատանքները, բանախոսները նշեցին՝ նման բան ուղղակի չի կարող լինել, սկսված է գործ, որն արդեն տարիներ է՝ շարունակվում է:

Կրթահամալիրի տնօրենը խնդրի լուծման համար 3 առաջարկ ունի՝

  1. Կասեցնել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 նախադպրոցական ուսումնական հաստատության եւ կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի սահմանով շինարարության թույլտվության գործադրումը:
  2. Սարալանջով ստեղծված անցուղին բարեկարգել մինչեւ Րաֆֆու փողոց եւ Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ դարձնելով անցումն անվտանգ:
  3. Վերացնել ինքնաշեն ճաղավանդակները համայնքային ենթակայության թիվ 93, թիվ 76 մանկապարտեզների եւ կրթահամալիրի Հյուսաիսային-դպրոց պարտեզի միջեւ:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր հարցմանը, նշեց, որ խնդրի մասին տեղյակ են, եւ այն իրենց ուշադրության կենտրոնում է: Մանկապարտեզին շինթույլտվություն տրվել է, քանի որ հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, որոնք ներկայացրել է մանկապարտեզի անձնակազմը, սակայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենի կողմից ներկայացված փաստարկները եւս լսելի են: Այդ առումով դեռեւս քննարկումներ են իրականացվում եւ հետագայում կկայացվի որոշում, առայժմ այս հարցով որոշում չկա:

Տպել
4404 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան