Երևան
12 °C
Բուհերում հայագիտական առարկաների ու հատկապես հայոց լեզվի դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու հեռանկարը տեւական ժամանակ է՝ բազում քննարկումների տեղիք է տալիս: Համալսարաններում անհրաժե՞շտ է հայոց լեզվի դասավանդումը, թե՝ ոչ: Այս մասին հակասական կարծիքներ կան, ոմանք նշում են առարկայի կարեւոր նշանակության մասին եւ քննադատում «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծի համապատասխան դրույթները, իսկ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս հարցով այլ առաջարկ ունի:
Օրենքի քննարկվող նախագծով «Հայոց լեզու» առարկայի դասավանդումը թեեւ բուհերում պարտադիր չի լինի, փոխարենը դիմորդները համալսարան մուտք գործելիս առարկայից պարտադիր քննություն կհանձնեն, ինչն այսօր փաստացի ոչ միշտ է իրականացվում:
Գործող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում վերը նշված առարկայից պարտադիր քննություն հանձնելու վերաբերյալ դրույթ սահմանված չէ: Օրենքում միայն նշված է, որ անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում տվյալ առարկայի ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որն ավարտվում է գիտելիքի պարտադիր ստուգմամբ:
Իսկ ահա «Լեզվի մասին» օրենքը հստակ պահանջ է ներկայացնում, որտեղ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:
Ուսումնասիրելով Հայաստանի մի շարք բուհերի ընդունելության քննությունների ցանկը՝ կարող ենք ասել, որ օրենքի այս պահանջը ինչ-որ չափով խախտվում է: Մի շարք համալսարանների ֆակուլտետներ հնարավոր է ընդունվել առանց հայոց լեզվի քննության, եւ հարցը տարիների ընթացքում կարգավորվել է միայն ատեստատի գնահատականներով: Այն ֆակուլտետները, որտեղ չկա ընդունելության քննություն տվյալ առարկայից, բուհը բավարարվել է դպրոցից բերված գնահատականով: Խոսքը հիմնականում վերաբերում է բնագիտական ֆակուլտետներ ընդունելությանը:
Օրինակ՝ Երեւանի պետական համալսարանում մրցութային կարգով համալսարան ընդունվելու համար հայոց լեզվի ընդունելություն քննություն չկա հետեւյալ ֆակուլտետներում՝ մաթեմատիկա, մեխանիկա, ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա, կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն, տեղեկատվական անվտանգություն, ֆիզիկա, ռադիոֆիզիկա եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ ԵՊՀ-ում 53 մասնագիտություններից 29-ի դեպքում կարելի է ընդունվել առանց լեզվի քննության, սակայն՝ ատեստատի գնահատականով:
Պատկերն ավելի հստակ է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական (Երևանի կրթահամալիր) եւ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, որտեղ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի քննություն անհրաժեշտ չէ հանձնել ընդհանրապես ոչ մի ֆակուլտետի համար, սակայն դիմորդը պետք է ներկայացնի ատեստատի գնահատականը:
Գրեթե նույն պատկերն էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ միակ ֆակուլտետը, որտեղ հայոց լեզվի քննություն էր պահանջվում եւ ոչ թե ատեստատի գնահատական, զբոսաշրջությունն է:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հայոց լեզվի քննություն պահանջվում է 41 մասնագիտություններից 16-ում: Մյուս դեպքերում եւս բավարար է դպրոցից բերված գնահատականը:
Պետք է նշել, որ ի տարբերություն այս բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայոց լեզվի քննությունը նախատեսված է բոլոր ֆակուլտետներ ընդունելության համար, իսկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (Հայկական բաժանմունք) միակ ֆակուլտետը, որ տվյալ առարկայի քննություն անհրաժեշտ չէ, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան է:
Հիշեցնենք, օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվում է ԿԳՄՍ նախարարությունում, այն դեռեւս հրապարակված չէ:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին
ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ
Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան
ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան
AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները
ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո
Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան
Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին
Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին
Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ
34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում
Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ
Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան
Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին
Կրակոցներ Տավուշում հայտնի հացատան տարածքում. կան վիրավորներ
ԱՄՆ 60 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Ցախ ու տուկի թել բաժանելուց էն կողմ չգնացիք, օրինազանցությունը սարքում եք քաղաքական կապիտա՞լ. Հարությունյան
Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն
ԱՄՆ դեսպանը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը
Բոլոր ուժերը՝ ընդդեմ ՔՊ թեկնածուի, ակնհայտ է, որ միակ մրցակիցը մեկն է՝ Սարիկ Մինասյանը. Մանավազյան
Սարիկ Մինասյանը տեղին շրխկացրեց Արցախի անվան տակ ինչ ասես արած պսևդոհայրենասիրական խավի ճակատին. Սաֆարյան
Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը. տեսանյութ
Թեհրանն արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի նամակին
«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության
Հայտնի է՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. վարչապետ
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան
Մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», քննիչ ե՞ս, թե՞ քաղաքապետի թեկնածու, կողմնորոշվի. Մինասյանը՝ Մխիթարյանին
Մարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան
Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ
Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT