Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում մինչև տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի

21/11/2019 schedule10:35

Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում մինչև տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Համայնքի պատասխանատուներն ու ծառատունկին մասնակցող բնակիչները ոգևորված են. ակնկալում են ցանկալի արդյունք, քանի որ նույն տարածքում նախորդ տարվա ծառատունկը հաջող ընթացք է ունեցել: Միայն 2018 թ.-ին տնկվել է շուրջ 5 000 տնկի՝ գրեթե 85% կպչողականության ցուցանիշով։ Լավատեսության հիմքեր ունեն նաև փորձնական ծրագիրն իրականացնողները. փակ եղանակով, տարածքի սերմերից ջերմոցներում աճեցված տնկիները հետագայում հարմարվելու և խիստ առանձնահատուկ խնամքի կարիք չեն ունենում: 

Ծառատունկն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։  Ծրագրի իրականացմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Գնիշիկ բնակավայրում ծառատունկն ու շրջակա միջավայրի պահպանությունն անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծում, այլև համայնքի զարգացում են ենթադրում: Կա նաև ծրագրի ոչ պակաս կարևոր առանձնահատկություն. իրականացվող աշխատանքներին՝ բնակիչների ակտիվ մասնակցությունը: Համայնքի և վարչական տարածքի ղեկավարների կարծիքով՝ դա շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավության ու հետագա խնամքի ապահովման երաշխիքներից կարող է լինել: 

Ծառատունկի վերջնարդյունքում՝ մի քանի տարի հետո, ակնկալվում է ունենալ «ուտելի անտառներ»՝ լուծելով բնապահպանական ևս մեկ խնդիր: «Ծրագրի շրջանակներում փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել՝ կենդանական աշխարհի համար։ Նախորդ տարի տնկված 5000 ծառերին, այս տարի կավելանան ևս 12 000-ը»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: 

Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով տեղադրվել են մարդկանց և կենդանիների համար անվտանգ՝ շարժական «էլեկտրական հովիվներ»: Ծառատունկի այս տեխնոլոգիան գնահատվել և հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) և գործի գիտակ Օրեգոնի անտառագիտության և անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեյվիսի կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական կարևոր և լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի:

Տպել
2505 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)