«Թող սրանով վերջանան բոլոր վշտերը». Երեւանում բացվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշաքարը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը: Հուշակոթողի տեղադրումը նախաձեռնել էր զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը: Հուշակոթողը տեղադրվեց Ֆարմանյանի տան բակում՝ նրա ծննդյան 45-ամյակի օրը: Սա Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշակոթողն է:

«Մեր բոլորի նպատակը կատարվեց իրոք: Արդարությունը չի մահանում, կենդանանում է: Արմենն ապրեց 33-34 տարի, գնաց՝ մեր ժողովրդի համար: Բոլոր զոհերին հավերժ փառք: Անցորդը թող մի բաժակ սառը ջուր խմի եւ հիշի մեր զավակներին: Ցանկանում ենք, որ այսուհետեւ առողջություն, համերաշխություն լինի, նախկին իշխանությունները թող իմանան, որ հայ ժողովուրդը կանգնած է արդարության կողքին: Թող սրանով վերջանան բոլոր վշտերը»,- հուշակոթողի բացման ժամանակ հայտարարեց Վաչագան Ֆարմանյանը:

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում Ֆարմանյանն ասաց, որ վաղուց էին մտածել հուշակոթող բացելու մասին, սպասում էին, որ իշխանափոխություն լինի: «Եթե հեղափոխությունը չլիներ, հավանական է՝ սա չէր էլ լինի: Կառավարության աջակցությամբ է իրականացվել եւ մեր բոլոր զոհերի հարազատների համաձայնությամբ»,- նկատեց Ֆարմանյանը:

«Մենք բոլորս ապրում ենք բնակարաններում, միայն Արմեն Ֆարմանյանի տունն էր առանձնատուն, դրա համար էլ այստեղ բացվեց հուշաքարը»,- նկատեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա հիշեցրեց, որ առաջիկայում Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան է բացվելու նաեւ Երեւանի քաղաքապետարանի հարակից այգում: Քլոյանն ասաց, որ ինքը տեսել է տարբեր էսքիզներ, շատ հավանել է տարբերակներից մեկը:

Մեր զրույցում նա անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի գործով այս պահին ընթացող դատավարությանը: «Դատի ընթացքը կարող եմ երկու կողմի բաժանել. դատավոր Դանիբեկյանը (Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր –խմբ.) պետք է հրաժարվի բոլոր ինքնաբացարկներից եւ անցնի հիմնական փուլին: Պարոն Ալումյանը (Քոչարյանի պաշտպաններից-խմբ.) նշում է, որ եթե դատն այսպես շարունակվի, կտեւի 5 տարի: Ես ուզում եմ պարոն Ալումյանին ասել՝ ձեր բախտն ո՞վ ունի, դրախտ եք ընկել, 5 տարում էդ 5-6 փաստաբաններով կդառնաք մուլտիմիլիոնատեր: «Քոչարյան՝ հերոս» գոռացողներն էլ աշխատավարձ կստանան: Երեւի դրա համար են ձգձգում: Ասում են՝ ինչո՞ւ չեք ուզում բացահայտվի, թե կոնկրետ ով է սպանել ձեր որդիներին: Ես ասում եմ՝ թողեք հասնենք դատական փուլ եւ կիմանանք: Սրան էլ է վերջ լինելու»,- ասաց Քլոյանը:

Հուշաքարի բացմանը մասնակցում էին նաեւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչներ: Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի գործի քննությանը:

«Ոչ մեկը երկու տարի առաջ չէր պատկերացնի, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի իրեն արժանի վայրում, մի մասը կդատվեն նրա կողքին, մյուս մասը փախուստի մեջ կլինեն՝ կարծես խոստովանելով, որ իրենք Մարտի 1-ի չակերտով հերոսներն են»,- ասաց Մանուկյանը՝ այնուամենայնիվ հավելելով, որ գործի քննությունն իրենց ուզած արագությամբ չի ընթանում:

Հիշեցնենք, որ 11 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, Երեւանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 մարդ՝ 2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով:

Մարտի 1-ին զոհվեցին Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գեւորգյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Զաքար Հովհաննիսյանը:

Տպել
1920 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել