Ադրբեջանցիները խաղաղություն են ուզում, բայց ոչ Ղարաբաղը կորցնելու գնով. Բաքու մեկնած հայ լրագրողի տպավորությունը

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ այնտեղ ապրող այն մարդիկ, որոնք առերեւույթ պատերազմ չեն ուզում, միաժամանակ չեն ցանկանում, որ խաղաղությունը շարունակվի Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածքում չլինելու գնով: 

Ահա այսպիսի եզրահանգման է եկել նախորդ շաբաթ հայ եւ ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում ծրագրի շրջանակներում Ադրբեջան մեկնած լրագրող, Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը: Վերջինս թերեւս առաջին արցախցի լրագրողն է, որ գործուղմամբ մեկնել է Ադրբեջան: Ինչպես հայտնի է, Ադրբեջան էին այցելել նաեւ «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը:

ԱԳ նախարարությունը, ամփոփելով լրագրողների այցը, հայտարարել է, որ հայ լրագրողների մեկնումն Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան նախապատրաստվել եւ կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ եւ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ:

Նախորդ շաբաթ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ փոխադարձ վստահություն ստեղծելու հարցով մարդասիրական քայլերի շրջանակներում լրագրողների այցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով: Ինչպես հայտնի է, մարդասիրական միջոցառումներ իրականացնելու պայմանավորվածությունն Ալիեւն ու Փաշինյանը ձեռք էին բերել այս տարի Վիեննայում կայացած հանդիպմանը:

Էդգար Էլբակյանը մեր զրույցում մանրամասներ է ներկայացրել Ադրբեջան այցից:

- Պարո՛ն Էլբակյան, ինչպե՞ս էր որոշվել, թե որ լրագրողները մեկնեն Ադրբեջան:

- Արցախի եւ Հայաստանի արտգործնախարարություններն էին ընտրել:

- Ադրբեջանում ինչպե՞ս արձագանքեցին ձեր այցին:

- Հետաքրքրություն կար՝ զուտ պարզ մարդկային, առանձին մարդկանց մոտ որոշակի զգուշավորություն էլ կար, բայց, եթե խոսենք թշնամական կամ հակակրանքով վերաբերմունքի մասին, առանձնացված նման վերաբերմունք չի եղել:

- Ձեր զգացողությունը ո՞րն էր այնտեղ մտնելու պահից:

- Եթե իմ զգացման մասին եք հարցնում, չէի ասի, թե ինչ-որ արտասովոր զգացողություն էր պատել. եթե նկատի ունեք՝ վախ, դա նույնպես չկար: Գործ էր, որը պետք էր անել:

- Որքան տեղյակ եմ, ԵԱՀԿ-ն փաստաթուղթ է առաջարկել ստորագրել, որում նշվել է, թե պատասխանատու չեն ձեր կյանքի համար:

- Դա դժվար է փաստաթուղթ անվանել, կանոնակարգ էր ավելի շատ, որտեղ նշված էին մի շարք կետեր, որոնցով պետք է կարգավորվեր մեր այցը՝ սկսած լեզվից, որ ռուսերենը եւ ադրբեջաներենն էր, վերջացրած նրանից, որ, օրինակ, մեր ազատ տեղաշարժը չպետք է խոչընդոտվի, որ մեզ պետք է ուղեկցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականը, եւ նաեւ գրված էր, թե ով է անվտանգությունը ապահովում: Ըստ այդ կանոնակարգի՝ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չէր կրում մեր անվտանգության համար, մեր անվտանգությունն ապահովում էր Ադրբեջանի պետական պահպանությունը: Մենք գիտեինք, որ պայմանը դա է, ինչ-որ տեղ (թեկուզ շատ-փոքր հավանականությամբ) դրանից բխող ռիսկերով:

- Այժմ, երբ արդեն վերադարձել եք, ինչ եք կարծում՝ պատշաճ կերպով իրականացվե՞ց ձեր անվտանգության ապահովումը:

- Այո՛, դա իրականացնում էր պետական պահպանությունը, մարդիկ, որոնք հանձնառու են պետական պաշտոնյաների անվտանգության ապահովման համար:

- Քանի՞ հոգի էին:

- Ամենաքիչը՝ 12, բայց մարդաշատ վայրերում՝ ավելի շատ:

- Ինչո՞վ զբաղվեցիք այդ 4 օրերին: Սովորական քաղաքացիների հետ շփում եղա՞վ, ի՞նչ են նրանք մտածում մեր ընդհանուր կոնֆլիկտի մասին:

- Նախ ասեմ, որ այցի ծրագիրը, թե ինչ մենք այնտեղ պիտի անեինք, կազմված էր ադրբեջանցիների կողմից, բայց հայելային սկզբունքով այն ծրագրի հետ, որը հայկական կողմերը կազմել էին ադրբեջանցի լրագրողների համար: Այցի ընթացքում հանդիպել ենք հասարակական կազմակերպությունների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցելեցինք նաեւ Բաքվում ռուսական ուղղափառ եկեղեցի, կաթոլիկ եկեղեցի, հրեական սինագոգ, Ղուբա քաղաքում այցելեցինք Հեյդար Ալիեւի կենտրոն, դրոշի թանգարան, երիտասարդության կենտրոն, եղանք որոշ արտադրական նշանակության գործարաններում, ծանոթացանք միասնական հանրային ծառայությունների էլեկտրոնային մատուցման իրենց համակարգին, որը մեկ պատուհանի սկզբունքով աշխատում է համապատասխան գրասենյակի հետ: Հանդիպել ենք նաեւ շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Փողոցի պատահական անցորդների հետ շփվելու հնարավորություն, որպես այդպիսին, չի եղել:

- Ձեր առջեւ ի՞նչ խնդիր էր դրվել, արդյոք համարո՞ւմ եք իրականացված այդ խնդիրը:

- Առհասարակ լրագրողի խնդիրը լուսաբանումն է, եւ այս դեպքում նույնպես շատ մեծ բացառություն չկար: Մեր խնդիրն էր լինել այնտեղ եւ փորձել մի քանի կարեւոր հարցերի պատասխան ստանալ՝ կախված նրանից, թե մեր երեքից ում ինչ էր հետաքրքիր՝ որպես լրագրող, հայկական պետության ներկայացուցիչ: Նաեւ ընդհանուր հետաքրքրություններ կային: Ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում էր, օրինակ՝ այն, թե որքանով են քարոզչական, այդ թվում՝ հակահայկական ռազմական հռետորաբանությամբ լեցուն տեքստերը, որ արտադրվում են իրենց մոտ, եւ որոնք մենք կարող ենք կարդալ համացանցի միջոցով: Նաեւ այն էր մեր ընդհանուր հետաքրքրություններից մեկը, թե ինչ փոխզիջման կամ զիջման են պատրաստ Ադրբեջանում՝ Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի հարցով: Հասկացանք, որ, որպես այդպիսին, որեւէ իրական փոխզիջման կամ գոնե ընդառաջ քայլի իրենք պատրաստ չեն: Ինչ վերաբերում է՝ պատրաստվում են նրանք պատերազմի՞, թե՞ խաղաղության. Ադրբեջան պետությունը պատրաստվում է պատերազմի, դա աքսիոմատիկ փաստ է, իսկ կոնկրետ այն մարդիկ, ում մենք հանդիպեցինք, տեսանք, զրուցեցինք, դժվար է ասել, որ նրանց պլաններում պատերազմը կար, բայց ուզում եմ ֆիքսել, որ նրանց շրջանակը շատ փոքր էր: Անգամ այդ մարդիկ, որոնք առերեւույթ պատերազմ չէին ուզում, միեւնույն ժամանակ չէին ցանկանում, որ խաղաղությունը շարունակվի այս գնով, այսինքն՝ առանց Ղարաբաղի Ադրբեջանի տարածքում գտնվելու:

- Պարո՛ն Էլբակյան, ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով լրագրողների փոխադարձ այցելության այս ծրագրին, գրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին պատրաստում են խաղաղության:  Ձեր առջեւ նման խնդիր դրվա՞ծ էր: Աշխատե՞լ եք այդ ուղղությամբ:

- Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ «Կոմերսանտի» հրապարակմանը, ուստի չեմ կարող պատասխանել այդ հրապարակմանը:

- Իսկ ընդհանուր առմամբ ձեր այցը կապ ունե՞ր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու՝ երկու երկրների ղեկավարների պայմանավորվածության հետ:

- Սա կապ ուներ երկու երկրների ղեկավարների այն պայմանավորվածությունների հետ, որ պետք է խթանել հումանիտար խողովակով շփումները: Հիմա, եթե ինչ-որ մեկը՝ հայ կամ ադրբեջանցի, սրա արդյունքում նախապատրաստվեց խաղաղության, դա իր խնդիրն է, բայց սա հումանիտար կապերն ակտիվացնելու ծիրում էր:

- Շարունակական կլինե՞ն նմանատիպ ծրագրերը, դուք կամ ձեզ գործուղած արտգործնախարարությունը արդյունավետ համարո՞ւմ եք ծրագիրը:

- Ոչ միայն մենք, նույնը մեր ադրբեջանցի գործընկերները, որ այստեղ էին, իրենք էլ համարեցին, որ իմաստ ունի սա շարունակական դարձնել: Իսկ արդյունավետություն, այո՛, այսպիսի բաներն ունեն: Դրանք կարեւոր են՝ իրար ներսից ճանաչելու, իրար վախերին, կարծրատիպերին հաղորդակից լինելու եւ պարզապես շփման առումով:

Նշենք, որ ՀՀ արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց ադրբեջանցի լրագրողների Հայաստանում կատարած այցերի մասին: Դրանում մասնավորապես նշվում է, որ նոյեմբերի 20-21-ն Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության եւ կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են նաեւ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12298 դիտում

Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ

2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ

Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ

Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն

ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին

Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին

Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան

Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը

Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ

Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը