Արման Թաթոյանն ընդունել է ԵԽ միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահին

02/12/2019 schedule11:04

Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Ա. Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը և աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ:

Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման, մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ժողովրդավարության խթանման տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նրանց դերի բարձրացման, կարողությունների զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:

Տպել
409 դիտում

Հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղում. ԱԻՆ

«Լադա 21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնե պարսպին. ԱԻՆ

Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագներն անցկացվելու են դռնփակ, առանց հավատացյալների ներկայության

6 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, 16 ոստիկան էլ մեկուսացված է․ ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները նոր թեժ գծով կպատասխանեն քաղաքացիների հարցերին

Դադարեցվել է 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը․ ՀՀ փոխոստիկանապետ

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օգտագործել տանը պատրաստված դիմակներ․ ուղեցույցը շուտով հասանելի կլինի նաեւ Հայաստանում

Երևան-Մոսկվա ինքնաթիռը ուղևորվեց դեպի Երևան

Բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

ԱԻՆ ավտոբուսներով քաղաքացիները մեկուսացման վայրեր են տեղափոխվել (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունները աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Երեւան

Արցախում թանկացել են հնդկաձավարը, շաքարավազն ու կարագը, էժանացել՝ վարունգն ու բրինձը

Իրաքում հրթիռակոծության են ենթարկվել ամերիկյան ընկերության նավթային հանքահորերը

2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

Բավական հետաքրքիր նախագծեր կան. հանձնաժողովն ամփոփում է դրամաշնորհային մրցույթի արդյունքները. Հակոբ Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր է քննարկել

«Ճըվճըվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել