Եթե Սերժ Սարգսյանը ինձնից գործարան է խլել, չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել. Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր Աբովյանում՝ ադամանդագործական ընկերության արտադրամասի բացմանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկինում Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանը ետ վերադարձնելու հետ կապված դատական գործընթացին:

Սուքիասյանն ասաց, որ, իր տեղեկություններով, գործարանի հետ կապված իրավական գործընթացը շարունակվում է, որովհետեւ այնտեղ տարբեր ժամանակներում աշխատած մարդկանց տարբեր ժամանակներում կանչել են հարցաքննության:

«Այդ գործարանը խլվել է անօրինական, էդ գործարանը պետք է հետ վերցվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ ամբողջը կեղծ փաստաթղթերով»,- ասաց Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ 2009 թվականին «Բջնի» հանքային ջրերի գործարանը կրկնաճուրդով գնեց գործարար Ռուբեն Հայրապետյանը: Սուքիասյանները, ինչպես նաեւ հայաստանյան ընդդիմության շատ ներկայացուցիչներ, «Բջնի» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական հալածանք են համարում, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե նախկին իշխանությունների օրոք ինչ է տեղի ունեցել գործարանների եւ մասնավորապես Աբովյանում գործող կիսահաղորդչային սարքերի «Սիրիուս» գործարանի հետ՝ Սուքիասյանն ասաց, որ 14 տարի այնտեղ աշխատել է եւ գիտի, որ Սերժ Սարգսյանի համագյուղացին քանդել է այդ գործարանը:

«Ես էդ զրույցը ունեցել եմ երրորդ նախագահի հետ, որ ձեր գյուղի տղան թալանում է, քանդում է: Գնացեք, նայեք՝ 100 հազար քառակուսի մետրանոց գործարան է»,- պատմեց Սուքիասյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն իր ահազանգին ի պատասխան՝ ասել է՝ «Ախպեր, այդպիսի բան չկա»:

Գործարարը լրագրողներին խնդրեց գնալ եւ նայել, թե ինչպես են «շենքերի պատերից մարմարը քանդել տարել, առաստաղը՝ որպես երկաթ վաճառել այլ երկրի, ստանոկները չեն կարողացել քանդել՝ կռանով են պոկել տարել»:

Սուքիասյանը խոսեց նաեւ այն մասին, թե նախկին իշխանություններն ինչ են պատասխանել գործարարներին, որոնք ցանկացել են ՀՀ-ում ներդրում անել:

«Ես ընդունել եմ էս երկու օրը արտասահմանից եկած այնպիսի մարդկանց, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Երկար զրույցներ եմ ունեցել նրանց հետ: Իրենցից եղան մարդիկ, որոնք ասացին՝ տարիներ առաջ մենք եղել ենք այստեղ: Եվ պատմեցին՝ ինչ է եղել, երբ եկել են, ուզեցել են գործարան հիմնել…Ի՞նչ է եղել, բոլորը ուզեցել են փայ մտնել: Բոլո՛րը: Որ դուռը գնացել են՝ ուզեցել են խոսեն, պայմանավորվեն, որ գան ՀՀ-ում նույն աշխատանքը կատարեն, տարբեր պայմաններ են դրել»,- ասաց Սուքիասյանը՝ չցանկանալով անուններ նշել:

Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրում, ըստ գործարարի, ամբողջովին հակառակն է այն ամենի, ինչ եղել է մինչ հեղափոխությունը:

«Իհարկե, գոհացնում է այն սկզբունքը, որ դրված է: Ես ձեզ ուզում եմ մի բան հիշեցնեմ. կարծում եմ՝ մինչեւ 1998 թվականը այդպիսի քաղաքական համակարգ է եղել, որ ունեցել է նման ցանկություն, եւ միեւնույն ժամանակ կատարել է բավականին մեծ սխալներ: Էդ մեծ սխալների կատարումից հետո, երբ որ քաղաքական համակարգը փոխվել է, լրիվ ուրիշ ճանապարհով է գնացել Հայաստանի Հանրապետությունը: Եվ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր հնարավոր դարձավ հասկանալ, որ նորից հնարավոր է, որ քաղաքական համակարգ լինի, հավասար պայմաններ լինեն, օրենքը գործի, իրավական ճանապարհով բոլոր գործողությունները լինեն: Ոչ մի ուժ, թաղային հեղինակություն… Կամ ինչ-որ մեկը ասում է՝ ես սրան կպատժեմ կամ՝ նրան՝ որպես պաշտոնյա: Ես հիմա կոչ եմ անում՝ էդ պաշտոնյաները, որոնք ժամանակին, մինչեւ անգամ երրորդ նախագահ, որ մեծ-մեծ խոսում էր, թող էսօր կարողանա մի բան անի: Թող իրեն հիշի 90-ականների սկզբին, էս ամեն ինչը թող չմոռանան»,- ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հետհեղափոխական Հայաստանում միջավայրը լրիվ բավարար է ներդրումների եւ բիզնեսի համար, այդ առումով որեւէ խոչընդոտ չկա:

«Իհարկե, չկան խնդիրներ, որովհետեւ այն խնդիրները, որ եղել են եւ խոչընդոտ են հանդիսացել, եւ թույլ չեն տվել, որ զարգանա (տնտեսությունը-խմբ.), հավասար պայմաններ չի եղել, այսօր դա կա»,- ասաց Սուքիասյանը՝ այդ առումով կարեւորելով փոքր բիզնեսին հարկերից ազատելու, պարզեցված հարկի եւ հաստատագրված վճարի մեխանիզմները:

Սուքիասյանը դեմ է, որ հարցերը լուծվեն կոշտ մեթոդներով: «Ես հիշում եմ Սահակաշվիլիի ժամանակահատվածը՝ 36 հազար սեփականության իրավունք էր խախտվել: Եթե մտածում ենք, որ պետք է էդ նույն ճանապարհով գնան, ո՛չ, դա շատ սխալ ճանապարհ է, ճանապարհը միայն ու միայն պետք է լինի իրավական, ոչ թե կոշտ մեթոդներով: Եթե կոշտ մեթոդներով է, դա պետք է լինի հին ավանդույթների շարունակություն»,- ընդգծեց նա:

Լրագրողներից մեկը, գործարարին փոխանցելով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ներդրումների համար բավարար պայմաններ չկան, խնդրեց մեկնաբանել այն: Ի պատասխան՝ Սուքիասյանն ասաց, որ շատ է լինում, որ իր ընկերներն էլ դիմեն ինչ-որ խնդրով, հետո ստուգեն, պարզվի խնդիր չկա, էմոցիոնալ են ասել: Նա ընդգծեց, որ ինքը չի կարծում, որ հեղափոխությունից հետո գործարարները օրենքից դուրս խնդիրներ են ունենում, ապա շարունակեց.

«Ես չեմ կիսում պարոն Ծառուկյանի կարծիքը, ես իմ կարծիքն ունեմ, պարոն Ծառուկյանն իր կարծիքը ունի: Եթե պարոն Ծառուկյանն ասում է՝ խնդիրներ կան, պետք է էդ խնդիրներով զբաղվել, որպեսզի չլինեն: Ես պետք է իմանամ՝ խոսքը ո՞ր ճյուղերի մասին է, ո՞ր թեմաների մասին: Եթե խոսքը գնացել է, որ հողի կատեգորիա պետք է փոխվի, դա ուրիշ պատմություն է»:

Իսկ արդյո՞ք տնտեսական առումով կարելի է հեղափոխական համարել իրավիճակը՝ հարցին գործարարն այսպես պատասխանեց. «Եթե կոռուպցիան վերացել է՝ դա արդեն հեղափոխություն է, եթե հավասար պայմաններ են, արդեն հեղափոխություն է, եթե հակամենաշնորհային գործիքները գործում են՝ արդեն հեղափոխություն է: Դրանից բացի՝ այն ազատությունը, որ արդեն կա…Ուղղակի մարդիկ պետք է համոզվեն, որ էդ ազատությունը կա եւ սկսեն խոշոր ներդրումներ: Չմտածեք, որ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի մակարդակի պետք է մեծ գումարների ներդրումներ լինեն: Այստեղ պիտի բազմազան ներդրումներ լինեն, որովհետեւ դաշտը շատ ազատ է, որովհետեւ շատ ծառայություներ, արտադրություններ չկան այդ մակարդակի, ինչպես որ սա (ադամանդագործությունը-խմբ.)»:

Խաչատուր Սուքիասյանին հարց ուղղվեց նաեւ ԵԺԿ համաժողովում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունների մասին, մասնավորապես Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի մասով.

«Ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, որ նախկինում գործել է: Եվ Սերժ Սարգսյանն է շատ դրական բաներ արել, որովհետեւ ունեցել ենք սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է: Բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, Սերժ Սարգսյանը ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար»,- ասաց Սուքիասյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե նախկինում ասել է, որ լավ հարաբերություններ են ունեցել Սարգսյանի հետ, Սուքիասյանը պատասխանեց, որ ոչ թե ասել է՝ լավ հարաբերություններ, այլ բարիդրացիական.

«Եթե Սերժ Սարգսյանը ինձանից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ ես իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել…Ինքը շատ վատ ղեկավար է եղել, ասեմ ինչու. ինքը շատ վատ ընկեր է, որովհետեւ երբ որ երկիրը կառուցվում էր, երբ որ Ղարաբաղից եկավ, ես հիշում եմ, բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչեւ անգամ ումից որ ընդունեց նախագահությունը՝ նրան էլ մոռացավ: Հետո սուտ խոսելը շատ վատ վատ է էս երկրում, մանավանդ եթե առաջին դեմքի մակարդակով է՝ կործանված է եւ էդ մարդը, եւ էդ միջավայրը, որտեղ ինքը ապրում է»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով.

«Եթե էդ մարդուն ամբիոն են տալիս, որ նա Եվրոպայում խոսի, դա նշանակում է, որ եվրոպական երաշխիքներ են տալիս: Ես ուզում եմ հասկանալ՝ Եվրոպայում էդ պաշտոնյաները երկու ստանդա՞րտ ունեն, հասկանանք ինչ ձեւով են տրամաբանում, առաջնորդվում, ինչ ձեւով են հարաբերվում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22444 դիտում

Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն

Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա

«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ

Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին

Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել

«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի

Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան

Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ

Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի

Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը

Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ

Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը

Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ

Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան

Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ

Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ

Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան

Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն, կան փակ հատվածներ․ մի շարք ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդով բեռնատարների համար փակ է

Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին

Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել

Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել

Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել

Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ

Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը

2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի