Սեղանի ֆուտբոլը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև

Սեղանի ֆուտբոլը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև: Գրանցումն իրականացրել է Հայաստանի սեղանի ֆուտբոլի (քիքեր) ֆեդերացիան,
որի շնորհանդեսին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

«Իսկապես բարձր եմ գնահատում նման մարզաձևերի զարգացումն ու տարածումը Հայաստանում, քանի որ հենց այսպիսի մարզաձևերի շնորհիվ հնարավոր է լինում ապահովել սպորտի մասսայականությունը, ակտիվ սպորտում ներգրավել հասարակության լայն շերտերին»,- ասել է Գ. Լոռեցյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է մարզաձևը զարգացնելու գործում աջակցել ֆեդերացիային:

Սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանի խոսքով՝ կառույցն առաջիկայում կապահովի մեր երկրի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին. «Ի սկզբանե որպես ժամանց տարածում ստացած խաղաձևն այսօր արդեն դարձել է լիարժեք մարզաձև: Մոտ ապագայում արդեն հնարավորություն ունենք կազմակերպելու ոչ միայն Հայաստանի առաջնությունը, այլև ապահովելու մեր երկրի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին և աշխարհի առաջնությանը»,-ասել է Գ. Ավետիսյանը:

Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան միջազգային համակարգող կառույցի (ITSF) կողմից արդեն ստացել է պաշտոնական ճանաչում և ունի կառույցի աջակցությունը մրցաշարերի կազմակերպման ու միջազգային մրցաշարերին մասնակցելու հարցում։ Ֆեդերացիայի պրոֆեսիոնալ խաղացողներն այսուհետ կունենան միջազգային դասակարգման աղյուսակում իրենց դիրքը զբաղեցնելու հնարավորություն։

Տպել
436 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան